Նատալյա Կուզյուտինա

Նատալյա Յուրևնա Կուզյուտինա (ռուս.՝ Ната́лья Ю́рьевна Кузю́тина, մարտի 1, 1989(1989-03-01)[2], Բրյանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ձյուդոիստուհի, 2016 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոնուհի, 2013 թվականի Ունիվերսիադայի հաղթող, 2015 թվականի Եվրոպական խաղերի մեդալակիր։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Նատալյա Կուզյուտինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝Նատալյա Յուրևնա Կուզյուտինա
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Ната́лья Ю́рьевна Кузю́тина
Մականուն(ներ)՝Kuzya[1]
Ազգություն՝Ռուսաստան ռուս
Մասնագիտացում՝ձյուդոիստ և Ընդհանուր մենամարտիկ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 8, 1989(1989-05-08) (35 տարեկան)
Ծննդավայր՝Բրյանսկ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Միխայիլ Խրամցով
159 սմ
Քաշ՝52 կգ

Կարիերա

Նատալյան ձյուդոյով սկսել է զբաղվել 11 տարեկանում, նրա առաջին մարզիչը եղել է Լիանա Ֆոմիչովան։

2007 և 2008 թվականներին, հաղթելով Ռուսաստանի ձյուդոյի կանանց առաջնությունում, դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոնուհի։

2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի շրջանակներում, մինչև 52 կգ քաշային կարգի պայքարում, Նատալյան հենց առաջին իսկ մենամարտում պարտվեց գերմանուհի Ռոմի Տարանգուլին։

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ժամանակ, մինչև 52 կգ քաշային կարգի պայքարում, Նատալյան քառորդ եզրափակչում պարտվեց ճապոնուհի Միսատո Նակամուրային, բայց հետո հաջողության հասավ մավրակիացի ձյուդոիստուհու և Չինաստանը ներկայացնող մարզիկի հանդեպ և ի վերջո նվաճեց բրոնզե մեդալ։

Կրթություն

Ավարտել է Պ. Ֆ. Լեսգաֆտայի անվան ԱՊՀ-ը։

Ընտանիք

Հայրը` Յուրի Նիկոլաևիչ, մայրը` Ժաննա Ստանիսլավովնա, քույրը` Մարինա[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ