Սուրբ Գևորգ եկեղեցի (Թեհրան)

հայկական եկեղեցի Թեհրանում

Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Հանիֆնեժադ պողոտայի Վահդաթ Էսլամի (նախկին Դառվազէ Ղազվին) հրապարակին կից Ղավամ օլ-Դոլէ շուկայի Քելիսա փողոցում[3]։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Եկեղեցու գմբեթներ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՇրջան 12
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1]
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[2]
ԱնվանվածՍուրբ Գևորգ
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճքաջարական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1884
Գմբեթ2 հատ
Շինանյութաղյուս և շինարարական շաղախ
Քարտեզ
Քարտեզ
 Saint George Church (Tehran) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն

Հայերը Թեհրանում սկսել են հաստատվել այն ժամանակ, երբ այն դարձել է Իրանի մայրաքաղաքը՝ փոխարինելով Սպահանին։ Աղա-Մահմեդ խան Ղաջարի 1795 թվականին Կովկաս կատարած արշավանքների ժամանակ Արցախից հայեր են գերեվարվել և բնակեցվել Թեհրանում։ Ավանդության համաձայն, սկզբում հայ բնակչության հոգևոր կարիքները հոգալու համար կառուցվել է փոքր մատուռ, թաղում բնակվող հայերի միջոցներով։ Այն դարձել է Թեհրանում կառուցված հայկական առաջին կրոնական կառույցը[4]։ Նոր Ջուղայից և Թավրիզից մի խումբ հայ արհեստավորներ գաղթում են Թեհրան և բնակություն հաստատում Դարվազէ Ղազվին թաղամասում[5]։

1871 թվականին մատուռի հարևանությամբ բացվել է դպրոց[6]։ Փոքր մատուռի տեղում 1884 թվականին կառուցվում է ներկայիս եկեղեցին[7]:Թեհրանում ընդունված է սուրբ Գևորգի տոնին ուխտի գալիս այստեղ։

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում կառուցվել է ծերանոց, որը կառավարում է Թեհրանի թեմական խորհրդին ենթակա «Հայ կանանց բարեգործական ընկերությունը»[8]։

Ճարտարապետություն

Շինությունն ամբողջությամբ կառուցվել է աղյուսից, պատերը ներսից գաջված են։ Եկեղեցու հատակագիծն ուղղանկիւն է, որի երկար կողմը ձգւում է արևելքից արեւմուտք։ Խորանը գտնվում է եկեղեցու արևելյան կողմում, մուտքերը երկուսն են՝ հյուսիսում և հարավում։ Գմբեթներն ունեն բազմաթիվ լուսանցքներ, հիմնված են երկշարք չորս սյուների վրա։ Եկեղեցու արտաքին պատերին և զանգակատան աշտարակի վրա կան մի քանի տապանաքարեր։

Տես նաև

Ծանոթագրություններ