Միլ Մի-38

Միլ Մի-38 (ռուս.՝ Ми-38)՝ ռուսական բազմանպատակ ուղղաթիռ։ «Մի-38 ուղղաթիռ» պետական ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից[6]։ Սերիական արտադրությունն իրականացվելու է Կազանի ուղղաթիռային գործարանում[7]։

Միլ Մի-38Ми-38
Մի-38 ուղղաթիռը ՄԱԿՍ-2011 ցուցահանդեսին
Տեսակմիջին բազմանպատակ ուղղաթիռ
Ենթատեսակtransport helicopter?
ԱրտադրողՌուսաստան Մոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարան
Առաջին թռիչք2003 թվականի դեկտեմբերի 22
Միավոր արտադրված4 փորձնական տարեկան[1][2][3]
Մշակման նախագծի արժեք2 միլիարդ ռուբլի[4]
Միավորի արժեք15-17 միլիոն ԱՄՆ դոլար[5]
 Mil Mi-38 Վիքիպահեստում

Ստեղծման և արտադրության պատմություն

  • Նախագծման սկիզբը՝ 1981 թվական
  • Լե Բուրժեում մոդելի շնորհանդեսը՝ 1989 թվական
  • Մակետը՝ 1991 թվական
  • Բնօրինակային մակետի շնորհանդեսը, Մոսաէրոշոու, 1992 թվական
  • Երկու փորձնական նմուշների արտադրության սկիզբ՝ 1993 թվական
  • Ավարտին հասցված մակետի շնորհանդես՝ ՄԱԿՍ-95։

Մի-38 բազմանպատակ ուղղաթիռը օգտագործվում է բեռների և ուղևորների, այդ թվում նաև VIP փոխադրումների համար։ Կարող է օգտագործվել նաև որպես որոնողափրկարարական ուղղաթիռ և օդային շտապ օգնություն, ցամաքի և ջրային տարածությունների վրայով թռիչքներ կատարելու համար։ Մի-38 ուղղաթիռն ունի մի շարք պրոգրեսիվ առանձնահատկություններ (մասնավորապես «ապակե խցիկ» երկու օդաչուի համար և կոմպոզիտ նյութերի լայն կիրառում, այդ թվում կրող և պոչային պտուտակներում)։

Նախնական շարժիչային համակարգը բաղկացած է Կլիմովի ТВ7-117В տուրբովալ երկու շարժիչներից 2350 ձիաուժ հզորությամբ, ավելի վաղ մշակվում էր «Pratt & Whitney Canada» ընկերության PW127TS շարժիչներով՝ 2500 ձիաուժ հզորությամբ[8][9]։

Մշակվել է Մի-38 ուղղաթիռի մի քանի տեսակ՝ ներառյալ ռազմական օժանդակ և հատուկ, 32 հոգու համար նախատեսված ուղևորատար, մասնագիտացված բեռնատար, սանիտարական և օդային դիտարկման համար նախատեսված տարբերակներ։

2010 թվականի դեկտեմբերի 24-ին Մի-38 միջին քաղաքացիական տրանսպորտա-ուղևորատար ուղղաթիռի 2-րդ փորձնական տարբերակը կատարել է իր առաջին երկար թռիչքը։ Մի-38 ուղղաթիռի փորձնական տարբերակն ունի «Pratt & Whitney Canada» ընկերության PW127TS տուրբովալ շարժիչներ, ինչպես նաև «Տրանզաս Ավիացիա» ընկերության արտադրության ԻԲԿՕ-38 ավիոնիկայի համալիր, որտեղ իրականացված է «ապակե խցիկի» գաղափարը[10]։

Մի-38 ուղղաթիռը ՄԱԿՍ-2005 ցուցահանդեսին
Մի-38 ուղղաթիռը ՄԱԿՍ-2005 ցուցահանդեսին

Տեղադրված կոմպոզիտային պտուտակի թևերը փոփոխության կարիք չունեն ուղղաթիռի շահագործման ողջ ժամանակի ընթացքում ի տարբերություն Մի-8 ուղղաթիռների մետաղական պտուտակների թևերի[11]։

2013 թվականի մայիսին հավաքվել է 3-րդ փորձնական նմուշը, որը համալրված էր նոր ռուսական արտադրության Կլիմովի ТВ7-117В շարժիչներով։ Փորձարկիչ թռիչքները սկսվել են 2013 թվականի նոյեմբերի 12-ին[12][13]։

Կազանի ուղղաթիռային գործարանում հավաքված Մի-38 չորրորդ փորձնական նմուշը համարվում է այդ մոդելի վերջին ենթասերիական ուղղաթիռը[14]։ Այն իր առաջին թռիչքն իրականացրել է 2014 թվականի հոկտեմբերի 16-ին[15]։ Չորրորդ փորձնական տարբերակը երրորդից տարբերվում է Aerazur ընկերության հարվածակայուն վառելիքային համակարգով և մեծացված պատուհաններով։ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին չորրորդ փորձնական նմուշը ուղարկվել է թռիչքային փորձարկումների[16]։

Բնութագիր

Մի-38 ուղղաթիռն իրականացված է դասական սխեմայով 6-թևանի կրող պտուտակով, 4-թևանի X-աձև ղեկային պտուտակով (առաջին անգամ կիրառվել է Մի-28 ուղղաթիռի վրա) և ղեկավարվող կայունացուցիչով, պտուտակները պատրաստված են ապակեպլաստիկից, ընդ որում դրանց ռեսուրսները գրեթե անսահմանափակ են։ Ֆյուզելյաժն իրականացված է դյուրալյումինից, ոչ ուժային մասերը՝ 3 շերտանի կոմպոզիտային պանելներից։ Ուղղաթիռի շասին էներգակլանիշ է, 15 մետր բարձրությունից վայր ընկնելու դեպքում վառելիքի բռնկումը բացառված է։

Երկու շարժիչների տեղակայումը ռեդուկտորների ետևում թույլ է տվել բարելավել աէրոդինամիկան և ուղղաթիռի թռիչքատեխնիկական բնութագիրը։

Բեռնատար խցիկի չափերը զգալիորեն մեծացվել են՝ երկարությունը կազմում է 8,7 մ, լայնությունը՝ 2,34 մ, բարձրությունը՝ 1,82 մ, ծավալը՝ 29,5 մ³: Մի-38 ուղղաթիռն ունակ է տեղափոխել մինչև 6 տոննա բեռ խցիկի ներսում և մինչև 7 տոննա՝ օդային կախոցով։ Ուղղաթիռի վրա բեռների բեռնումն իրականացվում է րամպայի օգնությամբ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ