Վրաստանի մշակույթ

Վրաստանի մշակույթը զարգացել է Վրաստանի բազմադարյա պատմության ընթացքում, ապահովելով յուրահատուկ ազգային մշակույթ և գրական ավանդույթներ՝ հենվելով վրացերեն լեզվի և այբուբենի վրա։ Ազգային ինքնության խիստ գիտակցումը Վրաստանին օգնել է պահպանել ինքնօրինակությունը՝ չնայած պատմության ընթացքում բազմաթիվ օտարերկրյա օկուպացիաների։

Վրաստանի պատմություն
Կոլխիդայի և Իբերիայի հին թագավորությունների քարտեզը
Վրաստանի Հանրապետության զինանշան
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաուխի
Կոլխիդա
Վիրք
Լազիկե
Պոմպեոսի արշավանք
Իբերիա-Հայաստան պատերազմ
Իբերիայի քրիստոնեացում
Միջնադարյան Վրաստան
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատունիներ Վրաց
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Աբխազաց թագավորություն
Վրաց թագավորություն
Վրացական ոսկեդար
Զաքարյան իշխանապետություն
Բյուզանդա-վրացական պատերազմ
Մոնղոլական տիրապետություն
Լենկ-Թեմուրի տիրապետություն
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Գուրիայի իշխանություն
Մեգրելիայի իշխանություն
Աբխազիայի իշխանություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Լազիստանի գավառ
Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրաստանի խորհրդայնացում
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան
Ռուս-վրացական պատերազմ
Պատմություն ըստ թեմայի
Վրաստան անվան տուգաբանություն
Թբիլիսիի պատմություն
Ռուս-վրացական պատերազմներ

Վրաստանի պորտալ
Ավետարանի էջ, պատկերված է սուրբ Ծնունդը (XII դար). Վրաստանի Արվեստների պետական թանգարան, Թբիլիսի
Սրբապատկեր, Մարտվիլ (X դար)

Վրաստանի մշակույթ

Վրաստանը հնագույն և ինքնատիպ մշակույթ ունեցող երկիր է։

Հին հունական առասպելներ Ոսկե գեղմի մասին

Հին հունական առասպելաբանությունը վկայում է Հին Հունաստանի և Կովկասի ժողովուրդների վաղնջական կապերի մասին։ Վառ օրինակներ են.

Վրացական ժողովրդական երաժշտություն

Վրացական ժողովրդական երաժշտության արմատները մի քանի հազարամյակի պատմություն ունեն[1]։ Վրաց ժողովուրդը իր երգարվեստը դրսևորել է դեռևս հնուց։ Կան մ. թ. ա. VIII և IV դարերի պատմական փաստաթղթեր, որոնք պատմում են աշխատանքային, արշավային և կլոր պարային երգերի մասին։ Թափառող երգիչ-պատմիչները՝ մեստվիրե, միաժամանակ կոմպոզիտորներ-իմպրովիզատորներ էին, բանաստեղծներ, երգիչներ և վոլինկայի վրա կատարողներ էին։

Վրաստանի երաժշտական բանահյուսությունը մի շարք բարբառներ է պարունակում. թուշինական, խևսուրական, մթիուլական, քարթլինական, կախեթիական, ռաճայական, փշավական, մոխևական, լեչխումական, սվանական, մեգրելական, իմերեթական, գուրայական, աջարական, լազական։

Վրացական ժողովրդական երաժշտության առանձնահատկությունը բազմաձայնությունն է՝ երկու-, երեք -, և չորս-ձայնանի։

  • Գոյություն ունեն մեկ-ձայնանի երգեր առանց ձայնակցության՝ հորովել (վարելու, կալսելու, հյուսելու երգեր), ուրմուլի (аробная), նանա (օրորոցային), տիրիլի, դատիրեբա (բողոքի, ողբասացության)։
  • Երկձայնանի երգեր - աշխատանքային, ծիսական, կենցաղային և պարային։ Երկձայնանի երգերը կատարվում են մեկ կամ երկու մենակատարների կողմից՝ հաջորդաբար և երգչախմբի բուրդոնային բասի կամ basso osinato -ի ձայնակցությամբ
  • Եռաձայն երգը վրացական ավանդական երաժշտության հիմքն է. երկու վերին ձայները տարբեր զուգորդումներով զարգացնում են մեղեդին բասի ձայնակցությամբ։ Արևմտյան Վրաստանի երգարվեստում սվանների երգերն առանձնանում են իրենց ձգվածությամբ և խստաշնչությամբ։ Այդ երգերին բնորոշ են հիմնական եռաձայնի հաճախակի աններդաշնակ (դիսոնանսային) զուգորդումներ, երեք ձայների համատեղ հնչողությամբ։ 
  • Ժողովրդական պոլիֆոնիան ամբողջ բազմակողմանիությամբ արտահայտված է գուրիական և աջարական երգերում։ Դրանցում առկա է կրիմանչուլի՝ այսպես է կոչված վերին, յուրահատուկ ձայն, որը մենակատարից պահանջում է բարձր, տղամարդուն ոչ հատուկ ռեգիստր և կոկորդային ձայնով բարդ ֆիորիտուրաներ կատարելու հմտություն։

Վրացական երաժշտական գործիքներ

Վրացական ժողովրդական երաժշտական գործիքները հայտնի են եղել հնուց ի վեր.

  • փողային - վեց փողանի սոինարի (լարչեմի), նեստվի, սթվիրի, ավիլի, նայ (սրնգի տեսակ), բուկի, կվիրոսթվիրի (շեփորի տեսակ), սակվիրի (աֆրիկական ազդանշանային գալարափողի նման), կարախսա (հորներ-рожок), գուդարսվիրի, չիբոնի (պարկապզուկ)
  • լարային կսմիթային (щипковые) - չանգի (տավիղ), քնար, էբանի (լիրայի տեսակ), փանդուրի, չոնգուրի (լյուտնյայի տեսակ), ցինցիլի (ցիմբալի տեսակ)
  • լարա-աղեղային - չիանուրի, չունիրի
  • հարվածային - բոբգանի (тимпан - դափի նման), դաբդաբի, դումբո, նոբա, դոլի (թմբուկի տեսակ), կոսի (մեծ ռազմական թմբուկ), տաբլակի (փոքր թմբուկ), ցինցիլա (Тарелка-յի նման), դայրա (бубен - դափ), սպիլենձչուրի (մեծ պղնձե լիտավր), դիպլիպիտո (փոքր չափերի  լիտավր)։

Վրացական ճարտարապետություն

Վրացական արվեստը, սկսած IV-V դարերից ընդհուպ մինչև XVIII-XIX դարերը անցել է զարգացման երկար ու դժվարին ճանապարհ, որը օրգանապես կապված է վրաց ժողովրդի զարգացման և վրաց պետականության հաստատման հետ։ Ինչպես ամեն կենդանի արվեստ, վրացականը նույնպես սերտորեն կապված է եղել հարևան երկրների՝ Առաջավոր Ասիայի և Միջերկրածովյան ավազանի արվեստի հետ։ Այդ կապերը հարստացրել են վրացական արվեստը, ինչպես նաև վրացական արվեստն էլ իր հերթին ծանրակշիռ ավանդ է ունեցել միջնադարյան համաշխարհային արվեստում։ Մի կողմից, անհերքելի է նախաֆեոդալական դարաշրջանի արվեստի հետ ունեցած գենետիկ կապը, մյուս կողմից, նկատվում է շրջանակի ընդլայնում, բովանդակության խորացում ու հարստացում։ Հատկապես միջնադարում վառ կերպով արտահայտվել են վրացական արվեստի ինքնատիպ ազգային գծերը[2]։

Վրացական կոթողային ճարտարապետությունը զարգացել է միջնադարում, որը կապված էր պետականության զարգացման և քրիստոնեության տարածման և տաճարային շինարարության հետ։ V-VI դարերում վրացական տաճարների տարածված տեսակը Բազիլիկն է եղել։ Հայտնի են մի շարք վաղ շրջանի վրացական բազիլիկներ՝ Անչիսխաթի, Ծղարոսթավի, Ուրբինիական։ Առավել մեծ ժողովրդականություն է վայելում Բոլնիսի սիոնը, որի շինարարությունը սկսվել է 478 թվայանին և ավարտվել է 493 թվականին։ Սա առավել հին և լավ պահպանված բազիլիկ է։ Երեք նեֆերը ունեցել են կամարակապ ծածկեր և ամփոփվել են ընդհանուր երկֆրոնտոն տանիքի (Gable roof - եռանկյունաձև տանիքի կատար) տակ։ Հյուսիսից և հարավից կառուցվել են գեղեցիկ տանիքով պատկերասրահներ։ Արևելյան կողմում տեղակայված է եղել փակ մկրտարան (крещальня)։

VI դարի վերջում և և VII դարերում բազիլիկները փոխարինվել են տարբեր տեսակի կենտրոնաշուրջ շենքերով։ Գմբեթային ծածկերը ըստ երևույթին, մասամբ հենվել են Անդրկովկասի ճարտարապետության տեղական ավանդույթների վրա։ Այդ ժամանակ ստեղծված շինությունները տարբերվում են նախագծի մանրամասներով, սակայն միավորված են միասնական ներքին տարածք ստեղծելու ձգտումով, որ ծածկված է գմբեթով կամ փակ կամարով։ Այս տեսակի առավել վաղ տաճարներից են Ձվելի Գավազի (Дзвели-Гавази) եկեղեցին Կախեթիում (VI դար), Նինոծմինդայի մայր տաճարը (VI դարի կես) և այլն։ Այս որոնումները բերում են Մցխեթի Խաչի տաճար (մցխեթական Ջվարի վանք), որը կառուցվել է 590-604 թվականներին։ Ճարտարապետը ենթադրվում է, որ եղել է Միքել Թխեդին։ Շենքը կառուցված է Կուր և Արագվի գետերի միաձուլման տեղում, լեռան գագաթին և բնականոն ձևով վեր է խոյանում քարքարոտ զանգվածի վրա։ Տաճարը հեռվից տեսանելի է երկու գետերի հովիտներից և հանդիսանում է բնապատկերում կենտրոնական դիրք է գրավում։

Գրեմի ամրոցը (Կախեթի) XVII դարի ճարտարապետական հուշարձան է։

Արդի Վրաստանի մշակույթ

Վրացական երաժշտություն

Վրացական խմբավարության արվեստի հիմնադիրներից է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ Զ. Պ. Փալիաշվիլին և Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ - Ե. Ս. Միքելաձեն։

Վրացական կինեմատոգրաֆիա

Վրացական կինոն, որը որպես երևույթ առաջացել է խորհրդային դարաշրջանում, իրենից ներկայացնում է վառ և ինքնատիպ երևույթ։ Վրացական կինոն հիմնականում ստեղծվել է «Քարթուլի ֆիլմ» (վրաց.՝ ქართული ფილმი, Վրացական ֆիլմ) ստուդիայում, ազգային կոլորիտից բացի, որ տվյալ դեպքում առաջնային է, վրացական կինոն առանձնանում էր հեշտ ճանաչելի հատկանիշներով, որոնցից են փափուկ հումորի հատուկ զգացումը, փոխաբերականությունը և մարդկանց նկատմամբ համակրանքը։ Խորհրդային դարաշրջանում վրացական կինեմատոգրաֆիստները կարողացել են խուսափել սոցռեալիստական պաշտոնական ոճից և ստեղծել են օրիգինալ և ինքնատիպ կինոժապավեններ, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում ամբողջ Խորհրդային Միությունում։

Վրացական պար

Վրացական գեղանկարչություն

Վրաստանի գեղանկարչական արվեստը ներկայացված է այնպիսի վարպետների աշխատանքներով, ինչպիսիք են լեգենդար Նիկո Փիրոսմանին, Գիորգի Գաբաշվիլին, Դավիթ Կակաբաձեն, Լադո Գուդիաշվիլի, Կորնելի Սանաձեն, Ելենա Ախվլեդիանին, Սերգո Քոբուլաձեն, Սիմոն Վիրսալաձեն, Ալեքսանդր Բերիձեն, Եկատերինա Բագդավաձեն, Հենրիկ Հրինևսկին։ Աշխարհահռչակ ճանաչում են վայելում այնպիսի վրացական քանդակագործներ, ինչպիսիք են Էլգուջա Ամաշուկելին, Իրակլի Օչիաուրին և Զուրաբ Ծերեթելին։

Վրաստանի մշակութային գործիչներ

Կինոյի և թատրոնի դերասաններ

  • Սոֆիկո Ճիաուրելի (1937-2008), թատրոնի և կինոյի դերասանուհի
  • Վերա Անջափարիձե (1897-1987), թատրոնի և կինոյի դերասանուհի[3]
  • Ակակի Վասաձե (1899-1978), դերասան, ռեժիսոր, թատերական մանկավարժ[4][5]
  • Միխայիլ Գելովանի (1892-1956), թատրոնի և կինոյի դերասան[6]
  • Վասիլ Գոձիաշվիլի (1905-1976), թատրոնի և կինոյի դերասան[7]
  • Վալերիան Գունիա (1862-1938), դերասան, դրամատուրգ, ռեժիսոր
  • Սպարտակ Բագաև, թատրոնի և կինոյի դերասան
  • Սերգո Զաքարիաձե (1909-1971), թատրոնի և կինոյի դերասան[8].
  • Շարախ Պաչալիա (ծնված 1914 թ), դերասան, ռեժիսոր, դրամատուրգ
  • Ակակի Խորավա (1895-1972), թատրոնի և կինոյի դերասան[9]
  • Անաստասիա (Тасо) Աբաշիձեն (1881-1958) — դերասանուհի, Վրացական ԽՍՀ Ժողովրդական արտիստուհի (1943)
  • Վասիլի Աբաշիձե (1854-1926) — դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ (1922)
  • Թամար Աբաշիձե (1892-1960) — դերասանուհի, Վրացական ԽՍՀ  ժողովրդական արտիստուհի (1950)
  • Միրզա Ալի Աբբասով (1874-1943) — ադրբեջանցի դերասան, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1924)
  • Նոդար Մգալոբլիշվիլի (ծնված 1931) - խորհրդային, ռուսական և վրացական կինոյի և թատրոնի դերասան
  • Կախի Կավսաձե (ծնված 1935) - վրացական, խորհրդային կինոյի և թատրոնի դերասան։

Կինոռեժիսորներ

  • Գեորգի Դանելիա (ծնված 1930 օգոստոսի 25), կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • Օթար Իոսելիանի (ծնված 1934 փետրվարի 2), վրացական, խորհրդային, ֆրանսիական կինոռեժիսոր
  • Միխայիլ Կալատոզով (1903-1973), կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • Սերգեյ Փարաջանով (1924-1990), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։

Թատերական ռեժիսորներ

Բալետի արտիստներ

Նիկոլոզ Ցիսկարիձե
  • Իլյա Սուխիշվիլի (1907-1985), բալետի արտիստ
  • Վախթանգ Ճաբուկիանի (1910-1992), բալետի արտիստ, բալետմայստեր[11]
  • Ջորջ Բալանչին (իսկական անունը Գեորգի Բաշանչիվաձե) (1904-1983), բալետի արտիստ, ամերիկյան բալետմայստեր, ազգությամբ վրացի
  • Գեորգի Ալեքսիձե (ծնված 1941), բալետի արտիստ և բալետմայստեր, Վրաստանի ժողովրդական արտիստ (1989).
  • Նինա Անանիաշվիլի (ծնված 1963), բալետի արտիստուհի, Վրաստանի (1989), Ռուսաստանի (1995) ժողովրդական արտիստուհի
  • Մարինա Կազինեց (ըստ ամուսնու Շահ Ազիզովա), (1907-2000) բալետի արտիստուհի, Վրաստանի վաստակավոր արտիստուհի (1943)
  • Նոդար Պլիև (ծնված 1948), բալետի արտիստ, Վրաստանի վաստակավոր արտիստ
  • Ալեքսեյ Չիչինաձե (1917-1994), բալետի արտիստ և բալետմայստեր, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1972)
  • Նիկոլոզ Ցիսկարիձե (ծնված 1973 դեկտեմբերի 31-ին, Թբիլիսի), բալետի արտիստ։

Կոմպոզիտորներ ու դիրիժորներ

Օպերային երգիչներ

Երգիչ-երգչուհիներ

Արվեստագետներ

  • Նիկո Փիրոսմանի (1862 - 1918), վրացի ինքնուս նկարիչ
  • Սիմոն Վիրսալաձե (ծնված 1909), թատերական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976), ԽՍՀՄ ԳԱ Իսկական անդամ (1975)
  • Թեյմուրազ Մուրվանիձե (ծնված 1939), նկարիչ, Վրացական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1978 թ)
  • Թամար Աբակելիա (1905-1953) — քանդակագործ և թատերական նկարիչ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1941)
  • Լադո Գուդիաշվիլի (1896-1980), XX դարի խոշորագույն վրաց նկարիչներից մեկը, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1972)
  • Ելենա Ախվլեդիանի (1901-1975), նկարչուհի, գրաֆիկ, թատերական ձևավորող, Վրացական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1960), Շոթա Ռուսթավելի Վրացական ԽՍՀ մրցանակի դափնեկիր

Ճարտարապետներ

Զուրաբ Ծերեթելի

Քանդակագործներ

  • Զուրաբ Ծերեթելի, նկարիչ և քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1980), Ռուսաստանի Դաշնության Ժողովրդական նկարիչ (1994), Ռուսական գեղարվեստի ակադեմիայի նախագահ (1997-ից), Ռուսաստանի կրթության ակադեմիայի պատվավոր անդամ, Բնագիտական գիտությունների ռուսական ակադեմիայի (РАЕН) ակադեմիկոս։

Բանաստեղծներ

Գրողներ, դրամատուրգներ, սցենարիստներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ