Չապաևի հրապարակ (Սամարա)

Չապաևի հրապարակ (ռուս.՝ Площадь Чапаева), հրապարակ Սամարայի Լենինյան շրջանում։ Հրապարակը ձևավորվել է Կույբիշև, Ֆրունզե, Վիլոնովսկի, Շոստակովիչ (նախկինում՝ Աշխատավորի) փողոցներով։ Հրապարակի մոտ է գտնվում Ստրուկովսկի այգին, հրապարակում է տեղակայված Սամարայի դրամատիկական թատրոնը։

ռուս.՝ Площадь Чапаева
Չապաևի հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԼենինսկի շրջան
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Հուշահամալիր

Չապաևի անվան հրապարակում 1932 թվականին կառուցվել է Չապաևի բազմաֆիգուր հուշարձանը, որի բարձրությունը 10 մետր է, չափերը՝ 17x22 մետր։

Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Մատվեյ Մանիզերը։ Հուշարձանի կրկնօրինակը կարելի է տեսնել Սանկտ-Պետերբուրգում՝ Սեմյոն Բուդյոննիի անվան կապի ռազմական ակադեմիայի դիմացի հրապարակում[1]։

Գերեզմանոց

Հուշատախտակ Շոստակովիչ փողոցի թիվ №5 տան պատին

Հրապարակում է թաղված 1917 թվականի նոյեմբերի 30-ին սպանված խողովակի գործարանի աշխատկից Միխայիլ Ստեպանովը, որը հսկում էր հեղափոխական կոմիտեի շենքը (Ֆրունզեի փողոց 167, այժմ` Սամարայի մշակույթի ինստիտուտի շենք)։ Դեկտեմբերի 26-ին եղբայրական գերեզմանում են թաղվել նույն շենքի նկուղում ահաբեկչության հետևանքով զոհված ութ կարմիրգվարդիականները, ինչպես նաև Օրենբուրգի շրջանում տեղի ունեցած մարտերում զոհված կարմիրգվարդիական Ի. Բուլատովը։

1921 թվականի օգոստոսի 16-ին հրապարակում թաղվեց Չեկայի տրանսպորտի ղեկավար Ա. Ֆ. Սիլինը, որը մահացել է Բուզուլուկի շրջանում ավազակախմբի լիկվիդացիայի ժամանակ։ 1922 թվականի հունվարին հուղարկավորվել են երկու չեկիստներ՝ Ս. Սոլլոգուբովն ու Վ. Սեմյոնով-Յակովլևը, ովքեր սպանվել են ապստամբների կողմից։

Գերեզմանոցները գտնվում են Մշակույթի ինստիտուտի շենքի և Չապաևի հուշարձանի միջև[2]։

Տրանսպորտ

Հրապարակին մոտ գտնվող հասարակական տրանսպորտ՝

  • ավտոբուս
    • «Ստրուկովսկի այգի/ Կրասնոարմեյսկայա/Արհմիությունների տուն» Կույբիշև փողոցի վրա
    • «Սպաների շրջանային տուն» Շոստակովիչ փողոցի վրա (նախկինում՝ Աշխատավորի)
    • «Ֆրունզեի փողոց» Կրասնոարմեյսկայա փողոցի վրա
  • տրամվայ կանգառ «Ֆրունզեի փողոց» 1, 3, 5, 15, 16, 20 երթուղիներ

Սահմանված երթուղիների որոշակի փորձեր կան Շոստակովիչ փողոցով երթևեկելու համար, սակայն Սամարայի տրանսպորտի վարչությունից պաշտոնական թույլտվություն չեն ստացել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ