Քեյդի Սթրիքլենդ

ամերիկացի դերասանուհի

Քեթրին Դի «Քեյդի» Սթրիքլենդ (անգլ.՝ Katherine Dee «KaDee» Strickland, դեկտեմբերի 14, 1975(1975-12-14)[1], Patterson, Փիրս շրջան, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է ABC«Մասնավոր պրակտիկա» (2007-2013) հեռուստասերիալում կատարած Շարլոտա Քինգի դերով։

Քեյդի Սթրիքլենդ
Ծնվել էդեկտեմբերի 14, 1975(1975-12-14)[1] (48 տարեկան)
ԾննդավայրPatterson, Փիրս շրջան, Ջորջիա, ԱՄՆ
ԿրթությունԱրվեստի համալսարան և Pierce County High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Ջեյսոն Բեր

Կյանք և կարիերա

Քեյդին ծնվել է Ջորջիայում՝ բուժքրոջ և ֆուտբոլային մարզիչի ընտանիքում[2]։ Նա իր կարիերան սկսել է 1999 թվականին՝ «Մասնավոր պրակտիկա» ֆիլմում խաղալով ոչ մեծ դեր։ Հետո հաջորդել են «Ընդհատված կյանքը», «Մի ուրիշ բան», «Սերը կանոններով և առանց» և «Սթեփֆորդյան կանայք» ֆիլմերում կատարած դերերը։ 2004 թվականին նա ավելի լայն ճանաչում է ձեռք բերել «Անակոնդա 2։ Անիծված խոլորձների որս» և «Անեծք» հաջող ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ։ Այնուհետև նկարահանվել է մի քանի այնպիսի անկախ ֆիլմերում, ինչպես նաև հայտնվել Հոլիվուդյան պատկերներում, ինչպիսիք են «Հոտ» և «Գանգսթեր» ֆիլմերը։ 2008 թվականին նկարահանվել է «Որսորդների ընտանիքը» ֆիլմում։

Հեռուստատեսությամբ 2002 թվականին Սթրիքլենդը հայտնվել է «Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն» և «Իմ բոլոր երեխաները» սերիալների էպիզոդներում, իսկ 2007 թվականին՝ ABC-ի Շոնդա Ռայմսի «Մասնավոր պրակտիկա» հեռուստասերիալում կատարած Շարլոտա Քինգի դերից հետո, ձեռք է բերել ավելի լայն ճանաչում[3]։ Շոուն ավարտվել է 2013 թվականի սկզբին՝ վեցերորդ եթերաշրջանից հետո։ 2014 թվականին նա «Գաղտնիքներ և ստեր» սերիալի դերով վերադարձել է ABC[4]։ 10 էպիզոդներից բաղկացած սերիալ-անթոլոգիան հեռարձակվել է 2015 թվականի գարնանը։ Դրանից կարճ ժամանակ անց Սթրիքլենդը հրավիրվել է CBS-ի «Կասկած» պիլոտի գլխավոր դերը խաղալու[5]։

2006 թվականի նոյեմբերի 10-ից Սթրիքլենդը ամուսնացած է դերասան Ջեյսոն Բերի հետ, որի հետ մինչ մաուսնությունը հանդիպել է երկու տարի։ Զույգն ունի երեք երեխա՝ որդի (Աթիկուս Էլայջա Բեր[6]) և երկվորյակ դուստրեր (Քերոլայն Մաթիլդա Բեր և Էմելին Վիկտորիա Բեր)։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1999ֆՎեցերորդ զգայարանThe Sixth Senseայցելու #5
1999ֆԸնդհատված կյանքըGirl, InterruptedԲոնի Հիլքրիսթ
2000ֆՈսկերիչներDiamond MenՄոնիկա
2002սՕրենք և կարգ։ Հանցավոր մտադրությունLaw & Order: Criminal IntentՍենդի Թորթոմասի
2002ֆՓողոցային նկարիչներBomb the SystemԹոնի
2003ֆՄի ուրիշ բանAnything ElseԲրուք
2003ֆՍերը կանոններով և առանցSomething’s Gotta GiveՔրիսթեն
2004ֆԿապերKnotsՄոլի
2004ֆՍթեփֆորդյան կանայքThe Stepford WivesԹարա
2004ֆԱնակոնդա 2։ Անիծված խոլորձների որսAnacondas: The Hunt for the Blood OrchidՍեմ Ռոջերս
2004ֆԱնեծքThe GrudgeՍյուզան
2005ֆԲեյսբոլային տենդFever PitchՌոբին
2006ֆՈւոքեր ՓեյնWalker PayneՕդրի
2007սՀարսանեկան զանգերըThe Wedding BellsԷնն
2007ֆՀոտThe FlockՎիոլա Ֆրայ
2007ֆԳանգսթերAmerican Gangsterփաստաբան Ռիչի
2007-2013սՄասնավոր պրակտիկաPrivate Practiceբժիշկ Շարլոտա Քինգ
2008ֆՈրսորդների ընտանիքըThe Family That PreysՋիլիան Քարթրայթ
2011ֆՀիշու՞մ ես Ալիս ԲելինRemember Alice Bell?Ալիս Բել
2015սԳաղտնիքներ և ստերSecrets & Liesբժիշկ Շարլոտա Քինգ
2015սԽաղացողըThe Playerհատուկ լրտես Ռոուզ Նոլան
2016-2017սՊայծառատեսShut EyeԼինդա Հեյվերֆորդ
2019ֆԳրենդ Այլի կղզիGrand IsleՖենսի

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյդի Սթրիքլենդ» հոդվածին։