After Hours (ալբոմ)

«After Hours» (անգլ. թարգմանաբար՝ «Աշխատանքից հետո»), կանադացի երգիչ The Weeknd-ի չորրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2020 թվականի մարտի 20-ին։ Ալբոմի անունը ներկայացվել է 2020 թվականի փետրվարի 13-ին[1][2]։ Ալբոմին աջակցելու համար թողարկվել են չորս սինգլներ՝ «Heartless», «Blinding Lights», «In Your Eyes» և «Save Your Tears»։ Սա The Weeknd-ի առաջին ստուդիական ալբոմն է 2016 թվականի «Starboy»-ից և 2018 թվականի «The Weeknd in Japan» հավաքածուի թողարկումից հետո[3]։ Ալբոմին աջակցելու համար նախատեսվում է The After Hours Tour շրջագայությունը, որը տեղի է ունենալու Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։

After Hours
The Weeknd ստուդիական ալբոմ
ԹողարկվածՄարտի 20, 2020
Ձայնագրված2018-2020
Ժանր
  • R&B
  • Նոր ալիք
  • Դրիմ փոփ
Տևողություն56:19
Լեզուանգլերեն
Լեյբլ
The Weeknd-ի ալբոմների ժամանակագրություն
The Weeknd in Japan
(2018)
After Hours
(2020)
Dawn FM
(2022)
Սինգլներ After Hours  ալբոմից
  1. «Heartless»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 27, 2019
  2. «Blinding Lights»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 29, 2019
  3. «In Your Eyes»
    Թողարկվել է՝ Մարտի 24, 2020
  4. «Save Your Tears»
    Թողարկվել է՝ Օգոստոսի 9, 2020

Պատմություն

Առաջին անգամ The Weeknd-ը հիշատակել է, որ աշխատում է նոր ալբոմի վրա 2018 թվականի նոյեմբերին, երբ ելույթի ժամանակ ասել է. «4-րդ մասը շուտով կլինի»[4]։ 2019 թվականի հունվարի 12-ին Թեսֆայեն շարունակել է պատմել ալբոմի և դրա ձայնի մասին՝ թվիթ գրելով. «Այլևս չի լինի ցերեկային երաժշտություն», ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ալբոմում կշարունակվեն այն գաղափարները, որոնք եղել են «My Dear Melancholy»-ում[5][6]։ 2019 թվականի օգոստոսի 6-ին՝ համատեղ մի քանի սինգլերից հետո, The Weekend-ը հայտարարել է, որ շարունակում է աշխատանքը նոր ալբոմի վրա[7]։ Նոյեմբերի 24-ին «Blinding Lights» սինգլը օգտագործվել է Mercedes-Benz-ի հեռուստատեսային գովազդում[8], իսկ հաջորդ օրը հայտարարվել է նոր «Heartless» սինգլի թողարկման մասին[9][10]։ Նոյեմբերի 27-ին Beats 1 ռադիոյի Memento Mori-ի The Weeknd's հաղորդման ժամանակ կայացել է «Heartless» երգի պրեմիերան[11]։ Ռադիոյով երգի պրեմիերայից ժամեր առաջ The Weeknd-ը հայտարարել է իր վերադարձը «Անկումն սկսվում է վաղը երեկոյան» և «Այսօր մենք սկսում ենք նոր գժական գլուխ, որը պատմում է ուղեղի հալոցիքի մասին։ Գնացի՛նք» գրություններով[12]։ Երկու սինգլերն էլ առևտրային առումով հաջողակ են եղել և քննադատների դրական արձագանքին են արժանացել[13][14]։ «Heartless»-ը դարձել է Weekend-ի չորրորդ երգը, որն առաջին տեղն է զբաղեցրել Billboard Hot 100-ում, իսկ «Blinding Lights»-ը առաջին տեղն է զբաղեցրել տարբեր երկրների շքերթներում[15][16]։ 2020 թվականի փետրվարի 13-ին Թեսֆայեն հայտարարել է ալբոմի անունը 48 վայրկյանանոց հոլովակով[17]։

Երգացանկ

«After Hours» ալբոմի երգացանկ
# Անվանում Տևողություն
1. «Alone Again»   4:10
2. «Too Late»   3:59
3. «Hardest to Love»   3:31
4. «Scared to Live»   3:11
5. «Snowchild»   4:07
6. «Escape from LA»   5:55
7. «Heartless»   3:21
8. «Faith»   4:43
9. «Blinding Lights»   3:21
10. «In Your Eyes»   3:57
11. «Save Your Tears»   3:35
12. «Repeat After Me» (Interlude) 3:15
13. «After Hours»   6:01
14. «Until I Bleed Out»   3:12
56:19
Դելյուքս տարբերակի բոնուսային երգեր[18]
# Անվանում Տևողություն
15. «Nothing Compares»   3:42
16. «Missed You»   2:24
17. «Final Lullaby»   3:05
65:30

Չարթեր

Չարթ (2020)Բարձրագույն
դիրք
Australian Albums (ARIA)[19]1
Austrian Albums (Ö3 Austria)[20]1
Belgian Albums (Ultratop Flanders)[21]1
Belgian Albums (Ultratop Wallonia)[22]2
Canadian Albums (Billboard)[23]1
Czech Albums (ČNS IFPI)[24]1
Danish Albums (Hitlisten)[25]1
Dutch Albums (MegaCharts)[26]1
Estonian Albums (Eesti Tipp-40)[27]1
Finnish Albums (Suomen virallinen lista)[28]1
French Albums (SNEP)[29]2
Hungarian Albums (MAHASZ)[30]11
Icelandic Albums (Plötutíðindi)[31]1
Italian Albums (FIMI)[32]1
Japan Hot Albums (Billboard Japan)[33]76
Lithuanian Albums (AGATA)[34]1
Mexican Albums (AMPROFON)[35]1
New Zealand Albums (RMNZ)[36]1
Norwegian Albums (VG-lista)[37]1
Polish Albums (ZPAV)[38]8
Portuguese Albums (AFP)[39]2
Scottish Albums (OCC)[40]2
Slovak Albums (ČNS IFPI)[41]1
South Korean Albums (Gaon)[42]73
Spanish Albums (PROMUSICAE)[43]3
Swedish Albums (Sverigetopplistan)[44]1
Swiss Albums (Schweizer Hitparade)[45]1
UK Albums (OCC)[46]1
US Billboard 200[47]1
US Top R&B/Hip-Hop Albums (Billboard)[48]1

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Կանադա (Music Canada)[49]Platinum80 000^
Դանիա (IFPI Denmark)[50]Gold10 000^
Մեքսիկա (AMPROFON)[51]Gold0^
Նոր Զելանդիա (RIANZ)[52]Gold7500^
Լեհաստան (ZPAV)[53]Gold10 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[54]Silver60 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

ՏարածաշրջանԱմսաթիվՁևաչափՏիպԼեյբլԾան.
ՏարբերՄարտի 20, 2020Ստանդարտ[55]
Մարտի 23, 2020
  • Թվային ներբեռնում
  • սթրիմինգ
Բնօրինակ դելյուքս
Մարտի 30, 2020Թարմացված դելյուքս
Ապրիլի 3, 2020Ռեմիքսների մինի ալբոմ
Հունիսի 5, 2020
  • LP
Ստանդարտ[56]
Հունիսի 12, 2020
  • Կասետ
Ստանդարտ[57]
Հուլիսի 10, 2020
  • CD
  • LP
  • կասետ
Դելյուքս[58][59][60]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա