Ջեյմս Էռլ Ջոնս
Ջեյմս Էռլ Ջոնս (անգլ.՝ Sir James Earl Jones, հունվարի 17, 1931[1][2][3][…], Արկբուտլա, Թեյտ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ - սեպտեմբերի 9, 2024[4][5], Pawling, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան։ Հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմի սերիաներում Դարթ Վեյդեր կերպարի հնչյունավորմամբ։ 2011 թվականին կինեմատոգրաֆում իր գործունեության համար դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր։
Ջեյմս Էռլ Ջոնս անգլ.՝ James Earl Jones | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Արկբուտլա, Թեյտ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 9, 2024[4][5] (93 տարեկան) |
Մահվան վայր | Pawling, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Կրթություն | Միչիգանի համալսարան (1955) և Ranger School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, հնչյունավորող և դերասան |
Ընտրանի | Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս և Առյուծ արքան |
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Էրլ Ջոնս |
Ամուսին(ներ) | Cecilia Hart? և Julienne Marie? |
Երեխա(ներ) | Flynn Earl Jones? |
Պարգևներ և մրցանակներ | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար [7] [8] [9]Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար «Էմմի» մրցանակ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար NAACP Image Award for Outstanding Actor in a Motion Picture? և |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կենսագրություն
Ջեյմս Էռլ Ջոնսը ծնվել է 1931 թվականի հունվարի 17-ին Արկբատուլեյում` Միսիսիպի նահանգում։ 5 տարեկան հասակում տեղափոխվել է մոր ծնողների ֆերմա Ջեքսոնում (Մաչիգան նահանգ)։ Սակայն նա սկսել է կակազել։ Հիվանդությունն այնքան է խորացել, որ 8 տարեկանում չի կարողացել խոսել և գրեթե դարձել է համր[10]։
Նա ընդունվել է քոլեջ, որտեղ ուսուցիչ Դոնալդ Կրուչը նրա մոտ բանաստեղծական տաղանդ է հայտնաբերել։ Կրուչը նրան ստիպում էր ամեն օր դասարանի առաջ մի վեպ կարդալ և սովորեցնում էր ելույթ ունենալ հասարակության մեջ, հուսալով, որ դա Ջեյմսին ավելի ինքնավստահ կդարձնի։ Ջեյմսը սկսել է հմտանալ դերասանական արվեստի մեջ[11], որից հետո ավելի քան 40 տարի շատ ֆիլմերում գլխավոր դերեր է ունեցել, սկսած ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Բժիշկ Սթրեյնջլավ, կամ Ինչպես ես դադարեցի վախենալ և սկսեցի սիրել ռումբը» (1964)։ Առավել հայտնի է Դարթ Վեյդերի դերով (հնչյունավորում) «Աստղային պատերազմներ» (1977-2016) կինոէպոպեայում, ինչպես նաև Տուլս Դումայի դերում, որը նա խաղացել է «Քոնան բարբարոս» (1982) ֆիլմում։ Մի քանի անգամ հայտնվել է «Սիմփսոնները» սիթքոմում, նաև «Առյուծ արքան» մուլտֆիլմում հնչյունավորել է Մուֆասին (1994)։ Վերադարձել է որպես Դարթ Վեյդերի ձայնը հնչյունավորող «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը» (2005) ֆիլմում, «Աստղային պատերազմներ։ Ապստամբները» (2014-ից) մուլտֆիլմում և «Առաջին վտարվածը. Աստղային պատերազմներ։ Պատմություններ» (2016) ֆիլմում։
2011 թվականի նոյեմբերի 12-ին Ջեյմս Էռլ Ջոնսը կինոարվեստում իր ներդրած ավանդների համար ստացել է «Օսկար» մրցանակ[12]։
Մրցանակներ
- 1992 թվական - ԱՄՆ-ի ազգային մեդալ` մշակութային բնագավառում
- 1971 թվական - «Լավագույն տղամարկային դեր» («The Great White Hope»)
- 2011 թվական - «Օսկար» մրցանակ, կինեմատոգրաֆում լավագույնս դրսևորվելու համար
- 1971 թվական - առավել խոստումնալից սկսանկը տղամարդկանց մեջ («The Great White Hope»)
- 1975 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը(կատակերգություն կամ մյուզիքլ) («Claudine»)
- 1991 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը հեռուստատեսությունում («Gabriel’s Fire»)
- 1992 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը հեռուստատեսությունում («Pros and Cons»)
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Էռլ Ջոնս» հոդվածին։ |