Raspberry Pi

Raspberry Pi, բանկային քարտի չափ ունեցող միասալիկ համակարգիչ։ Սկզբնական շրջանում մշակվել է ինչպես բյուդջետային համակարգ, ինֆորմատիկա դասավանդելու համար, սակայն հետագայում ստացել է մեծ տարածում և օգտագործում։ Մշակվում են անգլիական Raspberry Pi Foundation ընկերության կողմից[1][2], Էբեն Ապտոնի գլխավորությամբ։ Առաջին թողարկումից 5 տարի անց վաճառվել էր ավելի քան 12,5 միլլիոն Raspberry Pi[3]։

Մասալիկ մինի-համակարգիչ Raspberry Pi

Պատմություն

2011 թվականի մայիսին Դէվիդ Բրէբենը ներկայացրեց առաջին Raspberry Pi-ը, որը կոշտ կրիչի չափ էր[4][5]։

2011 թվականի հուլիսի վերջին ավարտվել և արտադրության էր ուղարկվել սալիկի առաջին տարբերակը, իսկ արդեն օգոստոսի 12-ին Raspberry Pi Foundation-ը ստացավ առաջին խմբաքանակը։ Նախնական տարբերակը ուներ որոշ փորձառական ֆունկցիաներ և թանկ դետալներ, որոնք վերջնական տարբերակում հանվեցին։ Ինչպես նաև վերջնական տարբերակը 20 %-ով ավելի փոքր է նախնականից և 6-ի փոխարեն կազմված է 4 շերտերից[6][7]։

2012 թվականի հունվարի 10-ին ընկերությունը հայտարարեց առաջին խմբաքանակի արտադրության մասին[8], 10 հազար «B» մոդելի օրինակ[9]։

2012 թվականի փետրվարի 29-ին սկսվեց «B» մոդելի սալիկների վաճառքը[10]։

2012 թվականի հուլիսի 29-ին նախագծի մշակողները հայտնեցին Raspberry Pi «B»-ի պատվերների սահմանափակումը։

2012 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկեց Raspberry Pi «A»-ի արտադրությունը։

2014 թվականի հուլիսի 14-ին թողարկվեց երրորդ տարբերակը, որը կրում էր «B+» անվանումը։

2015 թվականի փետրվարի 2-ին մշակողները թողարկեցին չորրորդ տարբերակը Raspberry Pi «2B»։

2015 թվականի հոկտեմբերի 26-ին թողարկվեց նոր Raspberry Pi Zero միկրոհամակարգիչը։ Հիմնական տարբերությունը կայանում էր գինը 5 դոլլար[11]։

2016 թվականի փետրվարի 26-ին մշակողները ներկայացրեցին Raspberry Pi 3։ Որը նախկիններից տարբերվում էր 64 բիթային պրոցեսսորով, Wi-Fi և Bluetooth մոդուլների առկայաությամբ։

2017 թվականի փետրվարի 28-ին թողարկվեց Wi-Fi և Bluetooth մոդուլներով հագեցած Raspberry Pi Zero W-ն[12]։

2018 թվականի մարտի 14-ին թողարկվեց Raspberry Pi 3B+[13]։ Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ այն օժտված է ավելի հզոր պրոցեսսորով, 1000 Մբ/վ Ethernet-ով, 5 ԳՀզ անլար ցանցով և Bluetooth 4.2-ով։

2019 թվականի հուլիսին ներկայացվեց Raspberry Pi 4B[14]։ Այն ուներ նոր 4 միջուկային և 1․5 Գհզ հաճախության ARM Cortex-A72 պրոցեսսոր, հասանելի է 3 տարբերակ 1, 2 կամ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, ունի 1000 Մբ/վ Ethernet և Wi-Fi 802.11ac։ Տեղադրված 4 USB միակցիչներից 2-ը հագեցած են 3.0 տեխնոլոգիայով։ Էկրանին միացնելու համար հասանելի են 2 microHDMI միակցիչմներ։

Արտաքին տեսք

Raspberry Pi-ի բազմաթիվ միասալիկ համակարգիչները տարածվում են 4 շերտերից կազմված, ամբողջական սալիկի միջոցով և ունի բանկային քարտի չափ։ Ստանդարտ հավաքածուն բաղկացած է միայն մինի-համակարգչից։ Կաղապարը, հոսանքի բլոկը և հիշողության քարտը անհրաժեշտ է պատվիրել առանձին։

Ծրագրային ապահովում

Raspberry Pi-ը հիմնականում աշխատում է Linux-ի միջուկով ստեղծված օպերացիոն համակարգերի հիման վրա։ Ինչպես նաև կա հնաարվորություն տեղադրելու Windows 10 IOT[15]։ Բացի դա կարելի է գնել լիցենզավորված Windows 10 IOT-ը 50 դոլլարով[16]։

Օպերացիոն համակարգեր[17]

Պաշտոնական ապահովվող համակարգեր․

  • Raspbian՝ նրանց համար ովքեր նոր են սկսում ծանոթանալ Raspberry Pi-ի հետ[18]
  • Pidora
  • OSMC
  • RISC OS
  • Windows 10 IoT

Օպերացիոն համակարգերը տեղադրելու համար օգտագործվում է NOOBS գործիքը։

Այլ օպերացիոն համակարգեր

Ծանոթագրություններ