Million Years Ago

«Million Years Ago» (հայերեն՝ միլիոնավոր տարիներ առաջ), բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ Ադելի երգը` թողարկված իր «25» ալբոմում։ Երգի բառերը գրել են Ադելը և Գրեգ Քյորսթը, վերջինս պրոդյուսերավորել է նաև երգը։ Երաժշտապես երգը կատարվում է միայն կիթառով։ «Million Years Ago» երգը երաժշտական քննադատների կողմից ստացել է բազմաթիվ դրական կարծիքներ։

«Million Years Ago»
Ադելի սինգլը
«25» ալբոմից
Թողարկված2016 թվականի նոյեմբերի 14
ՖորմատDigital download
ՁայնագրվածMetropolis Studios, Լոնդոն
ԺանրՖոլկ
Տևողություն3:47
ԼեյբլXL
ՊրոդյուսերԳրեգ Քյորսթին
ՀեղինակԱդել, Գրեգ Քյորսթին
Ադելի սինգլների ժամանակագրություն
««Love in the Dark»»«Million Years Ago»
()
««All I Ask»»

Պատմություն

«Million Years Ago»-ն ակուստիկ երգ է՝ գրված միայն կիթառի համար, որտեղ ներկայացվում է Ադելի կարոտն իր մանկությանը[1]։ Երգի բառերը պատմում են փառքի մասին և այն, թե ինչպես է այն իրեն վախեցնում և ազդում մարդու ու հարաբերությունների վրա[2]։

Կենդանի կատարումներ

2015 թվականի նոյեմբերի 2-ին Ադելը երգը կատարել է «Adele at the BBC» շոուի ժամանակ, իսկ 2015 թվականի նոյեմբերի 20-ին՝ «BBC One» շոուի ժամանակ։ 2015 թվականի նոյեմբերի 25-ին նա երգը կատարել է նաև «Today»-ի ժամանակ[3][4][5]։ 2015 թվականի նոյեմբերի 17-ին երգը կատարել է «Radio City Music Hall»-ում, 2015 թվականի նոյեմբերի 14-ին՝ «NBC»-ի ժամանակ։

«Million Years Ago» երգը «Today»-ում կատարելու համար Ադելն արժանացել է «Daytime Emmy» մրցանակին[6]

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2015)Զբաղեցրած դիրք
Ավստրալիա (ARIA)[7]84
Ultratop Flanders[8]48
Ultratop Wallonia[9]46
UK Singles Chart[10]64
ԱՄՆ Bubbling Under Hot 100 Singles (Billboard)19

Ծանոթագրություններ