Ռուբեն Արուտչյան

հայ նկարիչ

Ռուբեն Սերգեյի Արուտչյան (հունիսի 18, 1947(1947-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2022(2022-01-16)[1], Երևան, Հայաստան[2]) հայ նկարիչ, ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2012

Ռուբեն Արուտչյան
Ի ծնեՌուբեն Սերգեյի Արուտչյան
Ծնվել էհունիսի 18, 1947(1947-06-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 16, 2022(2022-01-16)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1964) և ՀԱՊՀ (1970)
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջան1976-2022
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն
ՀայրՍերգեյ Արուտչյան

Նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին, նկարիչ Միքայել Արուտչյանի եղբորորդին։

Կենսագրություն

Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։ 1961-1964 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։ 1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1979-1989 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թվականներին եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ 1987-2012 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ 1990-1992 թվականներին․ և 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ[3]։

Ռուբեն Արուտչյանի շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։ Ռ. Արուտչյանը հեղինակ է մի շարք դիզայներական նախագծերի, որմնանկարների, հուշամեդալների, զինանշանների և այլն։

Ստեղծագործական գործունեություն

2004 թվականին հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։ 2012 թվականին Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին։Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։

Գրաֆիկա՝

  • «Անապաստաններ», 1993-1995
  • «Գրկախառնություն», 1993-2000

Գեղանկարչական շարքեր՝

  • «Հիմնական ձև», 1995-1998
  • «Գրկախառնություն», 1993-2003

Ցուցահանդեսներ

Պարգևներ

  • Մոսկվայի «Երկրի երիտասարդությունը» համամիութենական ցուցահանդեսի դիպլոմ և մրցանակ (1976)
  • Առաջին հանրապետական ցուցահանդեսի մրցանակ (1979, 1997)
  • «Մեկական աշխատանքի» հանրապետական ցուցահանդեսի մեդալ՝ լավագույն գրաֆիկայի համար (1986)
  • Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթի մրցանակ (1996)
  • ՀՀ 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակ (2000)
  • Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակ (2001)
  • Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակ (2007)
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ (2012)
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2012)[6]
  • Պաշտպանության նախարարույան կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2017)
  • Հռչակվել է «Տարվա մարդ» գեղանկարչության ասպարեզում (Հայ- ռուսական համալսարանում) (2017)
  • Հայկական նոր թղթադրամների Էսքիզների ստեղծման համար Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից պարգևատրվել է հուշամեդալով (2017)

Ծանոթագրություններ

Աղբյուրներ