Պողպատե մագնոլիաներ (ֆիլմ, 2012)

«Պողպատե մագնոլիաներ» (անգլ.՝ Steel Magnolias), ամերիկյան հեռուստասերիալ` Քուին Լաթիֆայի, Էլֆրի Վուդարդի, Ֆելիսիյա Ռաշադի, Ջիլլ Սքոթի, Օդիբերո Օդուիեի և Կոնդոլ Ռաշադի մասնակցությամբ։ Պրեմիերան կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 7-ին, Lifetime կաբելային ալիքով[1][2]։ 1989 թվականի նույնանուն ֆիլմի ռիմեյքն է, գլխավոր դերերում էին Սալլի Ֆիլդը, Շիռլի Մակլեյնը, Դոլլի Փարթոնը, Ջուլիա Ռոբերտսը, որն իր հերթին նկարահանվել էր Ռոբերտ Հարլինգի պիեսի հիման վրա[3]։

Պողպատե մագնոլիաներ
անգլ.՝ Steel Magnolias
Երկիր ԱՄՆ
Ժանրիգական բադի մուվի
Թվական2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորKenny Leon?
ՊրոդյուսերՆիլ Մերոն և Քրեյգ Զեդան
Սցենարի հեղինակՌոբերտ Հարլինգ
ԴերակատարներՔուին Լաթիֆա, Էլֆրի Վուդարթ, Ֆելիսիյա Ռաշադ, Jill Scott?, Օդիպերո Օդույե և Condola Rashād?
ԵրաժշտությունՈւիլյամ Ռոս
ԿինոընկերությունSony Pictures Television
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել քննադատներից[4], որոնց մեծամասնությունը գովում էին Էլֆրի Վուդարդի խաղը[4][5]։ Վուդարդն առաջադրվել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի լավագույն կանացի դեր մրցանակի` հեռուստաֆիլմում կամ մինի-սերիալում խաղացած լավագույն կանացի դերի համար[6]։ Ֆիլմի պրեմիերան ունեցել է 6,5 միլիոն հանդիսատես, ինչն էլ նախագիծը դարձրել է Lifetime-ի երեք ամենահաջողակ ֆիլմերից մեկը[7]։

Դերերում

Արտադրություն

2011 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Lifetime աշխատում է 1989 թվականի դասական ֆիլմի ռիմեյքի վրա, ամբողջությամբ սևամորթ դերասանուհիների խմբով[8]։ 2012 թվականի մարտի 19-ին հայտնի էր, որ վեց մրցանակակիր դերասանուհիներ են միացել ֆիլմին։ Նրանցից «Օսկարի» առաջադրված Քուին Լաթիֆան խաղում էր Մայլինի դերը, որն օրգինալում խաղում էր Սալլի Ֆիլդը, «Էմմի» մրցանակաբաշխության 4-անգամյա և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր «Օսկարի» առաջադրված Էլֆրի Վուդարդը` Ուիզերի դերը, օրիգինալ ֆիլմում խաղում է Շիռլի Մակլեյնը, «Թոնի» մրցանակի դափնեկիր Ֆիլիսիա Ռաշադը` Քլերի դերը, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր երգչուհի Ջիլլ Սքոթը` Թրուդիի դերը, որն օրիգինալում խաղացել է Դոլլի Փարթոնը։ Օդիբերո Օդուիեն խաղացել է Անետի դերը և «Թոնի» մրցանակի առաջադրված Կոնդոլա Ռաշադը, ով Ֆելիսիյա Ռաշադի աղջիկն է, խաղացել է Շելբիի դերը[3][9]։ Նկարահանումները սկսվել են Ջորջիա նահանգիի Ատլանտա քաղաքում, գարնանը[9]։ Հուլիսի 3-ին թողարկվել է ֆիլմի առաջին թրեյլերը[10][11][12], իսկ օգոստոսին թողարկվել է երկրորդ գովազդային տեսանյութը և լրացուցիչ գովազդային նյութեր[2][13]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ