Շիրքու Քարիմ

Շիրքու Քարիմ Լատիֆ Գուբարի (անգլ.՝ Sherko Karim Lateef Gubari մայիսի 25, 1996(1996-05-25)[1][2], Քիրքուք, Իրաքյան Քուրդիստան, Իրաք), իրաքցի ֆուտբոլիստ, «Գրասհոփեր» ակումբի հարձակվող և եզրային կիսապաշտպան։

Շիրքու Քարիմ
Քաղաքացիությունը Իրաք
Ծննդյան ամսաթիվմայիսի 25, 1996(1996-05-25)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրՔիրքուք, Իրաքյան Քուրդիստան, Իրաք
Հասակ177 սանտիմետր
Քաշ77 կիլոգրամ
Դիրքհարձակվող

Կարիերա

Ակումբային կարիերա

Իր հայրենի քաղաքի «Քիրքուք» ակումբի սան, այլ տեղեկություններով՝ սկսել է ֆուտբոլ խաղալ տեղի «Ատ-Տավրա» թիմում։

2011 թվականի դեկտեմբերին 15 տարեկան հասակում պայմանագիր է կնքել Բաղդադի «Աշ Շորտա» ակումբի հետ, որտեղ նրան երաշխավորել է Իրաքի պատանեկան հավաքականի մարզիչ Մուվաֆակ Հուսեյնը։ Հաջորդ մրցաշրջանում հարձակվողը նորամուտն է նշել «Աշ Շուրթի» մեծահասակների թիմում։ 2012 թվականի հունիսի 24-ին «Ալ Մինաա»-ի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել Իրաքի ֆուտբոլի առաջնությունում։ 2012 -2013 թվակաների մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն, 2013 -2014 թվականների մրցաշրջանում կրկին դարձել է երկրի չեմպիոն, իսկ 2014 թվականին մասնակցել է ԱՖԿ գավաթի խաղարկությանը։ 2012-2013 թվականների մրցաշրջանում դարձել է ԱՖԿ-ի գավաթակիր։ Այս շրջանում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Ամստերդամի «Այաքսը», Մախաչկալայի «Անժին»[3] և «Մոնակոն»[4]։

2015 թվականին փետրվարին երեք տարվա պայմանագիր է կնքել շվեյցարական «Գրասհոպերի» հետ։ Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնությունում իր նորամուտն է նշել 2015 թվականի հուլիսի 17-ին «Թունա»-ի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 81-րդ րոպեին[5]։ Իր առաջին մրցաշրջանում Շվեյցարիայում մասնակցել է ընդամենը 11 հանդիպման, որոնց մեծամասնությունում դուրս է եկել փոխարինման, գոլեր չի խփել։

Կարիերա հավաքականում

Հանդես է եկել Իրաքի կրտսեր տարիքի հավաքականներում։ 2013 թվականին օգնել է իր թիմին պատմության մեջ առաջին անգամ ընտրվել աշխարհի 17 տարեկանների առաջնությունում, որն անցկացվել է ԱՄԷ-ում։ Եզրափակիչ փուլում ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի բոլոր երեք հանդիպումներին և գոլ խփել մեքսիկացիների դարպասը։ Իրաքի թիմն անհաջող է հանդես եկել մրցաշարում՝ տանուլ տալով բոլոր երեք խաղերը։ 2014 թվականին մասնակցել է Ասիայի 19 տարեկանների առաջնությանը, խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ․ Օմանի հետ խաղում դուրս է եկել փոխարինման և դարձել գոլի հեղինակ, իսկ նրա թիմը հաղթել է 6:0 հաշվով[6]։

Ձեռքբերումներ

  • Ֆուտբոլի առաջնություն Իրաքի չեմպիոն՝ 2012/13, 2013/14

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ