Ջունգլիների գիրքը (ֆիլմ, 2016)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջունգլիների գիրքը (այլ կիրառումներ)

«Ջունգլիների գիրքը» (անգլ.՝ The Jungle Book), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ (հագեցած համակարգչային անիմացիոն տարրերով), որի սցենարիստը Ջաստին Մարքսն է[20][21], իսկ ռեժիսորը` Ջոն Ֆավրոն։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի ապրիլի 7-ին։ Կիպլինգի Walt Disney Pictures համանուն ստեղծագործության չորրորդ էկրանացումն է։

Ջունգլիների գիրքը
անգլ.՝ The Jungle Book[1] և իսպ.՝ El libro de la selva[2]
Երկիր ԱՄՆ
ԺանրԽաղարկային կինո[1], մարտաֆիլմ[1], արկածային ֆիլմ[1][3][4][…], ֆենթեզի ֆիլմ, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ԹեմաՎայրենացած երեխաներ
ՀիմքՋունգլիների գիրքը[5]
Թվականապրիլի 15, 2016[1][4][6], ապրիլի 14, 2016[7][8][9], ապրիլի 8, 2016, ապրիլի 15, 2016[10][4][6], ապրիլի 13, 2016 և ապրիլի 21, 2016[11]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ֆավրո[12][13][6][…], Juan Logar Jr.?[2] և Jacobo Calderón?[2]
ՊրոդյուսերՋոն Ֆավրո[14][15] և Brigham Taylor?[14][15]
Սցենարի հեղինակJustin Marks?[5][15]
ԴերակատարներNeel Sethi?[13][4][16][…], Բիլ Մյուրեյ[17], Բեն Քինգսլի[17], Իդրիս Էլբա[17], Լյուպիտա Նյոնգո[17], Սքարլեթ Յոհանսոն[17], Ջանկառլո Էսպոզիտո[17], Քրիստոֆեր Ուոքեն[17], Գարի Շենդլինգ[17], Էմջեյ Էնթոնի[17], Ջոն Ֆավրո[17], Սեմ Ռեյմի[17], Ռասել Փիթերս[17], Դի Բրեդլի Բեյքեր[17] և Մայքլ Այնեսոն
ՕպերատորԲիլ Փոփ[13]
ԵրաժշտությունՋոն Դեբնի[13]
ՄոնտաժՄարկ Լիվոլսի[13] և Ադամ Գերսթել[13]
Պատմվածքի վայրՀնդկաստան[13] և Lost city?[18]
Նկարահանման վայրԿենտրոնական Լոս Անջելես[13], Los Angeles Center Studios?[13] և Լոս Անջելես
ԿինոընկերությունWalt Disney Pictures[13], Fairview Entertainment[13], SDI Media Iberia?[2], Shepperton Studios[2] և Disney Character Voices International?[2]
Տևողություն107 րոպե[3]
Բյուջե175 000 000 $[19]
Շահույթ966 550 600 $[19]
ՀաջորդThe Jungle Book 2?
Պաշտոնական կայքէջ
 The Jungle Book (2016 film) Վիքիպահեստում

2017 թվականին ֆիլմը դարձավ Օսկարակիր` «Լավագույն տեսական էֆեկտներ» անվանակարգմամբ։

Սյուժե

Մաուգլին մեծացել է ջունգլիներում, նրան դաստիարակել է գայլերի ոհմակը, և նա չի ուզում հեռանալ այդտեղից։ Բայց հայտնվում է նրա դաժան և անխիղճ թշնամին` վագր Շերխանը, որը երդվել է ոչնչացնել մարդու զավակին, մինչև նրա որսորդ դառնալը։ Ամբողջ ընտանիքին վտանգի չենթարկելու համար, տղան որոշում է թողնել գայլ-մոր հարմարավետ որջը, հրաժեշտ տալ իր չորքոտանի եղբայրներին և մեկնել ճանապարհորդության։ Նրա ուսուցիչ Բագիռան պատրաստ է իր որդեգրին ուղեկցել մինչև այն գյուղը, որտեղ մարդիկ են ապրում։ Տղան հրաժարվում է ենթարկվել հովազին, համարելով, որ ինքն իր մասին կարող է հոգալ։ Միայն թե Մաուգլին դեռևս այնքան փորձառու չէ, որպեսզի պայքարի ջունգլիներում իրեն սպասվող վտանգների դեմ. Նա դեռ շատ բան ունի սովորելու։ Առջևում նրան սպասում է նենգ օձ Կաայի հետ հանդիպումը, նա լավ ժամանակ է անց կացնում խորամանկ և խաբեբա Բալուի հետ, կապիկները նրան առևանգում են և տանում իրենց թագավոր Լուիի մոտ։ Շերխանի հետ ունեցած որոշիչ մարտում Մաուգլին հոգով արիանում է և համոզվում, որ ջունգլիների Կանոնը անփոփոխ ճշմարտություն է, որն օգնում է ողջ մնալ։

Հետաքրքիր փաստեր

  • Այս ֆիլմում, ինչպես նաև 1967 թվականին նկարահանված մուլտֆիլմում, Կաան բացասական կերպար է։ Այդուհանդերձ Կաան, ի տարբերություն գրքի, էգ է, իսկ Բագիռան, ըստ գրքի (և ի տարբերություն սովետական էկրանացման), արու է։
  • Մի քանի երգերի երաժշտություններ վերցված են 1967 թվականին նկարահանված համանուն մուլտֆիլմից։

Դերերում և նրանց կրկնօրինակողները

Կենդանիների դերերը հնչեցնում են.

Քննադատություն

Քննադատների կողմից մեծ մասամբ դրական արձագանքներ է ստացել։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունգլիների գիրքը (ֆիլմ, 2016)» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա