Չեթին Էմեչ

թուրք լրագրող

Չեթին Էմեչ (թուրքերեն՝ Çetin Emeç, 1935, Ստամբուլ, Թուրքիա - մարտի 7, 1990(1990-03-07), Ստամբուլ, Թուրքիա), թուրք լրագրող։

Չեթին Էմեչ
թուրքերեն՝ Çetin Emeç
Դիմանկար
Ծնվել է1935
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էմարտի 7, 1990(1990-03-07)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Գալաթասարայի վարժարան
Մասնագիտությունլրագրող
ԵրեխաներMehveş Emeç?
 Çetin Emeç Վիքիպահեստում

Կենսագրություն

Չեթին Էմեչը ծնվել է Սելիմ և Ռաբի Էմեչների ընտանիքում։ Սելիմ Էմեչը համարվում է Թուրքիայի դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Բացի Չեթինից, ընտանիքը ուներ ևս երեք երեխա՝ Զեյնեփը և Լեյլան, ինչպես նաև որդին՝ Այդընը[1]։

Չեթին Էմեչը ավարտել է Գալաթասարայի վարժարանը[2]։ Սովորել է Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 1952 թվականից աշխատել է հորը պատկանող «Son Posta» ամսագրում՝ որպես լրագրող։ 1960 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, Սելիմ Էմեչը բանտարկվել է՝ տապալված կառավարությանը օգնելու համար, իսկ Չեթին Էմեչը գլխավորել է թերթի խմբագրությունը[3]։

Ընդհուպ մինչև 1972 թվականը աշխատել է «Hayat» և «Ses» թերթերում։ 1972- 1984 թվականներին եղել է «Hürriyet» օրաթերթի խմբագիր։ 1984 թվականին անցել է աշխատանքի «Milliyet-ում», սակայն 1986 թվականին ետ է վերադարձել «Hürriyet»՝ դառնալով տնօրենների խորհրդի անդամ[4]։

1990 թվականի մարտի 7-ի առավոտյան, երբ Չեթինը նստել էր իր ավտոմեքենան, որ գնա աշխատանքի, դիմակներով և արևային ակնոցներով երկու մարդ, ատրճանակով կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ։ Չեթին Էմեչի վարորդը փորձել է մեքենայից փախչել, սակայն նույնպես ընկել է կրակոցներից[5][6]։

Չեթին Էմեչի մարմնում հայտնաբերվել է 7 փամփուշտ[7]։ Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Վարորդը մահացել է դեպքի վայրում[8]։

Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։ Նրա սպանության գործը մինչ օրս չի բացահայտվել[6]։

Չեթին Էմեչի պատվին անվանվել է ֆուտբոլային մարզադաշտ[9], որը տեղակայված է Ստամբուլի Բայրամփաշա շրջանում։ Նրա պատվին են անվանվել նաև մի քանի փողոցներ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեթին Էմեչ» հոդվածին։