Ցիխլիդ-կոլիբրի
Ցիխլիդ-կոլիբրի[1] (լատին․՝ Labidochromis caeruleus), քաղցրահամ ջրերում ապրող ձուկ ցիխլիդների ընտանիքից՝ պերկեսանմանների խմբից։
Ցիխլիդ-կոլիբրի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
| ||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Labidochromis caeruleus Fryer, 1956 | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
Տարածվածություն | ||||||||
Նկարագրություն
Գունավորումը շատ գրավիչ է. լողաթևը դեղին և սև եզրավորումով է, ասես երկու գծեր անցնում են վերևով և ներքևով։ Արուների մոտ սև գույնը հագեցած է, անտրացիտային, իսկ էգերի գունավորումը քիչ է արտահայտված։ Ակվարիումում սովորաբար հասնում են 12 սմ երկարությամբ չափերի, իսկ էգերը մանր են։ Որոշ պայմանների առկայությամբ կարող է աճել մինչև 15 սմ։
Բնակության վայր
Բնակվում է Մալավի լճի ժայռոտ (քարքարոտ) շրջաններում։ Ջրի քիմիական բաղադրությունը. pH 7,2-8,5, ջրի կոշտությունը՝ 10-20 °dGH: Համարվում է Լիկոմա (շրջան) էնդեմիկ։
Պահպանումը ակվարիումում
Ակվարիումում ցանկալի է տեղադրել ժայռեր, տեղադրել կողքի վրա պառկած ծաղիկների կճուճներ և այլն։ Ամենահամապատասխան ջերմաստիճանը 24-26 աստիճան է։ Ջրի քիմիական բաղադրությունը. pH 7,2-8,5, կոշտությունը՝ 10-20 °dGH: Կերակրելու ժամանակ պետք է հաշվի առնել այն, որ բուսական կերը ձկները օգտագործում են 30-ից 50 % (մեծերը)։ Կերը ձկների պետք է տալ նրա կեսը, ինչը նրանք կարող են ուտել սոված ժամանակ։ Փոքրերին պետք է կերակրել օրվա մեջ մի քանի անգամ։ Կարող են բազմանալ ընդհանուր ակվարիումում։
Գրականություն
- John Reader. Africa. Washington, D.C.: National Geographic Society, 2001. P. 227
- Douglas J. Futuyma. Evolutionary Biology. Sunderland, MA: Sinauer Associates, 1998.
- Mark Ridley. Evolution. Boston: Blackwell Scientific, 1993.
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Африканские цихлиды
- Форум об африканских цихлидах Արխիվացված 2014-04-08 Wayback Machine
- Элитарный Клуб аквариумистов Արխիվացված 2014-04-08 Wayback Machine - энциклопедия африканских цихлид
- Фотографии цихлид Արխիվացված 2009-09-10 Wayback Machine
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիխլիդ-կոլիբրի» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիխլիդ-կոլիբրի» հոդվածին։ |