Nintendo Switch

Nintendo Switch (ճապ.՝ ニンテンドースイッチ), հիբրիդային խաղային համակարգ, տեղծված ճապոնական Nintendo ընկերության կողմից։ Nintendo Switch-ը իր մեջ կրում է տնային և դյուրակիր խաղային համակարգեր հատկությունները։ Nintendo Switch-ը մշակման փուլում կրել է «Nintendo NX» կոդային անվանումը, որն էլ ցուցադրվեց 2016 թվականի հոկտեմբերին, սակայն վաճառքի դուրս եկավ միայն 2017 թվականի մարտի 3-ին։

Nintendo Switch Logo.svg
Nintendo Switch-ի լոգոն

Nintendo Switch-ը կարող է աշխատել ինչպես տնային խաղային համակարգ, այն դեպքում երբ համակարգը տեղադրվում են հատուկ դոկ-կայանում, որն էլ միանում է հեռուստացույցին։ Դոկ-կայանից բացի Nintendo Switch-ը օգտագործում է հատուկ հեղուկ-բյուրեղային, սենսորային էկրան․ խաղացողը կարող է ինչպես պլանշետ ձեռքերում բռած պահի համակարգը, կամ այն տեղադրի սեղանին կախված այն հանգամանքինց, որ հնարավոր է խաղը խաղան մի քանի հոգով։ Անլար վերահսկիչները ՝ Joy-Con, որոնք ներառված են հավաքածու մեջ, նույնպես կարելի է օգտագործել մի քանի ձևերով․ ամրացնելով համակարգի կողային մասերում, տեղադրելով դրանք Grip կոչվող աքքսեսուարում դրանով իսկ ստանալով բոլորիս հայտնի գեյմպադի տեսքը տնային համակարգերի համար կամ օգտագործել համակարգից առաձին ինչպես Wii Remote: Համակարգը տարածքային արգելափակում չունի։

2014 թվականին Nintendo-ում տեղի ունեցավ ֆինանսական կորուստներ, որոնց հիմնական պատճառը նախկին Wii համակարգի վատ վաճառքն էր։ Հետո Nintendo-ի նախագահ Սատորու Իվատան ընկերությանը տարավ դեպի բջջային և նորագույն տեղնոլոգիաններ[1]։

2019 թվականի սեպտեմբերի 20-ին թողարկվեց199 դոլլար արժողությամբ Nintendo Switch Lite-ը, որը համարվում է Nintendo Switch-ի հաջորդը։ Գլխավոր տարբերությունը Joy-Con-ի բացակայությունն է։

Պատմություն

Նախապատմություն

2009 թվականին Nintendo-ն ունեցավ ռեկորդային շահույթ, հիմնականում 2006 և 2004 թվականներին թողարկած Wii և Nintendo DS համակարգերի վաճառքով[2][3][4]։ Սակայն հաջորդ տարինների ընթացքում ընկերության եկամուտները կրճատվեցին[5][6]։ 2012 թվականին Wii U-ի թողարկմամբ, երկար տարիներ հետո առաջին անգամ ընկերությունը կրեց վնասներ[7]։ 2014 թվականին Նյու Յորք Թայմսը ֆինանսական բարդությունները կապեց ծրագրային ապահովման թույլ վաճառքի հետ համեմատած բջջային խաղերի ref>Wingfield, Nick (2014 թ․ հունվարի 18). «Resisting Mobile Hurts Nintendo's Bottom Line». New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.</ref>։ Ավելի վաղ ընկերությունը տատնվում էր շուկայից դուրս գալու նպատակով, և այն ժամանակվա նախագահ Սատօրու Իվատան համարում էր, որ նրանք «կդադարեն Nintendo լինելուց» և կկորցնեն իրենց ինքնությունը, եթե փորեն նորից մտնել այստեղ[8]։ Switch-ի թողարկումից 3 տարի առաջ Իվատան, Տացումի Կիմիսիման, Գէնյո Տակէդան և Սիգէրու Միյամոտոն մշակում էին Nintendo-ի մարտավարությունը և բիզնես-մոդելը։ Մինչև իր մահը Իոատեին հաջողեց գործնական կապեր հաստատել ճապոնական բջջային օպերատոր՝ DeNA-ի հետ, բջջային խաղերի մշակման համար, կարծելով, որ դա իրենց ամբողջականությունը չի դնի վտանգի տակ[9][10]։ 2015 թվականի հուլիսին Իվատաի մահից հետ Կիմիսիման նշանակվեց նախագահ։

Nintendo Switch

Մշակում

Switch-ի նախնական նախագիծը ծնվել է 2012 թվականին Wii U-ի թողարկումից հետո[11]։ Կիմիսիման հայտարարեց, որ այդ ժամանակ Nintendo գտահատեց դա, թե ինչպիսի նոր սարքային ապահովում էին նրանք ցանկանում ստեղծել, նրանք ցանկանում էին Nintendo 3DS-ի կամ Wii U-ի «ոչ թե ուղարկի հաջորդ»[12]։ Առցանց «Ասախի սիմբուն» թերթում Կիմիսիման հաստատեց, որ Switch-ը ստեղծված է «նոր խաղային հնարավորությունների» համար։ Nintendo of America-ի տնօրեն Ռեջի Ֆիս-Էմեն հաստատեց, որ համակարգը պետք է ընկալել ինչպես սարքը, որը խաղացողին հնարավորություն է տալիս խաղալ տանը կամ ճանապարհին, և նշեց, որ այն պետք է թույլ տա ծրագրավորողերին ստեղծել նոր խաղեր[13][14][15][16]։

Տակախասի խոսքերով Switch-ի դիզայի համար որպես աղբյուր ծառայել է խաղացողների մեկնաբանությունները Wii Remote-ի վերաբերյալ։ Wii Sport և Wii Fit խաղերի ստեղծումից հետո Nintendo-ն բազմաթիվ հարցեր ստացավ կապված համակարգի չափերի որոշակի փոփոխությունների հետ։ Եվ դա մտածելու տեղիք տվեց մտածելու չափերի, ինչպես նաև պրոցեսսորների չափերի փոփոխման վերաբերյալ։ Սա բերեց համակարգի նոր դիզայի մտքին, որը կունենար համեմատաբար ավելի փոքր վերահսկիչներ և դառնար ավելի դյուրակիր[17]։ Ֆիս-Էմեն ասեց, որ խաղացողներին թեկուզ և դուր էր գալիս խաղալ Wii U GamePad գեյմփադներով, սակայն նրանք ցանկանում են խաղալ որտեղ հարմար է։ Սակայն եթե նրանք գտնվում էին համակարգից հեռու, ապա խաղալը դառնում էր։ Դա ոգեշնչեց Nintendo-ին ստեղծել տնային համակարգ, որը խաղացոը կարող էր վերցնել որտեղ հարմար է[18]։

Տակախսաին համարում էր, որ Switch-ի դիզայնը մշակութային տարբերությունն է Արևմուտքի և Ճապոնիաի գեյմերների միջև, և աշակերտների յուրահատկությունն է։ Այդ ժամանակ աշակերտները երկար ժամանակ էին անցկացնում դպրոցից հետո, և խաղերը կարևոր մասն էին կազմում այդ ժամանակի։ Արևմտուքի աշակերտները հակառակը, ունեին ավելի խիտ գրաֆիկ։ Արդյունքում որոշվեց, որ Switch-ի դյուրակիրությունը կարող է հագեցնել կայնքի երկու տեսակներն էլ[19]։

Անոնս և վաճառքի մեկնարկ


Համակարգը առանց դեկ-կայանի

Nintendo Switch-ի մասին առաջին լուրերը հայտվեցին 2015 թվականի մարտի 17-ին, երբ Nintendo-ն պրես-կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ճապոնական բջջային խաղերի մատակարար DeNA-ի հետ համագործակցության մասին։ Այդ փուլում համակարգը ներկայացվեց «NX» կոդային անվանումով, և կոչվեց «բոլորովին նոր նախագիծ»[20]։ 2016 թվականի ապրիլին ներդրողների հետ հանդիպման ժամանակ Nintendo հայտարարեց, որ ծրագրում է «NX»-ը վաճառքը սկսել ողւ աշխարհով 2017 թվականի մարտից[21][22]։ Չնայած նրան, որ Nintendo-ն Electronic Entertainment Expo 2016 չներկայացրեց «NX»-ը, բայց հայտարարեց, որ նախկինում թողարկված The Legend of Zelda: Breath of the Wild խաղը, որը ծրագրված էր դառնալ բացառիկ Wii U-ի համար, կթողարկվի նաև NX-ի համար։ Բաժնետերերի ժողովին Միյամոտոն հայտարարեց, որը ընկերությունը ունի մտահոգություններ, որը հակառակորդները կարող են գողանալ NX-ի գաղափարը, եթե այն ժամանակից շուտ ցուցադրվի[23][24]։ Հաջորդ ամիս հայտնի դարձվ, որ համակարգում օգտագործվում է Nvidia Tegra չիպ, և համարվում է «հիբրդային» սարքավորում, ինչից էլ կարելի էր ենթադրել, որ այն կարլի է օգտագործել ինչպես տային համակարգ՝ միացնելով հեռուստացույցին, այնպես էլ ինչպես դյուրակիր խաղային համակարգ պլամշետի նման։ Ինչպես նաև հայտնի դարձավ, որ Nintendo պատրաստվում է համակարգի համար նախատեսված խաղերը տարածել ինչպես հատուկ քարտերի, այնպես էլ թվային բեռնման միջոցով[25][26][27]։

2016 թվականի հոկտեբերի 20-ին Nintendo-ն պաշտոնապես ներկայացրեց Nintendo Switch համակարգը, և հրապարակեց տեսահոլովակ։ Տեսահոլովակի թողարկման ժամանակ Nintendo մանրամասն չներկայացրեց համակարգի հնարավորությունները, և 2017 թվականին ընկերությունը ծրագրել էր կազմակերպել միջոցառում, որի ժամանակ պետք է մանրամասն ներկայացվեր համակարգը[28]։ Ընկերությունը հաղորդեց, որ հոլովակում ներկայացած չէր համակարգի հավելյալ ֆունկցիաները[29][30]։ 2016 թվականի դեկտեմբերին The Tonight Show Starring Jimmy Fallon շոուի ժամանակ Միյամոտոն և Ֆիս-Էմեն Ջիմմի Ֆէլլոնի հետ ցուցադրեցին Switch-ը։ Որպես հավելում ցուցադրվեց համակարգի ծրագրային ապահովումը և ֆունկցիոնալը, Ֆէլլոնին տրվեց հնարավորություն խաղալ Breath of the Wild խաղը, ուղիղ եթերի ընթացքում[31]։

2017 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցած պրեսս-կոնֆերանսի ժամանակ Nintendo ներկայացրեց Switch-ը մանրամասն, հայտարարվեց տեխնիկակն բնութագիրը, մեկնարկի ամսաթիվը և գինը[32]։ Միջոցառումը ճապոներենով հեռարձակվեց ուղիղ եթերում։ Հաջորդ օրը տեղի ունեցավ Nintendo Treehouse միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեց մեկնարկային խաղերի հավաքածուն Switch համար[33]։

Switch-ը ողջ աշխարհի համար պաշտոնապես թողարկվեց 2017 թվականի մարտի 3-ին[34]։ Այն Ճապոնիայում թողարկվեց 29 980 իյեն արժեքով, Հյուսիսային Ամերիկայում 299,99 դոլլար, Միացյալ Թագավորությունում 279,99 ֆունտ ստերլինգով արժեքով և Ավստրալիայում 469,95 ավստրալիական դոլլարով։ Ռուսաստանում համակարգի վաճառքը սկսեց 22 499 ռուբլի արժեքով[35][36][37]։ Հավաքածուն պարունակում է Switch համակարգը, դոկ-կայանը, երկու Joy-Con վերահսկիչները (աջ և ձախ), դրա համար նախատեղված գոտիները, Joy-Con-ի բռնակը, հաստատուն հսաքնի լարը և HDMI լարը[38][39]։ Մեկնարկի ժամանակ հասանելի էին երկու հավաքածում, մեկը մոխրագույն Joy-Con-ով, մյուսը նոնային կարմիր և կապույտ Joy-Con-ներով[40]։ Nintendo-ն մտահոգվում էր, որ բարձ գինը կխանգարի վաճառքին, ինչ էլ նրան բերեց հավելյալ սարքավորուներ և խաղերի բացակայությանը հավաքածույում[41]։

Թարմացումներ

2019 թվականի մարտին The Wall Street Journal թերթը հայտարարեց ևս երկու խաղային համակարգերի թողարկման մասին, որ ծրագրված էր 2019 թվականի ամռանը։ Հրատարակության տվյալներով, նրանցից մեկը կլինի Switch-ի ավելի հզոր տարբերակը, իսկ մյուսը ավելի էժան տարբերակը, որը կդառնա 3DS-ի հաջորդը[42]։

Nintendo Switch Lite

Հուլիսի 10-ին Nintendo-ի պաշտոնական յութուբյան ալիքում հայտնվեց Nintendo Switch Lite-ի գովազդը։ Համակարգի նոր տարբերակում բացակայում են Joy-Con-ները և դոկ-կայանը։ Որոշ խաղերի համար անհրաժեշտութույն առաջացավ առանձին գնել Joy-Con-ը։ Հասանելի է 3 գույն՝ մոխրագույն, արծաթագույն և դեղին։ Վաճառքը սկսել է 2019 թվականի եպտեմբերի 20-ին։ Համակարգը արժե 199 դոլլար[43]։

Բնութագիր

Nintendo Switch-ի հետևի մասը

Խաղային համակարգի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ասյն իրենից ներկայացնում է պլանշետ, որի երկու կողմերից միացվում է վերահսկիչներ, այն հեռուստացույցին միացնելու համար անհարժեշտ է տեղադրել հատուկ դոկ-կայանում։

Համակարգը օգտագրոծում է NVIDIA Tegra պրոցեսսոր[44]։ Nintendo Switch-ը ունի HDMI և USB Type-C միակցիչներ, և մարկոցը, որը ապահովում է 3-ից մինջ 6 խաղային ժամ։ Համակարգը չունի տարածքային սահմանափակում, ինչպես նաև այն ստացել է Nintendo Switch Online օնլայն-սերվիս, որը անվճար էր մինչև 2018 թվականի սեպտեմբեր։ Բացի դա, Nintendo Switch-ը ունի բազմախաղացող խաղերի համար նախատեսված այլ ֆունկցիա, որի շնորհիվ Wi-Fi-ով կարելի է միանալ մինչև 8 հոգով։

Բացի Switch-ից հավաքածուն իր մեջ պարունակում է երկու Joy-Con-ներ, դոկ-կայան, HDMI-լար և լիցքավորման սարք։ Անհրաժեշտության պարագայում կարելի է առանձին գնել Switch Pro Controller և Joy-Con Grip։

Խաղեր

Այս համակարգի համար նախատեված խաղերը տարածվում են հատուկ քարտերի միջով կամ ներբեռնվում են Nintendo eShop-ից։ 2019 թվականի փետրվարի տվյալներով համակարգի համար հասանելի էին ավելի քան 1800 խաղ[45]։

Սկզբնական հավաքածուն

Խաղի անանումըՄշակողՀրատարակիչը
The Legend of Zelda: Breath of the WildNintendoNintendo
1-2-SwitchNintendoNintendo
Just Dance 2017UbisoftUbisoft
Skylanders: ImaginatorsToys for BobActivision
SnipperclipsSFB GamesNintendo
Super Bomberman RKonami Digital Entertainment,

HexaDrive

Konami
Puyo Puyo TetrisSonic TeamSega

Ծանոթագրություններ