Սիմոն Դեյվիս

Սիմոն Դեյվիս (անգլ.՝ Simon Davies, հոկտեմբերի 23, 1979(1979-10-23)[1][2][3], Հավերհորդուսեթ, Պեմբրուկշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), նախկին ուելսցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ուելսական «Սոլվա» ֆուտբոլային ակումբը։ Ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է «Պիտերբորո Յունայթեդ»-ի կազմում։ Դրանից հետո հանդես է եկել Պրեմիեր Լիգան ներակայցնող «Տոտենհեմ Հոտսպուր»-ի և «Ֆուլհեմ»-ի կազմում, վերջինիս կազմում 2009-10 մրցաշրջանում դառնալով Եվրոպայի լիգայի արծաթե մեդալակիր։ Սիմոնն անցկացրել է ավելի քան 350 հանդիպում անգլիական թիմերի կազմերում և 58 հանդիպում էլ Ուելսի ազգային հավաքականի կազմում։

Սիմոն Դեյվիս
անգլ.՝ Simon Davies
Դեյվիսը 2006 թվականին Ուելսի հավաքականի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՍիմոն Դեյվիս
Ազգությունըուելսցի
ՔաղաքացիությունըՈւելս Ուելս
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 23, 1979(1979-10-23)[1][2][3] (44 տարեկան)
ԾննդավայրՀավերֆորդուեստ, Ուելս
Հասակ178 սմ
Քաշ76 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱվարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1994-1997Անգլիա Պիտերբորո Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1997-2000Անգլիա Պիտերբորո Յունայթեդ65 (6)
2000-2005Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր121 (13)
2005-2007Անգլիա Էվերթոն45 (1)
2007-2013Անգլիա Ֆուլհեմ137 (13)
2013-2014Ուելս Սոլվա? (?)
Ազգային հավաքական
2001-2010Ուելս Ուելս58 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

«Պիտերբորո Յունայթեդ»

15 տարեկան հասակում Սայմոն Դեյվիսը միացել է «Պիտերբորո Յունայթեդ»-ին։ Ավարտելով թիմի ակադեմիան նա հեշտությամբ կարողացավ հաստատվել թիմի հիմնական կազմում։ Իր առաջին մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 50 հանդիպումներից 20-ին։

1998-99 մրցաշրջանի վերջում Դեյվիսը հայտնվել է Երրորդ դիվիզիոնի խորհրդանշական թիմում, և ճանաչվել է իր թիմի տարվա լավագույն ֆուտբոլիստ[4]։

«Տոտենհեմ Յունայթեդ»

1999 թվականի դեկտեմբերի 31-ին Դեյվիսը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Տոտենհեմ Հոտսպուր»։ Տրանսֆերն արժեցել է 700000 ֆունտ ստեռլինգ։

«Տոտենհեմ»-ի կազմում նա իր դեբյուտը նշել է 2000 թվականի ապրիլի 9-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ 2000-01 մրցաշրջանի սկզբում նա հիմնականում լինում էր փոխարինողների նստարանին, և հանդիպմանը մասնակցում էր փոխարինման դուրս գալով։ 2001 թվականի փետրվարի 17-ին Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ փուլում կայացած «Սթոքպորտ Կաունտրի»-ի դեմ խաղում Սայմոնը դարձել է դուբլի հեղինակ։ Այս խաղը նրա հիմնական թիմում տեղ ունենալու գործում առաջին քայլն էր։

Այն 5 տարիների ընթացքում, երբ Դեյվիսը հանդես է եկել «Տոտենհեմ»-ի կազմում նա մասնակցել է 154 խաղի և խփել է 24 գոլ բոլոր մրցաշարերում միասին վերցրած։

«Էվերթոն»

2005 թվականի մայիսի 26-ին 4 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էվերթոն»։ 2005-06 մրցաշրջանը միանգամայն անհաջող էր Սայմոն Դեյվիսի համար։ Սայմոնը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Բիրմինգհեմ Սիթի»-ի դեմ խաղում[5], որի շնորհիվ մերսիսադյան ակումբը տարել է իր առաջին հաղթանակը 2 ամիսների ընթացքում։

«Ֆուլհեմ»

2007 թվականի հունվարին Դեյվիսը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող մեկ այլ թիմ՝ «Ֆուլհեմ»։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր հանդիպումն անցկացրել է հունվարի 30-ին՝ մասնակցելով «Շեֆիլդ Յունայթեդ»-ի դեմ խաղին։

Մինչև «Ֆուլհեմ» տեղափոխվելը Սայմոնը գտել էր իր տեղը խաղադաշտում։ Նա հիմնականում հանդես էր գալիս կիսապաշտպանության աջ թևում։ 2007-08 մրցաշրջանի ընթացքում Սայմոնը ընդգրկվել է «Ֆուլհեմ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակում։ Սայմոն Դեյվիսը գոլի հեղինակ է դարձել 2010 թվականի ապրիլի 29-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Համբուրգ»-ի դեմ խաղի երկրորդ կեսին։ Անգլիական թիմը այդ խաղում հաղթել է 2-1 հաշվով[6]։ Ֆուտբոլիստը մասնակցել է նաև Եվրոպայի լիգայի եզրափակչում կայացած «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղի առաջին կեսին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գրանցվել է 2-1 հաշիվ՝ ի օգուտ «Ատլետիկո»-ի[7]։

2010 թվականի օգոստոսի 16-ին ուելսցի ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2013 թվականը[8]։ Սայմոնը հետագա կարիերան անգլիական թիմում ուղեկցվել է բազում վնասվածքներով։ 2011 թվականի դեկտեմբերի 10-ին նա անցկացրել է իր առաջին մեկնարկային հանդիպումը 2011-12 մրցաշրջանի ընթացքում, որը տեղի է ունեցել «Սուոնսի Սիթի»-ի դեմ։

Դեյվիսը մեկն էր այն 12 ֆուտբոլիստներից ովքեր լքեցին «Ֆուլհեմ»-ը 2012-13 մրցաշրջանից հետո[9]։

Միջազգային կարիերա

Ուելսի ազգային հավաքականի կազմում նա իր դեբյուտը նշել է 2001 թվականի հունիսի 6-ին՝ ԱԱ 2002-ի որակավորման փուլում տեղի ունեցած Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում։ Իսկ իր առաջին գոլը խփել է 2002 թվականի օգոստոսի 21-ին՝ Խորվաթիայի ազգային հավաքականի դեմ խաղում։

ԱԱ 2010-ի որակավորման փուլում եղել է Ուելսի հավաքականի ավագը։ 2002 թվականին ճանաչվել է Ուելսի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2010 թվականի օգոստոսի 9-ին նա հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին[10]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Դեյվիս» հոդվածին։