Վիկտոր Ռուիս

իսպանացի ֆուտբոլիստ

Վիկտոր Ռուիս Տորրե (իսպ.՝ Víctor Ruiz Torre, հունվարի 25, 1989(1989-01-25)[1][2], Էսպլուգաս դե Լյոբրեգատ, Corporació Metropolitana de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Վիլյառեալ» ակումբի կենտրոնական պաշտպանը։

Վիկտոր Ռուիս
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 25, 1989(1989-01-25)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրԷսպլուգաս դե Լյոբրեգատ, Corporació Metropolitana de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ184 սանտիմետր
Քաշ80 կիլոգրամ
Դիրքպաշտպան

Գործունեություն

Վիկտոր Ռուիսը «Էսպանյոլ» ակումբի սան է, որի հիմնական կազմում նորամուտը նշել է 2009 թվականի դեկտեմբերի 6-ին՝ «Ռասինգ Սանտանդերի» դեմ խաղում[3]։ Պրոֆեսիոնալ մակարդակում Ռուիսն իր առաջին գոլը խփել է 2010 թվականի փետրվարի 21-ին՝ գրավելով «Մալագա»-յի դարպասը[4]։ Միայն առաջին մրցաշրջանում անց է կացրել 22 խաղ և դարձել երկու գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանում Վիկտորը դարձավ ակումբի անանցքային խաղացողը, ով նպաստեց Նիկոլաս Պարեխայի՝ Մոսկվայի «Սպարտակ» ակումբ տեղափոխվելուն։

2011 թվականի հունվարի 27-ին Ռոուիսը տեղափոխվել է իտալական «Նապոլի» ակումբ, որը նրան ձեռք բերեց վարձավճարով՝ ստանալով իրավունք, 6 մլն․ եվրոյի դիմաց, 4 տարով երկարաձգել պայմանագիրը։ «Էսպանյոլ»-ը ստացավ իրավունք ձեռք բերելու Խեսուս Դատոլոյին, ով հանդես էր գալիս նեապոլցիների կազմում[5][6]։ Փետրվարի 24-ին իսպանացին Եվրոպա Լիգայում իր նորամուտը նշեց «Վիլյառեալ»-ի դեմ խ։ Այդ խաղը նրա համար առաջինն էր եվրագավաթներում[7]։ Մարտի 13-ին նա խաղաց իր առաջին խաղը Իտալիայի մրցաշարում՝ դաշտ դուլս գալով «Պարմա»-յի դեմ խաղում[8]։

Ձեռքբերումներ

  • Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող՝ 2011։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ռուիս» հոդվածին։