Ջեյմս Ֆորեսթ

շոտլանդացի ֆուտբոլիստ

Ջեյմս Ֆորեսթ (անգլ.՝ James Forrest, հուլիսի 7, 1991(1991-07-07)[1][2], Prestwick, Kyle and Carrick), շոտլանդացի ֆուտբոլիստ։ Շոտլանդական «Սելտիկի» և Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան։

Ջեյմս Ֆորեսթ
անգլ.՝ James Forrest
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՇոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 7, 1991(1991-07-07)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրPrestwick, Kyle and Carrick
Հասակ175 սմ
Քաշ76 կգ
ԴիրքՀարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՇոտլանդիա
Համար49
Պատանեկան կարիերա
2003-2009Շոտլանդիա Սելտիկ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2009-մ.հ.Շոտլանդիա Սելտիկ116 (23)
Ազգային հավաքական
Շոտլանդիա Շոտլանդիա (Մինչև 16)
2008-2010Շոտլանդիա Շոտլանդիա (Մինչև 19)11 (0)
2010-2011Շոտլանդիա Շոտլանդիա (Մինչև 21)4 (0)
2011-մ.հ.Շոտլանդիա Շոտլանդիա13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Ջեյմսը ծնվել է 1991 թվականի հուլիսի 7-ին շոտլանդական Գլազգո քաղաքում։

Համարվում է «Սելտիկ» ակումբի սան, որի ակադեմիա տեղափոխվել է 2003 թվականին, երբ 12 տարեկան էր։ 2009 թվականին Ֆորեսթը Միջազգային երիտասարդական առաջնությունում (անգլ.՝ International Youth Tournament) խաղալով, ֆուտբոլային հասարակության ուշադրությունը իր կողմը թեքեց։ «Սելտիկը» և արդեն հայտնի Ջեյմսի հետ հաջող անցկացրեց առաջնությունը. հաղթեցին իրենց բոլոր հակառակորդներին, որոնց թվում էին Մադրիդի «Ռեալի», իտալական «Միլանի» երիտասարդական թիմերը[3]։

Այդ տարվա օգոստոսի 30-ին Ֆորեսթը «Կելտերի» հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել։ Պայմանագիրը կնքվեց 4 տարվա համար[4]։

2010 թվականի մայիսի 1-ին Ջեյմսը նորամուտը նշեց «Սելտիկի» հիմնական կազմում։ «Մոտերուելի» դեմ խաղի 87-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Էյդեն Մակդիգի փոխարեն, Ֆորեսթը ստանալով առաջին փոխանցումը 87-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Խաղը ավարտվեց «Սելտիկի» հաղթանակով (4:0)[5]։ Հուլիսի 28-ին Ջեյմսը պորտուգալական «Բրագայի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով Էֆրաին Խուարեսի փոխարեն նորամուտը նշեց Չեմպիոնների Լիգայում[6]։ Մի քանի օր անց Ֆորեսթը «Emirates Cup»-ում տեղի ունցած ֆրանսիական «Լիոնի» դեմ խաղում ստացավ «Խաղի լավագույն ֆուտբոլիստ» կոչումը[7]։ 2010-11 մրցաշրջանի սկզբում Ջեյմսը հաճախ էր հայտնվում հիմնական կազմում։ Օգոստոսի 28-ին և սեպտեմբերի 11-ին Ֆորեսթը «Սենտ Միրրեն» և «Հարթ օֆ Միդլոտիան» ակումբներին գոլ խփեց[8][9]։ «Սրտերի» հետ խաղից անմիջապես հետո Ջեյմսը ստացավ շոտլանդական Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ կոչումը[10]։ 2011 թվականի հունվարի 28-ին Ֆորեսթը «Սելտիկի» հետ պայմանագիրը 5 տարով երկարաձգեց[11]։

2011 թվականի հուլիսի 24-ին Ֆորեսթը փոխարինման դուրս գալով Քրիս Կոմմոնսի փոխարեն «Հիբերնիանի» դեմ խաղում նորամուտը նշեց 2011-12 մրցաշրջանում[12]։ Օգոստոսի 13-ին Ջեյմսը նոր ֆուտբոլային տարում իր գոլերի ցուցակը բացեց, աչքի ընկնելով «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում։ Խաղը ավարտվեց 5:1 «կելտերի» հաղթանակով[13]։ Մեկ ամսից դեռ չէր լրացել և հարձակվողը «Մոտերուելոմի» դեմ խաղում դուբլ ձևակերպեց[14]։ Այդ խաղից հետո «Սելտիկի» ավագ Սքոթ Բրաունը հայտարարեց, որ Ֆորեսթը համարվում է ակումբի ակադեմիայի լավագույն սանը Էյդեն Մակգիդի ժամանակներից սկսած[15]։ Հոկտեմբերի 22-ին Ջեյմսը իր կարիերայում երկրորդ անգամ արժանացավ շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը[16]։ Այդ մրցանակը նրան հանձնեցին նաև նոյեմբեր ամսին[17]։

Ակումբային վիճակագրություն

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԼիգայի գավաթԵվրոգավաթԸնդհանուր
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Սելտիկ2009-102121
2010-111933030253
2011-12297204280439
2012-13132211090253
Ընդհանուր «Սելտիկի» կազմում631371521909516
Ամբողջ կարիերայի ընթացքում631371521909516

(վերանայվել է 2013 թվականի մարտի 6-ին)

Շոտլանդիայի հավաքական

Ֆորեսթը խաղացել է Շոտլանդիայի բոլոր երիտասարդական հավաքականներում սկսած 15 տարեկաններից։ Նորամտուը մինչև 19 տարեկանների թիմում տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ «փոքր բրիտանացիները» մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հանդիպեցին Ադրբեջանի մինչև 19 տարեկանների թիմին[18]։

2010 թվականի օգոստոսի 24-ին 19-ամյա Ջեյմսը հրավիրվեց ազգային հավաքականի երիտասարդական թիմ[19]։ Սեպտեմբերի 7-ին «Սելտիկի» հարձակվողը Ավստրիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղի 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Դևիդ Ուոտերսպունի փոխարեն։ Հանդիպման վերջնամասում Ֆորեսթը գոլային փոխանցում կատարեց Քրիս Մագուայրին։ Այդ գոլը շոտլանդացիներին խաղում հաղթանակ բերեց[20]։

2011 թվականի միջնամասում Շոտլանդիայի հավաքականի մարզիչ Կրեյգ Լևեյնը առաջին անգամ Ջեյմսին հրավիրեց ազգային հավաքականի հիմնական կազմ մասնակցելու 2011 թվականի ազգային գավաթի շրջանակներում տեղի ունեցած Ուելսի և Իռլանդիայի հավաքականների դեմ խաղերին[21]։ Մայիսի 29-ին երիտասարդ կիսապաշտպանը նորամուտը նշեց ազգային հավաքականում։ Նա խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից և խաղաց 85 րոպե[22]։

Խաղերը և գոլերը հավաքականի կազմում

Ընդհանուր։ 7 խաղ/ 0 գոլ; 2 հաղթանակ, 3 ոչ ոքի, 2 պարտություն.

(2012 թվականի սեպտեմբերի 11-ի տվյալներով)

Ամփոփիչ վիճակագրությունը (խաղ/գոլ) հավաքականի կազմում

Հանդիպումները հավաքականում
ՀավաքականՏարիԱԱ-ի նախընտրական խաղԱԱ-ի եզրափակչային խաղԵԱ-ի նախընտրական փուլԵԱ-ի եզրափակչային խաղՄիջազգային գավաթԸնկերական խաղԸնդհանուր
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Շոտլանդիա201120101040
2012201030
Ամբողջ կարիերայի ընթացքում20002000102070

(2012 թվականի սեպտեմբերի 11-ի տվյալներով)

Տիտղոսներ

Ակումբային տիտղոսներ

«Սելտիկ»

Պրոֆեսիոնալ կարիերա

  • Շոտլանդիա չեմպիոն (3)։ 2011-12, 2012-13, 2013-14
  • Շոտլանդիայի գավաթի հաղթող (2)։ 2010-11, 2012-13
  • Շոտլանդական լիգայի գավաթի հաղթող։ 2014-15
  • Շոտլանդական լիգայի գավաթի եզրափակչի մասնակից։ 2011-12

Շոտլանդիայի հավաքական

  • Միջազգային գավաթի արծաթե մեդալակիր։ 2011

Անձնական տիտղոսներ

  • Շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ (3)։ 2010 թվականի օգոստոս, 2011 թվականի սեպտեմբեր, 2011 թվականի նոյեմբեր
  • Շոտլանդիայի ֆուտբոլի պրոֆեսինալ ասոցացիայի վարկածով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 2012
  • Շոտլանդական ֆուտբոլային ասոցացիայի լրագրողների վարկածով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 2012

Անձնական կյանք

Ջեյմսի փոքր եղբայրը՝ Ալան նույնպես ֆուտբոլիստ է։ Խաղում է «Սելտիկի» երիտասարդական թիմում[23]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ֆորեսթ» հոդվածին։