Lost (երգ, Linkin Park)

«Lost», ամերիկյան Linkin Park ռոք խմբի երգը։ Սկզբում ձայնագրվել է նրանց «Meteora» երկրորդ ստուդիական ալբոմի համար (2003), բայց պաշտոնապես թողարկվել է 2023 թվականի փետրվարի 10-ին որպես «Meteora» ալբոմի 20-ամյակի առթիվ նրա վերաթողարկման առաջին սինգլ։

«Lost»
Linkin Parkսինգլը
«Meteora20» ալբոմից
Թողարկված10 փետրվարի 2023
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ձայնագրված2002
Ժանր
Տևողություն3:19
ԼեյբլWarner Records
ՊրոդյուսերDon Gilmore և Linkin Park
Linkin Park-ի սինգլների ժամանակագրություն
«She Couldn't»
(2020)
«Lost»
(2023)
«Lost» ՅուԹյուբում

Նախապատմություն և թողարկում

Linkin Park-ը նախկինում արդեն թողարկել էր իր ալբոմների վերահրատարակություններ։ 2020 թվականին վերահրատարակվել է «Hybrid Theory» (2000) դեբյուտային ալբոմը՝ նախկինում չհրապարակված երգերով։ 2022 թվականին թողարկվել է «Minutes to Midnight» (2007) ալբոմի դելյուքս տարբերակը[1]։ «Meteora»-ի վերահրատարակումը նախատեսվել է թողարկել 2023 թվականի ապրիլի 7-ին[2]։

«Lost» երգն ի սկզբանե ձայնագրվել է 2002 թվականին, երբ Linkin Park-ը նյութեր էր պատրաստում իր «Meteora» (2003) երկրորդ ստուդիական ալբոմի համար[3]։ Խումբը ակնարկել է նյութի թողարկման մասին, երբ 2023 թվականի հունվարի երկրորդ կեսին իր կայքում տեղադրել է հետհաշվարկ[4], որը հետագայում փոխարինվել է գլուխկոտրուկով։ Խումբը նաև կիսվել է երգի մի հատվածով սոցիալական ցանցերում[1]։ Երգը պաշտոնապես թողարկվել է 2023 թվականի փետրվարի 10-ին՝ «Meteora»-ի վերաթողարկման գովազդման շրջանակներում, որը նվիրված էր դրա թողարկման 20-ամյակին[5]։

Մայք Շինոդան գրել է. «Lost»-ը գտնելը նման էր սիրելի լուսանկար գտնելուն, որի մասին մոռացել ես, կարծես այն սպասում էր հարմար պահի, որպեսզի հայտնվի»[6]։ Ըստ Շինոդայի՝ երկրպագուները տարիներ շարունակ խնդրել են երգեր, որոնք պարունակում են հանգուցյալ առաջատար վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի ձայնը (ինքնասպան է եղել 2017 թվականի հուլիսի 20-ին[2]), և հայտարարվել է, որ «Lost»-ը Բենինգթոնի վոկալով չհրատարակված երգերից մեկն է, որը կներառվի Meteora-ի վերաթողարկման մեջ[7]։

Կոմպոզիցիա

«Lost» երգը նկարագրվել է որպես նու մետալ ոճով ստեղծագործություն՝ էլեկտրոնիկայի տարրերով[8][9]։ Նշվել է, որ «Lost»-ը հնչողությամբ նման է «Meteora»-ի «Breaking the Habit» և «Numb» երգերին[9]։

Երաժշտական տեսահոլովակ

2023 թվականի փետրվարի 10-ին խմբի պաշտոնական Youtube-ալիքում հրապարակվել է «Lost» երգի տեսահոլովակը[10]։ Տեսահոլովակի վրա աշխատել են պրոդյուսեր և անիմատոր pplpleasr-ը և Web3 ստուդիան[11]։ Անիմե ոճով երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է որպես հին AMV[11][12]։ Դրա ստեղծման ժամանակ օգտագործվել է Kaiber նեյրոցանցը[13]։ Տեսանյութում կան բազմաթիվ հղումներ Linkin Park-ի անցյալ տեսանյութին և խմբի այլ էլեմենտների։ Յոթ ժամվա ընթացքում տեսանյութը հավաքել է 691 հազար դիտում[10]։

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2023)Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[14]49
Ö3 Austria Top 75[15]9
Կանադա (Canadian Hot 100)[16]28
Canada Rock (Billboard)[17]1
IFPI[18]2
Singles Digitál Top 100[19]17
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[20]24
Ֆրանսիա (SNEP)[21]132
France Radio (SNEP)[22]2
Media Control AG[23]5
Global 200 (Billboard)[24]18
Greece International (IFPI)[25]21
Single Top 10[26]4
Stream Top 40[27]30
Իռլանդիա (IRMA)[28]51
Japan Hot Overseas (Billboard Japan)[29]20
Լատվիա (LAIPA)[30]5
Լիտվա (AGATA)[31]33
Լյուքսեմբուրգ (Billboard)[32]15
Dutch Top 40[33]37
Mega Single Top 100[34]98
New Zealand Hot Singles (RMNZ)[35]2
(AFP)[36]
Singles Digitál Top 100[37]43
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[38]7
Schweizer Hitparade[39]16
UK Singles Chart[40]18
UK Rock Chart[41]1
Billboard Hot 100[42]38
US Hot Rock & Alternative Songs (Billboard)[43]4
Rock Airplay (Billboard)[44]1

Թողարկման պատմություն

ԵրկիրԱմսաթիվՖորմատԼեյբլԾնթ.
ՏարբերՓետրվարի 10, 2023Warner[45]
ԻտալիաRadio airplay[46]
ԱՄՆՓետրվարի 14, 2023
  • Alternative radio
  • rock radio
[47][48]

Ծանոթագրություններ