Պոլիանա Բարբոզա

Պոլիանա Բարբոզա Մեդեիրոս (պորտ.՝ Poliana Barbosa Medeiros, հայտնի է որպես Պոլիանա, փետրվարի 6, 1991(1991-02-06)[1], Իտիյուտաբա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի պաշտպան։ Բրազիլիայի կանանց ազգային առաջնությունում (պորտ.՝ Campeonato Brasileiro de Futebol Feminino) հանդես է գալիս որպես Սան Ժոզե կանանց ֆուտբոլի ակումբի անդամ։ Հանդես է գալիս նաև Բրազիլիայի կանանց ֆուտբոլի հավաքականում։

Պոլիանա Բարբոզա
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 6, 1991(1991-02-06)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԻտիյուտաբա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ1,74 ± 0,001 մետր[2]
Դիրքպաշտպան

Ակումբային կարիերա

Հաջող փորձաշրջանից հետո Սանտոս կանանց ֆուտբոլային ակումբը 2009 թվականին Պոլիանայի հետ պայմանագիր է կնքել[3]։ Սան Ժոզե կանանց ֆուտբոլի ակումբ տեղափոխվելով՝ Պոլիանան երեք անգամ արժանացել է Copa Libertadores Femenina-ի մրցանակի՝ 2011, 2013 և 2014 թվականների մրցաշարերում։ 2014 թվականի եզրափակչում նա երկու գոլ է խփել[4]։

2014 թվականի դեկտեմբերին Կանանց ակումբային առաջնությունում Պոլիանան հանդես է եկել Սան Ժոզեի կազմում, նույն ամսում համաձայնել է Բրազիլիայի կանանց ֆուտբոլի հավաքականի անդամ իր ընկերուհի Ռոզանայի հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ և պայմանագիր կնքել Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի (NWSL) «Հյուսթոն Դաշ» թիմի հետ[5]։

Նախքան Հյուսթոնի համար հանդես գալը, Պոլիանան ընդգրկվել է 18 ամսվա ռեզիդենտության ծրագրում, որը նախատեսված էր Բրազիլիայի ազգային հավաքականին Կանադայում 2015 թվականին ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի առաջնության և 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին պատրաստելու համար[6]։

2015 թվականի հուլիսին Պոլիանան համաձայնվել է խաղալ Իսլանդիայի Ուրվալսդելդ ակումբի Ստյարնան կանանց ֆուտբոլի թիմի հետ ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի որակավորման փուլում[7]։

Միջազգային կարիերա

2010 թվականի ՖԻՖԱ-ի Մ-20 կանանց աշխարհի գավաթի խաղում Բրազիլիան ներկայացնելուց հետո Պոլիանան իր մեծահասակների հետ խաղում դեբյուտը կատարել է 2012 թվականի ՍանՊաուլոյի միջազգային մրցաշարի ժամանակ[8]։

Միջազգային գոլեր


Գոլ
Ամսաթիվ
ՎայրՄրցակից#ՀաշիվԱրդյունքՄրցաշար
12014-03-10Սանտյագո, Չիլի  Վենեսուելա1.14-05-0Հարավային Ամերիկայի խաղեր 2014
22014-03-16Սանտյագո, Չիլի  Վենեսուելա1.12-02-0Հարավային Ամերիկայի խաղեր 2014
32015-09-19Հավր, Ֆրանսիա  Ֆրանսիա1.11-21-2Ընկերական խաղ
42015-12-01Կույաբա, Բրազիլիա  Նոր Զելանդիա1.11-15-1Ընկերական խաղ
52015-12-13Նատալ, Բրազիլիա  Մեքսիկա1.16-06-0Նատալի միջազգային մրցաշար 2015

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիանա Բարբոզա» հոդվածին։