Մարիու Ժուան

պորտուգալացի ֆուտբոլիստ
Չշփոթել Ժուան Մարիուի հետ

Մարիու Ժուան Սոուսա Ալվես (պորտ.՝ Mário João Sousa Alves, հունիսի 6, 1935(1935-06-06)[2], Բարրեյրու), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Մարիու Ժուան
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՄարիու Ժուան Սոուսա Ալվես
ՔաղաքացիությունըՊորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 6, 1935 (89 տարեկան)
ԾննդավայրԲարեյրու, Պորտուգալիա
Հասակ169 սմ
Դիրքպաշտպան
Պատանեկան կարիերա
1950—1955Պորտուգալիա Ֆաբրիլ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1955—1962Պորտուգալիա Բենֆիկա89 (4)
1962—1968Պորտուգալիա Ֆաբրիլ118 (9)
Ազգային հավաքական
1960—1964Պորտուգալիա Պորտուգալիա3 (0)[1]
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

«Բենֆիկայի» կազմում նա երկու անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի գավաթը։ Նաև 1961 և 1962 թվականներին նվաճել է Չեմպիոնների Լիգան։

Ակումբային կարիերա

Ծնվել է Սետուբալի շրջանի Բարեյրու քաղաքում, 14-տարեկանում «Ֆաբրիլ» ակումբում սկսել է իր երիտասարդական կարիերան, բայց որպես հարձակվող։ Հետո նա Պրեմիեր Լիգայում «Բենֆիկայի» հետ անցկացրել է 7 տարի, խաղալով 89 խաղ և նվաճելով վեց տիտղոս, այդ թվում 60-ականների սկիզբներին երկու անգամ Չեմպիոնների Լիգան՝ եզրափակիչներում խաղալով «Բարսելոնայի»[3] և «Ռեալ Մադրիդ»[4] հետ։

Մարիու Ժուանը կարիերան ավարտել է 1968 թվականին՝ 33 տարեկանում։ Նա երբեք չի եղել ամբողջապես մասնագիտական ֆուտբոլիստ, իր աշխատավարձի ճնշող մեծամասնությունը վաստակելով «Ֆաբրիլում»[5]։

Միջազգային կարիերա

Մարիու Ժուանը 4 տարում Պորտուգալիայի հավաքականում խաղացել է 3 խաղ։ Դեբյուտել է 1960 թվականի մայիսի 22-ին, Եվրոպական ազգերի գավաթի որակավորման փուլի Հարավսլավիայի դեմ խաղում (1-5)։

Ձեռքբերումներ

  • Պրեմիեր Լիգա՝ 1959–60, 1960–61
  • Պորտուգալիայի գավաթ՝ 1958–59, 1961–62
  • Չեմպիոնների Լիգա՝ 1960–61, 1961–62

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ