Յան Գունար Ռյոյսե

Յան Գունար Ռյոյսե (նորվ.՝ Jan Gunnar Røise, սեպտեմբերի 24, 1975(1975-09-24)[1][2], Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա[1]), թատրոնի և կինոյի նորվեգացի դերասան։

Յան Գունար Ռյոյսե
Ծնվել էսեպտեմբերի 24, 1975(1975-09-24)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրԷյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա[1]
ԿրթությունՕսլոյի արվեստի ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասան, երգիչ և երաժիշտ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Սովորել է Նորվեգիայի ժողովրդական թատերական ակադեմիայում։ Բեմում նրա դեբյուտը կայացել է Նորվեգիական ժողովրդական թատրոնում 2000 թվականին «1001 գիշեր» պիեսի բեմադրության ժամանակ[6]։ Այնտեղ շարունակում է խաղալ մինչև այժմ՝ ավելի քան 30 պիեսներում[7]։ Ի թիվս նրա առանցքային դերերի կարելի է նշել Բենջամին (Յուհան Ավգուստ Ստրինդբերգի «Զատիկ»), Կերուբինո (Պիեռ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»), Ռագնար Բրուվիկ (Իբսենի «Սոլնեսի կառուցողը»), Յալմար Էկդալ (Իբսենի «Վայրի բադ»), Ջիմ Օ’Քոնոր (Թենեսի Ուիլյամս «Ապակե հրեշը»)[6][8]։

Ռյոյսե հաճախ խաղում է փոքրիկների համար․ նա մասնավորապես խաղացել է «Առյուծասրտի եղբայրներ»-ից Կառլի և Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպպի»-ից պարոն Նիլսոնի, «Կարդամոնից մարդկանց և ավազակներին»-ից Ջոնաթանի և Թուրբյորն Էգների «Արկածները անտառում» Մկնիկի դերերը[6]։

Ռյոյսե հաճախ է հրավիրել արտասահմանյան (հիմնականում ամերիկյան) մուլտֆիլմերի նորվեգերեն ձայնավորման համար։ «Znett» ֆիլմերի մասին նորվեգական ամսագիրը գրել է, որ «նրանց համար, ովքեր ունեն երեխաներ, ամեն կիրակի առավոտ սկսվում է Յան Գունար Ռյոյսեի ձայնով»[9]։

Ռյոյսեի մասնակցությամբ ամենանշանավոր ֆիլմերից են «Հավայներ, Օսլո» (2004), «Ընկեր Պեդերսեն» (2006), «Բավականին բարի մարդ» (2010), «Սովորական աշխատանքային օր» (2010, Էրլոնդ Լու սցենարով)։ Դերասանը նաև հրավիրվել է հոլիվուդյան «Ոչինչ» (2011) սարսափ ֆիլմի նկարահանումներին[10][11]։

Ռյոյսե հանդիսանում է Nicolai փոփ-ռոք խմբի վոկալիստը, նաև նվագում է ստեղնաշարային գործիքներ և ուկուլելե։

Ծանոթագրություններ