Մարտին Էննալսի անվան մրցանակ

Մարտին Էննալսի անվան մրցանակ, միջազգային մրցանակ «բացառիկ քաջություն» ցուցաբերած իրավապաշտպանների համար։ Հիմնադրվել է 1993 թվականին։ Հայտնի է նաև «Իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ» անվամբ[1]։

Մարտին Էննալսի անվան մրցանակ
Տեսակմարդու իրավունքների մրցանակ
Ենթատեսակմարդու իրավունքների մրցանակ
Հիմնադրվել է1993
Անվանված էMartin Ennals?
Կայքmartinennalsaward.org

Նկարագիր

Մրցանակի նպատակն իրավապաշտպանների անվտանգությունն ապահովելն է` հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի և մամուլի միջոցով ուշադրություն հրավիրելով նրանց ճակատագրին։

Մրցանակի դրամական մասը կազմում է 20 000 շվեյցարական ֆրանկ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է Ժնևում ամեն տարվա հոկտեմբեր ամսին[2]։

Մրցանակն անվանվել է «Amnesty International»-ի նախկին գլխավոր քարտուղար Մարտին Էննալսի պատվին։

Տասը առաջատար իրավապաշտպանական կազակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած միջազգային ժյուրին ամեն տարի ընտրում է հաղթողին։ Ժյուրիի անդամներն են «Amnesty International»-ը, «Human Rights Watch»-ը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը, Իրավաբանների միջազգային հանձնաժողովը, «Front Line Defenders»-ը, «Human Rights First»-ը, «International Service for Human Rights»-ը, «Diakonie Germany»-ն և Իրավապաշտպանական կազմակերպությունների եվրոպական միությունը` HURIDOCS:

Դափնեկիրներ

Ծանոթագրություններ