Վեսթսայդյան պատմություն (ֆիլմ, 2021)

ֆիլմ, 2021

«Վեսթսայդյան պատմություն» (անգլ.՝ West Side Story), 2020 թվականի ամերիկյան ռոմանտիկ երաժշտական ֆիլմ, որի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգն է, իսկ սցենարիստը՝ Թոնի Քուշները։ Ֆիլմը Արթուր Լորենթսի, Լեոնարդ Բերնսթայնի և Սթիվեն Սոնդհեյմի նույնանուն բրոդվեյական մյուզիքլի ադապտացիան է, որը հիմնականում կենտրոնանում է Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությանը[7][8]։ Ֆիլմի սցենարն ավելի մոտ է լինելու բրոդվեյական մյուզիքլի սցենարին, քան 1961 թվականի ադապտացիային, որի ռեժիսորներ էին Ռոբերտ Վայզը և Ջերոմս Ռոբինսը[9]։ Ֆիլմի գլխավոր դերերում են Էնսել Էլգորթը և Ռեյչել Զեգլերը՝ Արիանա ԴեԲոուզի, Դավիդ Ալվարեզի, Քորի Սթոլի և Բրայան դ’Արսի Ջեյմսի հետ միասին։ Ֆիլմին նաև մասնակցում է Ռիտա Մորենոն՝ 1961 թվայանի բնօրինակ ֆիլմի աստղը, ով այստեղ կատարելու է երկրորդական դեր։

Վեսթսայդյան պատմություն
անգլ.՝ West Side Story
Թիզեր պաստառ
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Թեմաstar-crossed lovers?[1], ethnic conflict?[1], միջմշակութային հարաբերություն[1], ներգաղթ ԱՄՆ[1], Poor White?[1], Պուերտոռիկացիներ[1], սոցիալական ներառականություն[1], աղքատություն[1] և ազնվացում[1]
ՀիմքՎեսթսայդյան պատմություն
Թվականդեկտեմբերի 9, 2021[2][3], դեկտեմբերի 10, 2021[3], դեկտեմբերի 8, 2021[4][3] և դեկտեմբերի 26, 2021[3]
Լեզուանգլերեն և իսպաներեն
ՌեժիսորՍթիվեն Սփիլբերգ
ՊրոդյուսերKristie Macosko Krieger?, Kevin McCollum?, Սթեյսի Սնայդեր և Սթիվեն Սփիլբերգ
Սցենարի հեղինակԷնթոնի Ռոբերտ
ԴերակատարներԷնսել Էլգորթ, Rachel Anne Zegler?, Քորի Սթոլ, Բրայան դ'Արսի Ջեյմս, Ռիտա Մորենո, Արիանա ԴեԲոս, David Alvarez?, Mike Faist?, Քըրթիս Քուք, Ջեյմի Հարրիս, Ana Isabelle?, Ben Cook? և Մեդդի Զիգլեր
ՕպերատորՅակուշ Կամինսկի
ԵրաժշտությունԼեոնարդ Բերնսթայն և Դևիդ Նյուման
ՄոնտաժՄայքլ Քան
Պատմվածքի վայրՆյու Յորք, North Jersey? և San Juan Hill?[1]
ԿինոընկերությունAmblin Entertainment և 20th Century Studios
Տևողություն156 րոպե
Բյուջե100 000 000 $
Շահույթ10 574 618 $[5], 15 095 067 $[6], 1 072 662 $[6] և 1 720 915 $[6]
Պաշտոնական կայքէջ
 West Side Story (2021 film) Վիքիպահեստում

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին[10][11]։

Սյուժե

Դեռահասներ Թոնին և Մարիան, չնայած տեղի փողոցային ավազակախմբերի՝ սպիտակ Ջեթերի և պուերտոռիկյան Շարքերի հետ կապեր ունենալուն, սիրահարվում են 1950-ական թվականների Նյու Յորքում[9]։

Դերասանական կազմ

  • Էնսել Էլգորթ՝ Թոնի[12]
  • Ռեյչել Զեգլեր՝ Մարիա[12]
  • Արիանա ԴեԲոուզ՝ Անիտա[12]
  • Դավիդ Ալվարեզ՝ Բերնարդո[12]
  • Քորի Սթոլ՝ ոստիկանության լեյտենանտ Շրանք[12]
  • Բրայան դ’Արսի Ջեյմս՝ ոստիկանության սերժանտ Քրուփքե[12]
  • Ռիտա Մորենո՝ Վալենտինա[12]
  • Մայք Ֆեսյթ՝ Ռիֆ[12]
  • Քըրթիս Քուք՝ Էյբի[13]

Ջեթեր

  • Էզրա Մենաս՝ Էնիբըդիս
  • Բեն Քուք՝ Մաուսփիս
  • Սին Հարիսոն Ջոնս՝ Էքշն
  • Փաթրիք Հիգինս՝ Բեյբի Ջոն
  • Փալոմա Գարսիա-Լի՝ Գրացիելա
  • Մեդդի Զիգլեր՝ Վելմա[14]

Շարքեր

  • Ջոշ Անդրեաս Ռիվերա՝ Չայնո[12]
  • Անա Իզաբել՝ Ռոզալիա[12]
  • Ջուլիուս Էնթոնի Ռուբիո՝ Քիքա
  • Ռիքարդո Զայաս՝ Չագո
  • Սեբասթիան Սերա՝ Բրաուլիո
  • Քարլոս Սանչես Ֆալու՝ Փիփո

Արտադրություն

Սթիվեն Սփիլբերգը առաջին անգամ հետաքրքրություն է հայտնել դառնալ «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմի ռեմեյքի ռեժիսորը 2014 թվականի մարտին։ 20th Century Fox-ը ձեռք է բերել նախագծի բոլոր իրավունքները[15]։ Թոնի Քուշները, ով մինչ այդ աշխատել է Սփիլբերգի հետ 2005 թվականի «Մյունխեն» և 2012 թվականի «Լինքոլն» ֆիլմերի վրա, հայտնելով 2017 թվականի հուլիսին, որ նա գրում է ֆիլմի սցենարը, և, որ ֆիլմն ավելի նման է լինելու բնօրինակ մյուզիքլին, ոչ թե 1961 թվականի ֆիլմին[16][17]։

2018 թվականի հունվարին հայտարարվել է, որ Սփիլբերգը դառնալու է ֆիլմի ռեժիսորը, «Ինդիանա Ջոնս» շարքի հինգերորդ ստեղծագործության նկարահանումներից հետո[18]։ Այս հայտարարությանը հաջորդել է բաց քասթինգը Մարիայի, Թոնիի, Անիտայի և Բերնարդոյի դերերի համար[19]։ Լրացուցիչ բաց քասթինգը տեղի է ունեցել ապրիլին Նյու Յորքում և մայիսին՝ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում[20]։ Հուլիսին «Ինդիանա Ջոնս» շարքի հինգերորդ ֆիլմի նկարահանումները հետաձգվել են, ինչը թույլ է տվել Սփիլբերգին զբաղվել «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմի նախարտադրությամբ[21]։

Ջասթին Փեքին վարձել են 2018 թվականի սեպտեմբերին ֆիլմի խորեոգրաֆիայի, իսկ Էնսել Էլգորթին՝ Թոնիի դերի համար[22][23]։ Նոյեմբերին Էյզա Գոնզալեզը դարձել է Անիտայի դերի համար գլխավոր թեքնածուներից մեկը[24]։ Ռիտա Մորենոն ընտրվել է Վալենտինայի՝ Դոքի կերպարի վերամշակված տարբերակի դերում[25]։ 2019 թվականի հունվարին նորեկ Ռեյչել Զեգլերն ընտրվել է Մարիայի դերի համար՝ Արիանա ԴեԲոուզի, Դավիդ Ալվարեզի և Ջոշ Անդրես Ռիվերայի հետ միասին՝ համապատասխանաբար Անիտայի, Բերնարդոյի և Չայնոյի դերերի համար[26]։ 2019 թվականի մարտին Քորի Սթոլը և Բրայան դ’Արսի Ջեյմսը միացել են դերասանական կազմին[27]։ Մեկ ամիս անց հայտարարվել են Ջեթերի և Շարքերի մնացած դերակատարները[28]։

Երգահան Դևիդ Նյումանն ընտրվել է ֆիլմի համար Բերնսթայնի բնօրինակ սաունդթրեքի ադապտացիայի համար։ Գուստավո Դուդամելը՝ Լոս Անջելեսի ֆիլարմոնիկ երգչախմբի երաժշտական ռեժիսորը, նույնպես ներառվել է սաունդթրեքի ձայնագրման աշխատանքներին, իսկ Ջիանին Թեսորին՝ որպես վոկալի ուսուցիչ[29]։

Նկարահանումներ

2019 թվականի հունիսի 17-ին սկսել է նկարահանման ընթացքը[30]։ Այն շարունակվել է Նյու Յորքում և հյուսիսային Նյու Ջերսիում[31] և ավարտվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին[32]։

Թողարկում

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ