Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում

Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում (նորվ.՝ Dronning Sonja KunstStall), թանգարան, գեղարվեստական պատկերասրահ և համերգասրահ, որը գտնվում է Օսլոյի թագավորական պալատի նախկին ախոռներում։

Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում
Տեսակպատկերասրահ
Երկիր Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
ՀասցեParkveien 50, 0010 Oslo
Հիմնադրված է2017
ՃարտարապետHans Linstow?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Նկարագրություն

Ախոռը տեղակայված է պալատական այգու կողքին։ Այն կառուցվել է թագավորական պալատի հետ միաժամանակ։ Շինարարությունն ավարտվել է 1849 թվականին։ Սկզբնապես ախոռներում կարելի էր տեղավորել 38 ձի, բայց Հակոն 7-րդ թագավորի և նրա կնոջ՝ թագուհի Մոդի օրոք, համալիրը զգալիորեն ընդլայնվել և բարելավվել է։ 1905-1911 թվականների ընթացքում ախոռները վերածվել են ձիասպորտի կենտրոնի` ձիավարման սրահով, դարբնոցով և անասնաբուժական տարածքներով։ Ճարտարապետ Հյալմար Ուելհավենը (անգլ.՝ Hjalmar Welhaven) ղեկավարել է ընդլայնման նախագիծը, իսկ թագուհի Մոդը, հետևելով Լոնդոնի թագավորական ախոռների օրինակին, նախագծել է ախոռները[1]։

1940 թվականից ի վեր՝ ախոռում ձիեր չեն պահվել, իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Նորվեգիայի գերմանական օկուպացիայից հետո շենքը հիմնականում օգտագործվել է որպես պահեստ և ավտոտնակ։ 2017 թվականին՝ Սոնյա թագուհու ծննդյան 80-ամյակին ընդառաջ, Հարալդ V թագավորը որոշել է վերանորոգել շենքը՝ որպես նվեր կնոջը։ Վերանորոգումը կատարվել է «Statsbygg»-ի, «Riksantikvatren»-ի և «Snøhetta»-ի համատեղ ջանքերով[2]։

Պատկերասրահը բաց է ամեն տարի՝ մարտից մինչև դեկտեմբեր ամիսներին, և ծառայում է որպես Նորվեգիայի թագավորական հավաքածուներից արվեստի գործերի ցուցահանդեսների, ինչպես նաև պատմամշակութային առարկաների ներկայացման վայր[3][4]։

Ցուցադրություններ

  • «Ցուցահանդեսի բացում»։ Նորվեգացի նկարիչների կողմից նվիրաբերված գրաֆիկական պատկերների ընդարձակ հավաքածու[5]
  • «Արքայական ախոռ։ Ձիեր և դրանց հանդերձանք, 1905-1940 թվականներ»[6]
  • «Քանդակ», Քելլ Էրիկ Քիլի Օլսենի ցուցահանդես[7][8]
  • «Թոն Վիգելենդ․ զարդեր և քանդակներ»
  • «Ավանդույթ և ոգեշնչում»։ Նորվեգիայի ժողովրդական արվեստի և ժողովրդական տարազների ցուցահանդես՝ ներառյալ թագավորական ընտանիքի անդամներին պատկանող իրեր[9]
  • «Պատմություն»։ Սաամյան նկարիչների երեք սերնդի՝ Իվեր Յոկի, Սինև Պերսենի և Բրիտա Մարկատ Լաբբայի ցուցահանդես[10]
  • «Նորվեգիայի երազանքը․ թագավոր Հակոնը և թագուհի Մոդը թագավորական հավաքածուներում»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ