Tatarka

Tatarka (իսկական անունը՝ Իրինա Ալեքսանդրովնա Սմելայառուս.՝ Ири́на Алекса́ндровна Сме́лая[1], դեկտեմբերի 21, 1991(1991-12-21), Նաբերեժնիե Չելնի, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս երգչուհի ու տեսաբլոգեր։

Tatarka
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1991(1991-12-21) (32 տարեկան)
ԾննդավայրՆաբերեժնիե Չելնի, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունվիդեո բլոգեր և երգչուհի
ԱմուսինԻլյա Պրուսիկին

Կենսագրություն և կարիերա

Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Նաբերեժնիե Չելնի քաղաքում։ Այնուհետև տեղափոխվե է Սանկտ Պետերբուրգ[3]։

Հայտնի է դարձել DIY-ի «Fashion Trashon», «М/Ж» հաղորդումների շնորհիվ, իսկ հետո երկու տարի շարունակ վարել է ՅուԹյուբի անձնական ալիքը, որտեղ թողարկել է «Թաթարական առօրյա» անվանումով հոլովակներ։ Նախկին ամուսինը ''Little Big'' խմբի ղեկավար րեյվ-կատարող Իլյա Պրուսիկինն է (Իլյիչ)[4] (ամուսնացած են եղել 2016-2020 թվականներին)։

2016 թվականի վերջին թողարկել է առաջնաելույթային «Altyn» երգի տեսահոլովակը, որում երգչուհին հանրահայտ դիզայներ Գոշի Ռուբչինսկու հագուստով պարում է մեքենաների ֆոնին[5]։ Առաջին շաբաթվա ընթացքում տեսանյութը հավաքել է ավելի քան երեք միլիոն դիտում, իսկ «Աֆիշան» 2016 թվականի արդյունքներով ընդգրկվել է տարվա 100 լավագույն տեսահոլովակների ցուցակում[6]։ Երաժշտական կոմպոզիցիան իրենից ներկայացնում է քլոուդ-ռեփ թաթարերեն լեզվով[7][8]։ «Altyn» սինգլի տեսահոլովակը[9] նկարահանել է «ՔլիքՔլաք» փրոդաքշն ընկերությունը։ Ռեժիսորը Էլդար Ջարախովն է, օպերատորը՝ Ալինա Պյազոկը։ Նույն ընկերությունն աշխատել է Little Big խմբի հետ[3]։ Տեսահոլովակը նկարահանվել է երկու օրվա ընթացքում՝ rapid-նկարահանումների միջոցով՝ դանդաղեցման էֆեկտի օգտագործմամբ[8]։ Ավելի ուշ պարզվել է, որ տեսահոլովակը սամսունգի մեծ գովազդային հոլովակ էր[7], քանի որ տեսանյութը նկարահանվել է ընկերության նոր սմարթֆոնով[10]։ Երկու ամսվա ընթացքում տեսանյութի դիտումների թիվը հասել է 15 միլիոնի[11]։ 2021 թվականի հուլիսի դրությամբ տեսահոլովակը հաղթահարել է 51 միլիոն դիտման սահմանը։

«Altyn» երգի տեքստի հեղինակը Կազանի Yummy Music լեյբլի տնօրեն, ittifaq նախագծի հիփ-հոփ կատարող Իլյաս Գաֆարովն է[12]։ Իլյասին դիմել են «ՔլիքՔլաք» լեյբլի ներկայացուցիչները, որոնք ծանոթ են նրա ստեղծագործությանը, և առաջարկել են գրել երգի տեքստը[12]։ Երաժշտությունը գրել է լեյբլի ներկայացուցիչ Վիկտոր Սիբրինինը[12]։ Երգի անվանումը թաթարերենից թարգմանաբար նշանակում է «ոսկե», իսկ կրկներգի տեքստը թարգմանվում է որպես «ես ոսկե, ես ոսկե, ես գեղեցիկ ոսկե ծաղիկ եմ»[12]։

2017 թվականի սկզբին երգչուհու կողմից թողարկվել է մեկ այլ սինգլ՝ Little Big-ի հետ դուետով՝ «U Can Take»[13]։ Երգը գրվել է նաև թաթարերենով, իսկ Իրինայի ամուսնու՝ Իլյա Պրուսիկինի հատվածը՝ անգլերենով։ Հրապարակումից հետո մեկ օրվա ընթացքում տեսանյութը հավաքել է ավելի քան երկու միլիոն դիտում[2]։ 2017 թվականի սեպտեմբերին թողարկվել է երգչուհու երրորդ՝ «Pussy Power» տեսահոլովակը[14]։

2018 թվականի ամռանից աշխատել է իր առաջնաելույթային ալբոմի ձայնագրման վրա[15]։ Ալբոմը եղել է երկու լեզվով՝ թաթարերեն և անգլերեն[16]։ 2019 թվականի հունիսի 28-ին Tatarka-ն թողարկել է «AU» երգի տեսահոլոովակը, որը նկարահանվել է Ուզբեկստանի Տաշքենդ, Խիվա և Չիրչիկ քաղաքներում[17][18][19]։

Անձնական կյանք

2016 թվականի հուլսի 6-ին կայացել է նրա և Իլյա Պրուսիկինի («Իլյիչ» կեղծանվամբ) հարսանիքը[20]։ 2017 թվականի նոյեմբերի 26-ին ծնվել է նրանց որդի Դոբրինյան[21]։ 2020 թվականի օգոստոսի 31-ին զույգը հայտարարել է ամուսնալուծության մասին[22][23]։

Սկավառակագրություն

Ալբոմներ

Ստուդիայի ալբոմներ

ԱնվանումՏեղեկություն
Golden Flower
  • Թողարկում։ 2020 հոկտեմբերի 29
  • Լեյբլ։ Warner Music Russia
  • Ձևաչափ։ թվային բաշխում

Սինգլներ

ԱնվանումՏարիԱլբոմ
1«Altyn»2016Ոչ ալբոմային սինգլ
2«U Can Take» (feat. Little Big)2017Ոչ ալբոմային սինգլ
3«Pussy Power»Ոչ ալբոմային սինգլ
4«AU»2019Ոչ ալբոմային սինգլ
5«Arriba» (feat. Little Big & Clean Bandit)Ոչ ալբոմային սինգլ
6«Vroom»2020Golden Flower
«Bubblegum»
7«Kawaii» (Cream Soda Remix)2021Ոչ ալբոմային սինգլ

Տեսագրություն

ՏարիՏեսահոլովակԱլբոմ
12016  «Altyn»Ոչ ալբոմային սինգլ
22017  «U Can Take» (feat. Little Big)Ոչ ալբոմային սինգլ
3  «Pussy Power»Ոչ ալբոմային սինգլ
42019  «AU»Ոչ ալբոմային սինգլ
5  «Arriba» (feat. Little Big & Clean Bandit)Ոչ ալբոմային սինգլ
62020  «Kawaii»Golden Flower

Մասնակցություն

Տես նաև

Ծանոթագրություններ