Mojang Studios

Mojang Studios (շվեդ.՝ mojäng), ընկերություն, որը զբաղվում է Xbox Game Studios-ին պատկանող համակարգչային խաղերի մշակմամբ։ Առավել հայտնի է որպես Minecraft խաղի մշակող։ Հիմնադրվել է 2009 թվականի մայիսին Մարկուս Պերսոնի կողմից։ 2014 թվականին 2,5 միլիարդ դոլարով գնվել է Microsoft ընկերության կողմից[2]։ Ընկերության գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում։

Mojang Studios
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող և aktiebolag?
Անվանված է ի պատիվԳաջեթ
Հիմնադրված է2009
ՀիմնադիրՄարկուս Պերսոն
ՎայրՍտոկհոլմ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ600 մարդ (2021)
Մայր ընկերությունMicrosoft Studios[1]
ՍեփականատերՄայքրոսոֆթ[1]
Կայքmojang.com(անգլ.)
 Mojang Studios Վիքիպահեստում

Պատմություն

2009 թվականի մայիսին Մարկուս Պերսոնը հիմնադրել է «Mojang SBO» ընկերությունը։

Փաստացի ընկերությունը հիմնադրվել է միայն 2010 թվականի սեպտեմբերին Մարկուս Պերսոնի, Կառլ Մանեհի և Ջեյկոբ Պորսերի կողմից, քանի որ Պերսոնն ուզում էր Minecraft-ի շարունակական մշակման համար ունենալ սեփական ստուդիան։ Ստուդիան ստացել է նոր անվանում՝ «Mojang AB»[3]։

2014 թվականի սեպտեմբերին Microsoft ընկերությունը 2,5 միլիարդ դոլարով գնել է Minecraft խաղի իրավունքներն ու «Mojang» ստուդիան և Մարկուս Պերսոնը մի քանի այլ մշակողների հետ հեռացել է ընկերությունից[2]։

«Mojang» ընկերությունը իր 11-ամյակի կապակցությամբ հայտարարել է ամբողջական ռեբրենդինգի մասին և վերանվանվել «Mojang Studios»[4]։

Խաղեր

ԱնվանումՏարիՀարթակներԾանոթագրություններ
Minecraft2011Windows, macOS, Linux, iOS, Android, Xbox 360, Xbox One, Raspberry Pi, PlayStation 3, PlayStation 4, PlayStation Vita, Nintendo Switch[5]
Catacomb Snatch2012Windows, macOS, Linux
Scrolls2014Windows, macOS, Linux
Cobalt2016Windows, macOS, Linux[6]
Minecraft Earth2019Android, iOS[7]
Minecraft: Dungeons2020Windows, PlayStation 4, Xbox One, Nintendo Switch[8]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mojang Studios» հոդվածին։