Sako TRG

Sako TRG, ֆիննական SAKO ռազմական ընկերության արտադրության դիպուկահար հրացան։ Նախատեսված է ոստիկանների և բանակային ստորաբաժանումների սպառազինության համար[1]։

Sako TRG
Տեսակհրազենային մոդել
Ենթատեսակդիպուկազարկ հրացան
Երկիր Ֆինլանդիա
Ծառայության ընդունման տարի2000
ՊատերազմներԱֆղանական պատերազմ
ԱրտադրողSAKO?
Փամփուշտի տեսակ.260 Remington?

Նկարագրություն

Մագազինային հրացան է սահող փակաղակով։

Հրացանը հագեցած է օպտիկական նշանոցով, STANAG 2324 նշանաձողիկով և շարժական հենարանով։

Հրացանից կրակելու համար, կախված տարբերակից, կիրառվում են 7,62×51 մմ NATO TRG-22, 300 Winchester Magnum և .338 Lapua Magnum TRG-42 փամփուշտներ։ Այս հրացանը պահեստատուփային է՝ կախված տրամաչափից։ Կրակոցների ժամանակ փամփուշտների մատակարարումը կատարվում է տուփային պահեստատուփից՝ 7,62 տրամաչափի 10 փամփուշտով կամ կամ 5 փամփուշտով 10 փամփուշտով և .338 տրամաչափի հինգ փամփուշտով։

Տարբերակներ և մոդիֆիկացիաներ

  • TRG-21 — մոդել 7,62×51 մմ փամփուշտի համար (.308 Winchester)
  • TRG-22 — մոդել 7,62×51 մմ փամփուշտի համար (.308 Winchester)
  • TRG-41 — մոդել .338 Lapua Magnum փամփուշտի համար
  • TRG-42 — մոդել .300 Winchester կամ .338 Lapua Magnum փամփուշտների համար

Շահագործող երկրներ

Sako TRG-42 .338 LM
Sako TRG-42 .338 LM
  •  Ադրբեջան – որոշ քանակության Sako TRG-22 կան Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի սպառազինության մեջ[2]
  •  Ալժիր – Sako TRG-22 և 42 օգտագործում են Ալժիրի հատուկ նշանակության զորքերում[3]
  •  Բելառուս – Sako TRG-22 օգտագործում են Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ներքին զորքերի ԱԱՀՋ-ի դիպուկահարները[4]
  •  Բելգիա – SAKO TRG-21 состоит ներառված է SIE-ի ոստիկանական հատուկջոկատայինների սպառազինության մեջ[5];
  •  Իտալիա – Sako TRG-22 ներառված է կարաբիներների կորպուսի GIS հատուկ ստորաբաժանումների սպառազինության մեջ[6], Sako TRG-21  և Sako TRG-22 ներառված են NOCS ոստիկանական հատուկ ստորաբաժանման[7], իսկ Sako TRG-42-ը՝ Իտալիայի ռազմաօդային ուժերի 17-րդ հատուկ թևի սպառազինության մեջ[8],
  •  Լեհաստան – 2009 թվականի հունիսին ոստիկանության սպառազինության մեջ ներառված են եղել SAKO TRG‑21, TRG‑22 և TRG‑42[9],
  •  Հայաստան – SAKO TRG-41 ներառված է Հայաստանի բանակի հատուկ ստորաբաժանումների սպառազինության մեջ,
  •  Ռուսաստան – Sako TRG-22 օգտագործում են ԱԱՀՋ դիպուկահարների ջոկատների և ՆԳՆ ու ՖՍԲ տարբեր ստորաբաժանումների սպառազինության մեջ[10], ինչպես նաև վաճառվում է որպես որսորդական և մարզական քաղաքացիական զենք,
  •  Սերբիա – Sako TRG ներառված է Սերբիայի ՆԳՆ SAJ[11] և PTJ հակաահաբեկչական հատուկ ստորաբաժանումների սպառազինության մեջ[12]։
  •  Ուկրաինա – Sako TRG-42 ներառված է Ուկրաինայի անվտանգության ծառայության Հատուկ բաժանմունքների կենտրոնի «Ա» խմբի[13] և Ուկրաինայի ՆԳՆ «Օմեգա» հատուկ ստորաբաժանման սպառազինության մեջ[14],
  •  Ֆինլանդիա – Sako TRG-42 ներառված է սպառազինության մեջ 8.6 TKIV 2000 անվանումով,
  •  Չեխիա – Sako TRG-22 ներառված է բանակի[15] և URNA ոստիկանական հատուկ ստորաբաժանումների սպառազինության մեջ[16],
  •  Էստոնիա։ - 2007 թվականից[17],
  •  Շվեյցարիա – Sako TRG-42 ներառված է բանակի սպառազինության մեջ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Сытин Л.Е. Самое современное оружие и боевая техника. — Москва : АСТ, 2017. — 656 с.:ил. с. — 2000 экз. — ISBN 978-5-17-090382-5.

Արտաքին հղումներ