Ուլուգբեկ Ռաշիտով

Ուլուգբեկ Իսմատուլլաևիչ Ռաշիտով (ուզբ.՝ Ulugbek Ismatullaevich Rashitov, մարտի 23, 2002(2002-03-23)[1], Տաշքենդ, Ուզբեկստան[2]), ուզբեկ թեկվոնդիստ, Ուզբեկստանի հավաքականի անդամ։ 2019 թվականին ոսկե մեդալ է նվաճել Համաշխարհային բանակային խաղերում, որոնք անցկացվել են Ուհանում (Չինաստան)։ 2021 թվականի Ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել մինչև 68 կգ քաշային կարգում։ Սահմանել է օլիմպիական ռեկորդ։ «Ուզբեկիստոն իֆթիհորի» պատվավոր կոչման դափնեկիր է[3]։

Ուլուգբեկ Ռաշիտով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 2002(2002-03-23)[1] (22 տարեկան)
Ծննդավայր՝Տաշքենդ, Ուզբեկստան[2]

Կարիերա

2018 թվականին Ուլուգբեկ Ռաշիտովը արծաթե մեդալ է նվաճել 2018 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում մինչև 48 կգ քաշային կարգում, որը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում (Արգենտինա)՝ եզրափակչում զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Շիշկոյին[4]։

2019 թվականին Ուլուգբեկը թեկվոնդոյի Ասիայի պատանեկան առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ մինչև 55 կգ քաշային կարգում[5]։ Նույն տարում ոսկե մեդալ է նվաճել 2019 թվականի Համաշխարհային բանակային խաղերում մինչև 58 կգ քաշային կարգում՝ եզրափակչում հաղթելով չինացի Լյան Յուշուային։

2021 թվականին թեքվոնդոյի ասիական օլիմպիական ընտրական մրցաշարում (Ամման, Հորդանան) ստացել է Տոկիոյի (Ճապոնիա) XXXII Ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր[6]։

2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում հանդես է եկել մինչև 68 կգ քաշային կարգում։ Որակավորման փուլում հաղթել Է Մալիի մարզիկ Սեյդու Ֆոֆանին[7]։ 1/8 եզրափակչում հաղթել է Հարավային Կորեան ներկայացնող կրկնակի օլիմպիական մրցանակակիր Լի Դե Հունին[8]։ Կիսաեզրափակչում դայան է դուրս եկել Նեդզադ Խուշիչի (Բոսնիա և Հերցեգովինա) դեմ և վստահ հաղթանակ տարել 28:5 հաշվով[9]։ Եզրափակիչում 34:29 հաշվով հաղթել է բրիտանացի թեքվոնդիստ Բրեդլի Սինդենին[10]՝ նվաճելով Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը թեքվոնդոյից Ուզբեկստանի հավաքականի պատմության մեջ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլուգբեկ Ռաշիտով» հոդվածին։