Մարկ Դևիս

Մարկ Ֆրայզեր Դևիս (անգլ.՝ Marc Fraser Davis, մարտի 30, 1913(1913-03-30)[1][2][3], Բեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - հունվարի 12, 2000(2000-01-12)[4][1][5][…], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի անիմատոր, Դիսնեյի ինը ծերուկներից մեկը[7]։

Մարկ Դևիս
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1913(1913-03-30)[1][2][3]
ԾննդավայրԲեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Մահացել էհունվարի 12, 2000(2000-01-12)[4][1][5][…] (86 տարեկան)
Մահվան վայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿանզասի արվեստի ինստիտուտ[1], Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ[1] և Օտիսի արվեստի և դիզայնի քոլեջ[1]
Մասնագիտությունսցենարիստ և կերպարների անիմացիա
ԱշխատավայրThe Walt Disney Studios[1]
ԱմուսինAlice Estes Davis?
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

Մարկ Դևիսը ծնվել է 1913 թվականի մարտի 30-ին Բեյքերսֆիլդում (Կալիֆոռնիա նահանգ)։ Նրա ծնողները երկար ժամանակ են անցկացրել ուղևորություներում, ինչի պատճառով Մարկ Դևիսը սովորել է 22 դպրոցներում՝ նախքան կավարտեր ավագ դպրոցը։ Քանի որ նրա համար դժվար է եղել մշտական ընկերներ ունենալ, նա նկարչության մեջ է գտել ինքնաարտահայտման հնարավորություն։

Մարի Դևիսի ընտանիքն այնքան հարուստ չի եղել, որ նա հնարավորություն ունենար սովորելու քոլեջում, սակայն նա ավարտել է նկարչության դպրոց հյուսիսային Կալիֆոռնիայում։ Ազատ ժամանակում նա այցելել է գրադարան ու կենդանաբաական այգի, որտեղ արել է կենդանիների ուրվանկարներ։ Հոր մահվանից հետո Մարկը մոր հետ հայտնվել է ֆինանսական ծանր դրության մեջ։ Մոտավորապես այդ ժամանակ Դիսնեյ ստուդիան որոնել է նկարիչ ստուդիայում աշխատելու համար, և Մարկ Դևիսը որոշել է փորձել աշխատանք ընդունվել այնտեղ։

Մարկ Դևիսն ընդունվել է Դիսնեյ ստուդիա որպես միջանկյալ կադրերի նկարիչ։ Ստուդիայի՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի վրա աշխատելու ընթացքում Մարկ Դևիսը հանդես է եկել արդեն որպես գլխավոր անիմատորի օգնական։ Կենդանիներ նկարելու ունակությունները նա կիրառել է աշխատանքի ընթացքում՝ նկարելով այնպիսի հերոսների, ինչպիսիք են Բեմբին, նապաստակ Տամպերը, «Հարավի երգեր» մուլտֆիլմի նապաստակին, աղվեսին ու արջին, «Իկաբոդի և պարոն Թոդի արկածները» մուլտֆիլմի հերոսներ միստր Թոդին ու մյուս կենդանիներին։ Կենդանիներից բացի նա նկարել է նաև Ստերվելա Դե Վիլին, Ավրորային, Մալեֆիսենտային և այլն։ «101 դալմատին» մուլտֆիլմի թողարկումից հետո Մարկ Դևիսը թողել է անիմատորի աշխատանքը[8], սակայն մասնակցել է Դիսնեյլենդի թեմատիկ ատրակցիոնների համար կերպարների դիզայնի մշակմանը։

Մարկ Դևիսն անցել է թոշակի 1978 թվականին, սակայն ընդհուպ մինչև իր մահը շարունակել է ակտիվորեն մասնակցել ստուդիայի կյանքին։ Մարկ Դևիսը մահացել է 2000 թվականի հունվարի 12-ին[9]։ Նույն ամսում Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտը նրա պատվին հիմնադրել է կրթաթոշակային ֆոնդ։

2014 թվականի Ուոլթ Դիսնեյի ընտանիքի թանգարանը ներկայացրել է «Leading Ladies and Femmes Fatales: The Art of Marc Davis» ցուցահանդեսը[10][11][12]։

Անձնական կյանք

1947 թվականի Մարկ Դևիսը ծանոթացել է Ալիս Էստեսի հետ։ Նրանք ամուսնացել են 1956 թվականի հունիսին։ Ամուսնությունը տևել է 44 տարի՝ մինչև Մարկ Դևիսի մահը 2000 թվականին[13][14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ