Ստանկա Զլատևա

բուլղարացի մարզուհի

Ստանկա Զլատևա Խրիստովա (բուլղար․՝ Станка Златева Христова, մարտի 1, 1983(1983-03-01), Կրուշարե, Sliven Municipality, Սլիվենի մարզ, Բուլղարիա), բուլղարացի մարզուհի, ազատ ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր (2008 և 2012), աշխարհի, Եվրոպայի և Բուլղարիայի բազմակի չեմպիոն։ Առաջին բուլղարացի կինն է, որը մասնակցել է Օլիմպիական խաղերի կանանց ըմբշամարտին 2004 թվականին Աթենքում։

Ստանկա Զլատևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 1, 1983(1983-03-01) (41 տարեկան)
Ծննդավայր՝Կրուշարե, Sliven Municipality, Սլիվենի մարզ, Բուլղարիա
Ակումբ՝Levski Sofia?[1]
163 սանտիմետր[1]
Քաշ՝72 կիլոգրամ[1]

Կենսագրություն

Ծնվել է 1983 թվականի մարտի 1-ին Բուլղարիայի Սլիվեսնսկի շրջանի Կրուշարե գյուղում։

1997 թվականից զբաղվել է ազատ ըմբշամարտով։ Ավարտել է Յամբոլ քաղաքի «Պեր դե Կուբերտեն» մարզադպրոցը։ Նրա առաջին մարզիչը եղել է Դեմիր Դեմիրևը, հետո՝ հանրահայտ բուլղարացի մարզիչ Սիմեոն Շչերևը։ Հանդես է եկել «Ըմբշամարտ և սամբա» (Յամբոլ), «Վասիլ Իլիև» (Կյուստենդիլ), «Լևսկի» (Սոֆիա) ակումբներում։

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի հնգակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է։ Պեկինի 2008 թվականի և 2012 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերում ստացել է արծաթե մեդալ[2]։ 2012 թվականի Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ տարել է Բուլղարիայի դրոշը։

2007, 2010 և 2011 թվականներին ճանաչվել է Բուլղարիայի տարվա մարզուհի։ 2016 թվականին ավարտել է մարզուհու գործունեությունը և անցել է մարզչական աշխատանքի։

ԶԼՄ ելույթներ

2013 թվականին Զլատևան հաղթել է Բուլղարիայի VIP Brother տարբերակում[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ