Քրիս Քուփեր

ամերիկացի դերասան

Քրիստոֆեր Ուոլթոն Քուփեր (անգլ.՝ Christopher Walton Cooper) հուլիսի 9, 1951(1951-07-09)[1], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, նկարահանվել է հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում, ներառյալ՝ «Գեղեցկություն ամերիկյան ձևով», «Փոքրիկ տիկնայք», «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ», «Հիշի՛ր ինձ» և այլն։ 2002 թվականին «Հարմարեցում» ֆիլմում կատարած իր դերի համար Քուփերն արժանացել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակների՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանկարգում։

Քրիս Քուփեր
անգլ.՝ Chris Cooper
Ծնվել էհուլիսի 9, 1951(1951-07-09)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[2]
ԿրթությունՄիսուրիի համալսարան, Southwest Early College Campus? և Southwest High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Մարիանե Լեոնե Կուպեր
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ

Քրիսը ծնվել է 1951 թվականի հուլիսի 9-ին Կանզաս Սիթիում, Միսուրի նահանգ[3][4]։ Չարլի Քուփերի և Մերի Ուոլթոնի որդին է[5]։ Ունի ավագ եղբայր՝ Չուկ Քուփերը (ծնվել է 1948 թվականին)։ Նրա հայրը և՛ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի բժիշկ էր, և՛ անասնապահ։ Իսկ մայրը ՝ տնային տնտեսուհի էր[6][7][8]։ Ծնողները Տեխասից են[6]։ Նա մեծացել է Կանզաս Սիթիի արվարձաններում, իսկ ամառային օրերն անց է կացրել իր ընտանիքին պատկանող ագարակում՝ Լիվենվորթ քաղաքից (Կանզաս նահանգ) 15 մղոն արևմուտք[6][8][9]։ Մինչ «Սաունթվեսթ ավագ դպրոց» հաճախելը Քրիսը աշխատել է տեղի թատրոնում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է խանութում։ Քրիսը խուսափել է բանակ զորակոչվելուց և Վիետնամի պատերազմին մասնակցելուց։ Ավագ դպրոցից հետո Քրիսը ընդունվել է Միսսուրիի համալսարան և սովորել է թատերական արվեստ։

Միսսուրիի համալսարանն ավարտելուց հետո 1976 թվականին Քրիսը տեղափոխվել է Նյու Յորք։ Նյու Յորքում բնակվելիս Քրիսը ստիպված էր իր սենյակը կիսել չորս այլ ուսանողների հետ։ Բացի այդ Քրիսը ստիպված էր աշխատել ավտովարորդ և շինարար։ Նյու Յորքում նա սովորել է Ստելլա Ադլերի և Հուին Հանդմանի հետ։ «Մեթուոն» ֆիլմը Քրիսի առաջին ֆիլմն էր, որտեղ նա երբևէ նկարահանվել է։

Կարիերա

2000 թվականին նկարահանվել է «Հայրենասերը» ֆիլմում։ Ֆիլմն ամերիակայի անկախության մասին է և նկարահանված է իրական փաստերի հիման վրա։ Ֆիլմուն նա նկարահանվել է գնդապետ Հարրի Բյորվեյի դերում։ 2003 թվականին նկարահանվել է «Հարմարեցում» (Adaptation) ֆիլմում կատարած իր դերի համար Քրիսը նոմինացվել է «Բրիտանական կինոարտադրության մրցանակաբաշխույունը» և արժանացել է Օսկարի և Ոսկե Գլոբուս մրցանակներին երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ 2003 թվականին նկարահանվել է «Ֆավորիտը» ֆիլմում և նոմինավել է «ՍԱԳ» կամ «Գիլդիա» մրցանակաբաշխությանը։ 2004 թվականին նկարահանվել է «Սիլվեր սիթի» ֆիլմում՝ ԱՄՆ 43-րդ նախագահ՝ Ջորջ Ու. Բուշի դերում։ 2005 թվականին նկարահանվել է «Ջարհիդ» և «Սիրիանա» հայտնի ֆիլմերում։ 2010 թվականին Սանդենսի կինոփառանոնում Քրիսը ծանոթացել դերասան Բեն Աֆլեքի հետ և նրա հետ միասին նկարահանվել է «Տղամարդկանց շրջապատում» ֆիլմում։ 8.1 միլիոնանոց բյուջեյով ֆիլմն ունեցել է 15 միլինոի շահույթ։

2010 թվականին «Անհավանական Սարդ-մարդը 2» ֆիլմում մարմնավորել է Նորման Օզբորնին։ Ֆիլմը նույնպես ունեցել է մեծ հաջողություններ։ 2019 թվականին նկարահանվել է օսկարակիր «Փոքրիկ կանայք» ֆիլմում՝ Սիրշա Ռոնանի, Էմմա Ուոթսոնի, Տիմոտի Շալամեի, Լորա Դերնի և Մերիլ Սթրիփի հետ[10]։ Նկարահանվել է նաև Օսկարի նոմինացված «Հիանալի օր հարևանությունում» ֆիլմում՝ Թոմ Հենքսի հետ[11]։

Անձնական կյանք

Քրիսը իր ապագա կնոջը՝ Մարիաննա Լեոն Քուփերին հանդիպել է 1979 թվականին Նյու Յորքում՝ դերասանական դասընթացների ընթացքում։ Նրանք ամուսնացել են 1983 թվականին։ Նրանց որդին՝ Ջեսսի Քուփերը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերին[12]։

2005 թվականին հունվարի երեքին Ջեսսին մահացել է էպիլեպսիայից։ Նրա անունով բացվել է հիմնադրամ՝ «Ջեսսի Քուփեր հիմնադրամ»[13]։ 2003 թվականին Քրիսը ընտանիքի հետ տեղափոխվել է ապրելու Մասաչուսեթս նահանգի Քինգսթոն քաղաք։ Նա լավ հարաբերություններ ունի Ոսկե գլոբուսի դափնեկիր, դերասան, սցենարիստ Ջոն Սայլսի հետ՝ սկսած 1985 թվականից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Քուփեր» հոդվածին։