Սարաևոյի երեխաները

«Սարաևոյի երխաները» (անգլ.՝ Children of Sarajevo, բոս․՝ Djeca), բոսնիական դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Աիդա Բեգիչի կողմից։ Պրոմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում 2012 թվականին[5]։

Սարաևոյի երեխաները
բոս․՝ Djeca
Երկիր Գերմանիա
 Թուրքիա
 Ֆրանսիա[1]
 Բոսնիա և Հերցեգովինա
Ժանրդրամա
Թվական2012, նոյեմբերի 7, 2013[2][3] և հունիսի 27, 2013[4]
Լեզուբոսնիերեն
ՌեժիսորԱիդա Բեգիչ[3]
ՊրոդյուսերՍեմիհ Քափլանօղլու և Ադիս Չապո
Սցենարի հեղինակԱիդա Բեգիչ
ԴերակատարներԲոյան Նավոեց, Յասնա Բերի, Նիկոլա Ջուրիշկո, Ալեքսանդր Սեքսան և Վելիբոր Տոպիչ
Պատմվածքի վայրՍարաևո
Տևողություն90 րոպե

Սյուժե

Քույր ու եղբայր Ռախիման ու Նեդիմը կորցրել են ծնողներին Բոսնիական պատերազմի ժամանակ։ Տասը տարի անց նրանք ապրում են Սարաևոյում։ 23-ամյա Ռախիման ընդունում է մահմեդականություն և աշխատում որպես մատուցողուհի, իսկ 14-ամյա Նեդիմը դառնում է մանր հանցագործ։ Շուտով նրանց կյանքը կտրուկ բարդանում է, երբ Նեդիմը կռվի է բռնվում տեղի քրեական հեղինակության որդու հետ[6]։

Դերերում

  • Մարիա Պիկիչ – Ռախիմա
  • Իսմիր Գագուլա – Նեդիմ
  • Բոժան Նավոեց – Դավոր
  • Սանելա Պեպելյակ – Վեդրանա
  • Վեդրան Ջեկիչ – Ցիզա
  • Մարիո Կնեզովիչ – Դինո
  • Յասնա Բերի – Սալիխա
  • Նիկոլա Ջուրիցկո – Տարիկ
  • Շտասա Դուկիչ – Սելմա
  • Ալեքսանդր Սեկսան – Ռիզո
  • Վելիբոր Տոպիչ – Միրշադ Մելիչ

Մրցանակներ և անվանակարգեր

Ֆիլմը ներկայացվել է 2012 թվականի Կաննի կինոփառատոնին «Հատուկ հայացք» (ֆր.՝ Un Certain Regard) ծրագրի շրջանակներում[7][8], որտեղ ստացել է «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակ[9]։ «Սարաևոյի երեխաները» ֆիլմը ներկայացվել է նաև «Օսկար» մրցանակի «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում Բոսնիա և Հերցեգովինայի կողմից, սակայն չի ընդգրկվել թեկնածուների վերջնական ցանկում[10]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ