Սյուզան Միսներ
Սյուզան Միսներ (անգլ.՝ Susan Misner, փետրվարի 8, 1971[1], Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Սյուզան Միսներ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և պարուհի |
Կյանք ու կարիերա
Միսները ծնվել է Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում։ Կարիերան սկսել է իր 1990-ական թվականներին[3]։ Նա մեծ համբավ է ձեռք բերել շնորհիվ 1999 թվականին «Մեկ կյանք ապրելու համար» սերիալում Գրեյս Դևիսոնի դերի։
Միսերը հիմնականում հայտնի է հեռուստատեսությունում իր բազմաթիվ երկրորդական դերերի շնորհիվ, ինչպիսիք են`«Բամբասկոտը» և «Տեսադաշտում» սերիալները։ Մեծ էկրանին նա հայտնի է 2002 թվականին «Չիկագո» մյուզիքլում ունեցած դերակատարմամբ, որին մասնակցելու համար արժանացել է ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի մրցանակի` լավագույն դերասանական կազմի համար[4]։ Նա հայտնվել է նաև «Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ» (1996 թվական), «Սերը կանոններով և առանց», «Մոռացվածը» (2004) ֆիլմերում, իսկ 2013 թվականին երկրորդական դերեր է կերտել «Հետևորդները» և «Նեշվիլ» հեռուստասերիալներում[5][6]։ Դրանից հետո նա կանոնավոր դեր է ստացել «Ամերիկացիները» հեռուստասերիալում[7]։
Ֆիլմագրություն
Կինո
- Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ (1996)
- Չիկագո (2002)
- Սերը կանոններով և առանց (2003)
- Մոռացվածը (2004)
- Երկու շաբաթ (2006)
- Խաբեություն (2007)
- Թաներ Հոլլ (2009)
- Գարնանային հույսեր (2012)
- Լինել Չարլին (2015)
- Մարդասպանների ազգ (2018)
Հեռուստատեսություն
- Մեկ կյանք ապրելու համար (1999)
- Ջոնի Զերո (2005)
- Փրկիր ինձ (2006-2007)
- Բամբասկոտը (2007)
- Նոր Ամստերդամ (2008)
- Տեսադաշտում (2011-2012)
- Լավ կինը (2011-2013)
- Հետևորդները (2013)
- Նեշվիլ (2013)
- Ամերիկացիները (2013—2016)
- Պայծառատեսը (2016—2017)
- Միլիարդներ (2016-2018)
- Ֆոս / Վեդոն (2019)
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Միսներ» հոդվածին։ |