Քրիստափոր Ջլաուխյան

Քրիստափոր Միքայելի Ջլաուխյան (սեպտեմբերի 24 (հոկտեմբերի 7), 1905[1], Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 21, 1994(1994-01-21), Մոսկվա, Ռուսաստան) գեներալ-մայոր։ Ռազմական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր։

Քրիստափոր Ջլաուխյան
սեպտեմբերի 24 (հոկտեմբերի 7), 1905[1] - հունվարի 21, 1994(1994-01-21) (88 տարեկան)
ԾննդավայրՂրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1941)[1] և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1948)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Բոգդան Խմելնիցկու II աստիճանի շքանշան

Կենսագրություն

1929 թվականին ավարտել է Թիֆլիսի Անդրկովկասյան ռազմահետևակային դպրոցը, 1941 թվականին՝ Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, 1948 թվականին՝ Կ․ Ե․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիան։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբից 23-րդ դիվիզիայի կազմում կռվել է Ուկրաինայի պաշտպանների շարքերում։ Որպես 298-րդ հրաձգային (հետագայում՝ 80-րդ գվարդիական) դիվիզիայի շտաբի պետ, մասնակցել է Մտալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, Դնեպրի գետանցմանը, 1944 թվականի հունվարին 57-րդ բանակի 68-րդ հրաձգային կորպուսի շտաբի պետ նշանակվելուց հետո՝ Ուկրաինայի, Մոլդավիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրական մարտերին։ Պատերազմից հետո գնդապետ Ջլաուխյանը ծառայել է մի շարք զինվորական օկրուգների շտաբներում։ 1957 թվականից դասախոսել է Գլխավոր շտաբի Կ․ Ե․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիայում։ Զորացրվել է 1973 թվականին[2]։

Պարգևներ

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 4, Կուտուզովի II աստիճանի, Բոգդան Խմելնիցկու II աստիճանի, Հայրենական պատերազմի I աստիճանի և Կարմիր աստղի 2 շքանշաններով։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 517