Ռամեշբաբու Վայշալի

Ռամեշբաբու Վայշալի (թամիլերեն՝ வைசாலி இரமேசுபாபு, հունիսի 21, 2001(2001-06-21)[1], Չեննայ, Թամիլ Նադու, Հնդկաստան), հնդիկ շախմատիստ, կանանց գրոսմայստեր (2018), միջազգային վարպետ (2021

Ռամեշբաբու Վայշալի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 2001(2001-06-21)[1] (23 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Թամիլ Նադու, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունշախմատիստ
Պարգևներ և
մրցանակներ
 R Vaishali Վիքիպահեստում

Կենսագրություն

Շախմատի աշխարհի աղջիկների առաջնությունների հաղթող, տարբեր տարիքային խմբերում՝ մինչև 12 տարեկան (2012), մինչև 14 տարեկան (2015)[3]։ 2018 թվականին Ռիգայում ՌՏՀ Օպեն շախմատային փառատոնի «A» մրցաշարում նա լրացրեց գրոսմայստերի ստանդարտը[4]։

2021 թվականի հուլիսին Վայշալին Սոչիում մասնակցել է շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ 1-ին տուրում 2։ 0 հաշվով հաղթել է կանադացի շախմատիստուհի Կիյու Չժոուին, իսկ 2-րդ տուրում պարտվել է վրացի շախմատիստ Բելա Խոտենաշվիլիին 0:2 հաշվով[5]։

2021 թվականի նոյեմբերին Ռիգայում Վայշալին գրավեց 29-րդ տեղը «ՇՄՖ-ի կանանց մեծ շվեյցարական մրցաշարում»[6]։

Վայշալին հաղթել է 2023 թվականի Կանանց մեծ շվեյցարական մրցաշարում (Դուգլաս, Մեն կղզի)[7], և այդպիսով ընդգրկվել է 2024 թվականի հավակնորդների մրցաշարում։

Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար ՇՄՖ-ն 2016 թվականին Վայշալիին շնորհել է կանանց միջազգային վարպետի (WIM) կոչում, իսկ 2018 թվականին՝ կանանց միջազգային գրոսմայստերի (WGM): 2021 թվականին նա նաև ստացել է տղամարդկանց միջազգային վարպետի կոչում (IM):

Նրա կրտսեր եղբայրը շախմատի գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհան է (ծնվել է 2005 թվականին)։

Ծանոթագրություններ

Արտաքին աղբյուրներ