Hier Encore (երգ)

Hier Encore (Երեկ նորից), ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հեղինակած և 1964 թվականի սեպտեմբերին ձայնագրած հիթային լավագույն երգերից մեկը[2]։

«Hier Encore (երգ)»
Շառլ Ազնավուրի երգը
Ժանրշանսոն
Լեզուֆրանսերեն
ՀեղինակՇառլ Ազնավուր[1]
ԿոմպոզիտորՇառլ Ազնավուր[1]

Պատմություն

Երգը շատ կարճ ժամանակամիջոցում մեծ ժողովրդականություն ձեռք բերեց և անվանի այլ երգիչների կողմից շուտով կատարվեց ու ձայնագրվեց անգլերեն՝"Yesterday, When I Was Young", իտալերեն՝ "Ieri Si", դանիերեն՝ "Hvor tiden går", ճապոներեն՝ 帰り来ぬ青春, իսպաներեն՝ "Ayer Aún", ֆիններեն՝ "Eilen kun mä tiennyt en" վերնագրերով։ Hier Encore-ը համարվում է Ազնավուրի ամենասքանչելի հիթերից մեկը։

Երգի անգլերեն տեքստը, որի հեղինակը Հերբերթ Քրեցմերն (Herbert Kretzmer) է, պատմում է ծերացած մի մարդու մասին, ով հայացք է գցում իր անցած կյանքին և ցավով նկատում, որ ջահելության տարիները վատնել է չնչին բաների վրա, միանգամայն անիմաստ ձևով, և այլևս չի կարող հասնել երիտասարդ ժամանակ փայփայած նպատակներին, քանզի անխուսափելի մահը մոտ է արդեն, շա՜տ մոտ...Ամերիկայի Միացյալ Նահանգներում Yesterday, When I Was Young-ի հանրահայտ տարբերակը կատարվել ու ձայնագրվել է քանթրի երգերի անվանի կատարող Ռոյ Քլարքի (Roy Clark) կողմից և դարձել է նրա մեծագույն նվաճումը իր ողջ կարիերայի ընթացքում՝ Billboard Hot Country Singles chart-ում 1969 թվականի օգոստոսին գրավելով իններորդ տեղը։ Քլարքը կատարել է այդ երգը նաև Միքի Մանթլի հուղարկավորության ժամանակ՝ իրականացնելով կտակի մեջ նրա արտահայտած խնդրանքը[3]։ Կանադայում Yesterday, When I Was Young-ը pop chart-ում գրավել է յոթերորդ, country chart-ում՝ երկրորդ և AC-ում՝ առաջին տեղը։

Երգի կատարումներ

Chart (1969 թ.)Գրաված ամենաբարձր տեղը
Canadian RPM Adult Contemporary Tracks1
Canadian RPM Country Tracks2
Canadian RPM Top Singles7
U.S. Billboard Hot Adult Contemporary Tracks6
U.S. Billboard Hot Country Singles9
U.S. Billboard Hot 10019

Հիշարժան այլ կատարումներ

Շառլ Ազնավուրը Hier Encore-ը կատարել ու ձայնագրել է նաև Պատրիկ Բրյուելի (Patrick Bruel) հետ. այդ ձայնագրությունը տեղ է գտել Ազնավուրի 40 chansons d'or ալբոմում։

Ամանդա Լիրը (Amanda Lear) սիրված երգի իր ուրույն տարբերակը ձայնագրել է 2001 թվականին թողարկած Heart. CD-ում։

Hier Encore-ը կատարվել ու ձայնագրվել է նաև մեծ ճանաչում ունեցող այնպիսի երգիչների կողմից, ինչպիսիք են՝ Բինգ Քրոսբին (Bing Crosby), Շիրլի Բասսին (Shirley Bassey), Էլվիս Փրեսլին (Elvis Presley), Դասթի Սփրինգֆիլդը (Dusty Springfield), Ռոյ Քլարքը (Roy Clark), Մել Թորմը (Mel Torme), Լենա Հորնը (Lena Horne), Էնդի Վիլյամսը (Andy Williams), Ջիմմի Դյուրանը (Jimmy Durante)[4], Bobby Bare, Al Martino, The Peanuts, Glen Campbell, Julio Iglesias, Eddy Mitchell, Dean Reed[5], Ջոնի Մատիսը (Johnny Mathis), Մարկ Օլմոնդը (Marc Almond), Պատրիսիա Կաասը (Patricia Kaas), Մաթ Մոնրոն (Matt Monro) և այլք։ Ըստ Billboard ամսագրի կատարած ուսումնասիրությունների՝ մինչև 1972 թվականը արդեն իսկ ձայնագրվել էր Hier Encore-ի ավելի քան 90 տարբերակ[4]։

2008 թվականին Ազնավուրն Էլթոն Ջոնի (Elton John) հետ համերգներից մեկի ժամանակ կենդանի հնչողությամբ կատարել է "Yesterday When I Was Young"-ը, ապա նաև միասին ձայնագրել են այդ երգը Ազնավուրի Duos ալբոմի համար[6]։

Չարթեր

Շառլ Ազնավուրի տարբերակ

Chart (1970–71 թթ.)Ամենաբարձր տեղը
Հոլանդիա3
Բելգիա[7]6

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ