Օրվիլ Գիբսոն

Օրվիլ Գիբսոն (անգլ.՝ Orville H. Gibson, մայիսի 1, 1856(1856-05-01), Chateaugay, Ֆրանկլին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 21, 1918(1918-08-21)[1], Ogdensburg, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), «Գիբսոն գիթառ քոմփանի» (անգլ.՝ Gibson Guitar Company) երաժշտական գործիքների արտադրության ընկերության հիմնադիր։

Օրվիլ Գիբսոն
Բնօրինակ անունանգլ.՝ Orville Gibson
Ի ծնե անունանգլ.՝ Orville H. Gibson
Ծնվել էմայիսի 1, 1856(1856-05-01)
Chateaugay, Ֆրանկլին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 21, 1918(1918-08-21)[1] (62 տարեկան)
Ogdensburg, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունguitar maker, նվագարանների վարպետ և ջութակ ստեղծող
 Orville Gibson (luthier) Վիքիպահեստում

Կենսագրություն

Օրվիլը ծնվել է Նյու Յորք նահանգի Շատագեյ քաղաքում։ Ըստ 1900 թվականի Դաշնային մարդահամարի (1900 U.S. Federal Census), նա ծնվել է մայիսին, իսկ նրա մահախոսականը, որը հրապարակվել է 1918 թվականի օգոստոսի 21-ին The Mylene Farmer-ում, պնդում է, որ նա մահացել է օգոստոսի 19-ին և նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին իր եղբոր՝ Օ․ Մ․ Գիբսոնի (անգլ.՝ O. M. Gibson) տանը։

Աշխատանքային գործունեություն

Գիբսոնը սկսել է իր աշխատանքը 1894 թվականին Միչիգան նահանգի Կալամազու քաղաքում գտնվող իր տնային արհեստանոցում[2]։ Նա ստեղծել է մանդոլինի և կիթառի բոլորովին նոր ոճ, որը հետագայում արտոնագրվել է։ Երաժշտության պատմաբան Փոլ Սփարքսի խոսքով նրա մանդոլինները «նման չէին նախկինում ստեղծված հարթ մակերեսով ոչ մի գործիքի»[3]։ Նրա ընկերության արտադրական չափանիշները շատ բարձր էին, իսկ գործիքներն ակտիվորեն վաճառվում էին։ Գիբսոնը և նրա ընկերությունը մարքեթինգի և տպագիր հրատարակությունների խոշոր գովազդի համար օգտագործում էին երաժշտության ուսուցիչներին, որպեսզի փոխարինեն կլոր մանդոլինները[4]։ Նրանք հաջողության են հասել մանդոլինի շուկայում`բացառելով կլոր գործիքների արտադրությունը Ամերիկայում[5]։ 1902 թվականին Կալամազուից հինգ ձեռնարկատերեր առաջնորդվելով Գիբսոնի գաղափարներով հիմնադրեցին Գիբսոն Գիթառ-Մանդոլին ընկերությունը (անգլ.՝ Gibson Mandolin-Guitar Mfg. Co., Ltd.):

Մահ

Գիբսոնը 1907 և 1911 թվականների ընթացքում մի քանի անգամ հիվանդանոցում է եղել։ 1916 թվականին նա հոսպիտալացվել է։ Գիբսոնը մահացել է 1918 թվականի օգոստոսի 19-ին, 62 տարեկան հասակում Օգդենսբերգ քաղաքի Սուրբ Լաուրենս հիվանդանոցում (անգլ.՝ St. Lawrence State Hospital), էնդոկարդիտ հիվանդությունից[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրվիլ Գիբսոն» հոդվածին։