Վասիլի Ալտֆատեր
Վասիլի Ալտֆատեր (ռուս.՝ Васи́лий Миха́йлович Альтфа́тер, դեկտեմբերի 16, 1883, Վարշավա, Ռուսական կայսրություն - ապրիլի 20, 1919, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուսական կայսերական նավատորմի կոնտր-ադմիրալ, ՌՍՖՍՀ Խորհրդային նավատորմի առաջին հրամանատար։
Վասիլի Ալտֆատեր | |
---|---|
![]() | |
դեկտեմբերի 16, 1883 - ապրիլի 20, 1919 (35 տարեկան) | |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Ռազմածովային նավատորմ |
Կոչում | կոնտր-ադմիրալ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Պարգևներ |
Կենսագրություն
Վասիլի Միխայլովիչ Ալտֆատերը ծնվել է 1883 թվականի դեկտեմբերի 4 (16)-ին Վարշավայում, հրետանու գեներալ, Պետական խորհրդի անդամ Միխայիլ Եգորովիչ Ալտֆատերի (1860-1918) ընտանիքում։ Վասիլի Ալտֆատերն ավարտել է Ծովային կադետական կորպուսը 1902 թվականին։ Ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում մասնակցել է Պորտ-Արթուրի պաշտպանությանը։ Պատերազմի ժամանակ, Վասիլի Ալտֆատերը աչքի է ընկել «Պետրոպավլովսկ» էսկադրային զրահակիր նավի անձնակազմի փրկարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում։ 1908 թվականին նա ավարտել է Նիկոլաևյան ծովային ակադեմիայի ջրագրական բաժինը։ 1909 թվականից մինչև 1910 թվականը ծառայել է Բալթիկ ծովի 1-ի Ականային դիվիզիայի հրամանատարական շտաբի նավախմբի շտուրման։ Մշտապես համագործակցել է Ալեքսանդր Կոլչակի հետ։ 1912 թվականին, երբ Կոլչակը դարձավ էսկադրոնային ականակրի հրամանատար, Ալտֆատերը զբաղեցրեց նրա տեղը Ռազմածովային գլխավոր շտաբում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Հյուսիսային ռազմաճակատի բանակների գլխավոր հրամանատարին կից ռազմածովային վարչության պետ։
1917 թվականին Վասիլի Ալտֆատերը անցավ բոլշևիկների կողմը։ Բրեստի հաշտության համաձայնագրի կնքման ժամանակ եղել է խորհրդային պատվիրակության ծովային փորձագետը։ 1918 թվականի փետրվարից աշխատել է Ծովային Գլխավոր շտաբի պետի օգնական։ Ապրիլից եղել է Ժողովրդական կոմիսարիատի ռազմածովային գործերով կոլեգիայի անդամ, հոկտեմբերից Հեղափոխական ռազմական խորհրդի անդամ։ Այդ ժամանակ էլ նշանակվել է Հանրապետության ծովային ուժերի հրամանատար[1]։
Մահ
Վասիլի Միխայլովիչ Ալտֆատերը մահացել է 1919 թվականի ապրիլի 20-ին Մոսկվայում սրտի կաթվածից։ Բրեստի հաշտության համաձայնագրի կնքման ակտիվ մասնակից, գերմանացի գեներալ Մաքս Հոֆմանը իր հուշագրություններում նշում է որ Ալտֆատերը սպանվել է[2]։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[3]։
Ընտանիք
Վասիլի Ալտֆատերը ամուսնացած էր գեներալ-լեյտենանտ Կոնստանտին Նիկոլաևիչ Դեսինոյի դստեր Ալեքսանդրա Կոնստանտինովնա Դեսինայի հետ։
Հիշատակ
Վասիլի Ալտֆատերի գերեզմանի հուշարձանը պատրաստել է քանդակագործ Սերգեյ Մերկուրովը ռազմական գերատեսչության միջոցների հաշվին։ Ալտֆատերի անվամբ է կոչվում Կասպիական ռազմական նավատորմի էսկադրոնային ականակիրը, Դոն-Ազովյան նավատորմի և Աստրախանի երկրամասի Ռազմական նավատորմի հրետանավակները։
Պարգևներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններ
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավեններով
- Սուրբ Աննայի 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի շքանշաններ
Գրականություն
- О приморских крепостях. Морской сборник, 1919, № 4. стр. 123-178, № 5-6. стр. 1-18.
- Альтфатер Василий Михайлович - статья из Большой советской энциклопедии.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Василий Михайлович Альтфатер на сайте «Хронос»
- В. М. Альтфатер на сайте ВМФ РФ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Ալտֆատեր» հոդվածին։ |