Պիեռ Վեբո

իսպանացի ֆուտբոլիստ

Պիեռ Վեբո (ֆր.՝ Pierre Webó, հունվարի 20, 1982(1982-01-20)[1][2][3][…], Բֆուսամ, Կամերուն), կամերունացի ֆուտբոլիստ, թուրքական «Անկարասպոր» ակումբի և Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող

Պիեռ Վեբո
Pierre Webó
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԿամերուն Կամերուն
Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 20, 1982(1982-01-20)[1][2][3][…] (42 տարեկան)
ԾննդավայրԲֆուսամ, Կամերուն
Հասակ180 սմ
Քաշ78 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԹուրքիա «Անկարասպոր»
Համար9
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1999-2000Գամբիա «Ռեալ (Բանժուլ)»
2000-2002Ուրուգվայ «Նասիոնալ»42 (25)
2003Իսպանիա «Լագանես»17 (10)
2003-2007Իսպանիա «Օսասունա»124 (50)
2007-2011Իսպանիա «Մալորկա»113 (67)
2011-2013Թուրքիա «Ստանբուլ Բաշակշեխիր»54 (34)
2013-2015Թուրքիա «Ֆեներբահչե»65 (24)
2015-այժմ Թուրքիա «Անկարասպոր»24 (11)
Ազգային հավաքական
2003-2014Կամերուն Կամերուն58 (19)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Ակումբային կարիերա

Պիեռ Վեբո

Պիեռ Վեբոն իր մասնագիտական կարիերան սկսել է գամբիական «Ռեալ Բանժուլ» ակումբում։ 2000 թվականին տեղափոխվել է ուրուգվայի «Նասիոնալ» հայտնի ակումբ։ 2002 թվականի նա դարձավ Հարավամերիկյան գավաթի լավագույն ռմբարկու՝ խփելով 4 գոլ Ռոդրիգո Աստուդիոլոյի և Գոնսալո Գալինդոի հետ միասին։ Ընդհանուր առմաբ Վեբոն «Նասիոնալում» անցկացրել է 21 խաղ և խփել է 15 գոլ։

2003 թվականի հունվարին Վեբոն տեղափոխվեց Մադրիդյան «Լեգանես» ակումբ։ Ակումբում նա երկար չեմնաց և 2003 թվականի ամռանը տեղափոխվեց է «Օսասունա»։ Նոր ակումբոմ Վեբոն իր նորամուտը նշել է 2003 թվականի սեպտեմբերի 14-ին Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում (1:0)[4]։ Այդ հանդիպմանը Վեբոն խաղադաշտ է դուրս եկել 61-րդ րոպեին՝ փոխարինելով Իբրաիմա Բակայոկոին։ Պիեռ Վեբոն իր առաջին գոլը խփեց «Մալյորկայի» դեմ խաղում (1:1)[5], գրավելով Լեո Ֆրանկոյի պաշտպանած դարպասը։

2005 թվականին սեպտեմբերին Վեբոն ՈՒԵՖԱ-ի Գավաթի որակավորման խաղերում մասնակցել է ֆրանսիական Ռենայի դեմ հանդիպմանը, երկու հանդիպումների արդյունքում Օսասունան պարտվեց (3:1) հաշվով։2006 թվականի ամռանը Վեբո հիվանդացավ մալարիայով, այն բանից հետո, երբ այցելեց Կամերունում[6]։ 2006 թվականի ամռանը «Օսասունա» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում պարտվեց գերմանական Համբուրգին։ Բայց հետո ՈՒԵՖԱ-ի Գավաթում «Օսասունան» հաղթել է թուրքական «Տրաբզոնսպոր» և դուրս եկել խմբային փուլ։ Խմբային փուլում «Օսասունան» զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով իտալական «Պարմային», և առաջ անցնելով ֆրանսիական «Լանսից», խմբում մասնակցել է նաև «Օդենսեն» և «Խերենվենը»։ 1/16 եզրափակչում «Օսասունան» հաղթեց «Բորդոյին»։ Հետո ակումբը հաղթեց շոտլանդական «Ռեյնջերսին»։ 1/4 եզրափակիչում «Օսասունան» հաղթեց գերմանական «Բայերին»։ Կիսաեզրափակչում «Օսասունան» զիջեց մեկ այլ իսպանական թիմի՝ «Սևիլյային», ով դարձավ 2006/07 ՈՒԵՖԱ-ի Գավաթի հաղթողը։

2007 թվականի հուլիսին Վեբոն հեռացել է թիմից որպես ազատ գործակալ, և կարող էր տեղափոխվել ֆրանսիական Լորյան[7]։ Սակայն տեղափոխվեց Մալյորկա[8]։ Ակումբի կազմում իր նորամուտը նեց 2007 թվականի օգոստոսի 26-ին, Լևանտեի դեմ խաղում (3:0)[9]։ 2007 թվականի դեկտեմբերին՝ «Ատլետիկի Բիլբաոի» հետ խաղի ժամանակ, Վեբոն ստացել է վնասվածք[10]։

2011 թվականի օգոստոսի 5-ին ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել թուրքական «Ստամբուլ Բաշակշեխիր»[11]։

2013 թվականի հունվարի 31-ին Վեբոն պայմանագիր է ստորագրել «Ֆեներբահչեի» հետ մինչև 2015 թվականի հունիսի 30-ը[12][13]։ 2013 թվականի փետրվարի 3-ին Սիվասպոր ակումբի դեմ խաղում հարձակվող նշեց իր նորամուտը և 55-րդ րոպեին խփեց իր առաջին գոլը նոր ակումբում[14]։

Կարիերան հավաքականում

Կամերունի ազգային հավաքականում Վեբոն խաղացել է 2003 թվականից։ հավաքականում իր նորամուտը կայացել է 2003 թվականի նոյեմբերի 19-ին Ճապոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (0:0)[15]. Վեբո դաշտ դուրս եկավ խաղի 68-րդ րոպեին՝ փոխարինելով Էրիկ Ջեմբա-Ջեմբային։ Վեբոն մասնակցել է 2006 թվականի աֆրիկյան ազգերի գավաթին խաղարկությանը որն անցկացվել է Եգիպտոսում։ Խմբային փուլում Կամերունն զբաղեցրել է 1-ին տեղը առաջ անցնելով Կոնգոյի, Անգոլայի և Տոգոյի հավաքականներից։ . 1/4 եզրափակիչի Կամերուն պարտվել է Կոտ դ՛Իվուարի հավաքականին Հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում (11:12)[16]։ Վեբո մասնակցեց բոլոր 4 խաղերին[17]։

Կամերունի հավաքականի կազմում մասնակցել է 2010 թվականի աշխարհի առաջնություն։ Նախնական փուլում Կամերուն զբաղեցրել է 1-ին տեղը՝ առաջ անցնելով Կաբո-Վերդեի, Տանզանիա և Մավրիկիոս հավաքականներից։ Երկրորդ խմբային փուլում նույնպես Կամերունն զբաղեցրել է 1-ին տեղը՝ առաջ անցնելով Գաբոնի, Տոգոյի և Մարոկկոյի հավաքականներից։

Կամերունի հավաքականի կազմում Վեբոն մասնակցել է 58 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ։

Ձեռքբերումներ

Ակումբային

«Ռեալ (Բանժուլ)»

  • Ուրուգվայի չեմպիոն (2) – 2001, 2002

«Օսասունա»

  • Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից (1) – 2004/05

«Ստանբուլ Բաշակշեխիր»

  • Թուրքիայի գավաթի դափնեկիր (1) – 2012/13

«Ֆեներբահչե»

  • Թուրքիայի ֆուտբոլի առաջնություն (1) – 2013/14
  • Թուրքիայի սուպերգավաթակիր (1) – 2014
Անհատական
  • 2002 թվականի Հարավամերիկյան գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու (4 գոլի հեղինակ Ռոդրիգո Աստուդիլոի և Գոնսալո Գալինդոի հետ միասին)

Ակումբային վիճակագրություն

ՄրցաշրջանԱկումբԽաղերԳոլեր
2016/17 Անկարասպոր--
2015/16 Անկարասպոր206
2014/15 Ֆեներբահչե268
2013/14 Ֆեներբահչե269
2012/13 Ֆեներբահչե137
2012/13 «Ստանբուլ Բաշակշեխիր»189
2011/12 «Ստանբուլ Բաշակշեխիր»3615
2010/11 «Մալորկա»3411
2009/10 «Մալորկա»306
2008/09 «Մալորկա»335
2007/08 «Մալորկա»155
2006/07 «Օսասունա»314
2005/06 «Օսասունա»316
2004/05 «Օսասունա»246
2003/04 «Օսասունա»284
2002/03 «Լագանես»70
2002 «Նասիոնալ»1214
2001 «Նասիոնալ»71
2000 «Նասիոնալ»20
2000-2017Ընդհանուր393116

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Վեբո» հոդվածին։