Վիքինախագիծ:Հուշ խմբագրաթոն

Հուշ խմբագրաթոն
Ռուդիկ Ղարիբյանի, Նարեկ Սերոբյանի
Արեն Առաքելյանի, Վահե Մելիքսեթյանի
և Լևոն Հովհաննիսյանի հիշատակին

հունվարի 20-31, 2022


Միացե՛ք Վիքիպեդիայում հոդվածներ ստեղծելու խմբագրաթոնին։

Ստեղծե՛նք հոդվածներ հայրենիքի պաշտպանության համար զոհված վիքիպեդիստների հիշատակին, շարունակենք նրանց կիսատ թողած գործը Վիքիպեդիայում։
Ներգրավե՛նք նոր մասնակիցների։
Բարելավե՛նք Հայերեն Վիքիպեդիայում արդեն իսկ եղած հոդվածները։

Օգտագործվող կաղապար

Ստեղծված հոդվածի քննարկման էջում տեղադրե՛ք հետևյալ կաղապարը՝

  • {{Հուշ խմբագրաթոն/հոդված}}

Խորհուրդներ սկսնակներին

Հարգե՛ք հեղինակային իրավունքը
  • Մի պատճենեք տեքստը աղբյուրից առանց փոփոխությունների:
  • Ձեր իսկ խոսքերով ամփոփեք այն, ինչ կարդացել եք աղբյուրներում։
  • Հոդվածում անհրաժեշտ է հղումներ ավելացնել հեղինակավոր աղբյուրներին:
Հղվե՛ք հեղիանակավոր աղբյուրներին
  • Վիքիպեդիայի հոդվածները պետք է հիմնված լինեն հեղինակավոր աղբյուրների վրա։
  • Պետք է գրել միայն այն թեմաների մասին, որոնք խորապես լուսաբանվում են մի քանի հեղինակավոր աղբյուրներում։
  • Տպագիր թերթերը, գիտական ​​ամսագրերը, գրքերը հեղինակավոր աղբյուրներ են, դպրոցական շարադրությունները, սոցիալական ցանցերի և դեղին մամուլի տեքստերը՝ ոչ։
Հանրագիտարան ստեղծենք
  • Վիքիպեդիայում պետք է փաստեր լինեն, այլ ոչ գնահատականներ։
  • Պահպանե՛ք չեզոք տեսակետ:
  • Խուսափե՛ք թևավոր խոսքերից և ոչ պաշտոնական լեզվից:
  • Մի՛ օգտագործեք մեքենայական թարգմանություն:

Ինչպես նոր հոդված ստեղծել

  • Նոր հոդվածի անունը գրեք հետևյալ տուփում և սեղմեք «Ստեղծել» ստեղը։

Ամփոփում


Խմբագրաթոնին միացել են 42 մասնակից և 10 օրում գրել 108 հոդված, ընդհանուր 1,342,359 բայթ ծավալով։
Հոդվածների ցանկն այստեղ է։