Hangar 13

Hangar 13, ամերիկյան համակարգչային խաղերի ընկերություն, հիմնադրված 2014 թվականի դեկտեմբերի 4-ին, որպես 2K-ի դուստր ընկերություն։

Hangar 13
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված էդեկտեմբերի 4, 2014
ՀիմնադիրHaden Blackman?
ՎայրՆովատո, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերություն2K Games
ՍեփականատերTake-Two Interactive
Կայքhangar13games.com(անգլ.)

Պատմություն

2014 թվականի դեկտեմբերի 4-ին 2K-ն հայտարարեց, որ հիմնադրվել է նոր ստուդիա՝ Hangar 13, որի տնօրենը դարձավ LucasArts նախկին ղեկավար Հեյդան Բլեքմանը[1]։ Բլեքմանը հայտարարեց, որ ստոդիաին զբաղվելու է խաղային համակարգերի և անհատական համակարգիչների համար նախատեսված խաղերի մշակմամբ[2]։

Mafia III-ը դարձավ ստուդիաի առաջին խաղը, որի մասին հայտարարվեց 2015 թվականի հուլիսի 28-ին 2K Games-ի կողմից, առաջին անգամ խաղը ցուցադրվեց 2015 թվականի օգոստոսի 5-ին[3]։ 2K Czech-ը օգնել էր խաղի մշակման հարցում[4]։ Mafia III-ը թողարկվեց 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Windows, PlayStation 4 և Xbox One-ի համար[5]։ 2017 թվականին 2K Czech մտավ Hangar 13-ի կազմի մեջ[6]։

2018 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ մասային կրճատումներ[7]։

Ստուդիան մասնակցել է Borderlands: The Handsome Collection խաղի մշակմանը[8]։

Hangar 13-ը հիմնականում զբաղվում է մտավոր սեփականության հիման վրա ստեղծված խաղերի վրա[9][10]։

Խաղեր

ՏարիԱնվանումՀարթակ(ներ)Նշում
PS4XOneWinmacOS
2016Mafia IIIԱյոԱյոԱյոԱյոՀատկանշվում է 2K Czech
2020Mafia: Definitive EditionԱյոԱյոԱյոՈչMafia: The City of Lost Heaven խաղի վերամշակում

Մասնակցությունը այլ նախագծերին

ՏարիԱնվանումՀարթակ(ներ)Նշում
PS4XOneWinmacOS
2019Borderlands 2: Ultra HDՈչՈչԱյոՈչԱջակցություն Gearbox Software-ի մշակմանը
Borderlands: The Handsome Collection — Ultra HDԱյոԱյոԱյոՈչ
Borderlands: The Pre-Sequel! — Ultra HDՈչՈչԱյոՈչ
2020Mafia II: Definitive EditionԱյոԱյոԱյոՈչMafia II խաղի թարմացված վերաթողարկում։ Աջակցություն d3t-ի զարգացմանը։
Mafia III: Definitive EditionԱյոԱյոԱյոՈչMafia III խաղի վերաթողարկում։ Աջակցություն Red Kite Games-ի զարգացմանը։

Ծանոթագրություններ