Հայաստանի Հանրապետության բանակի օր

Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոն

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օր (կամ Հայոց բանակի օր, հակիրճ՝ ՀՀ ԶՈՒ օր), Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոն, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին Հայաստանում[1][2]։

Հայաստանի զինված ուժերի օր

ՀՀ ԶՈՒ զինանշան
Այլ կերպՀայոց բանակի օր
ՏեսակՄասնագիտական տոն
ԱմսաթիվՀունվարի 28
Տոնվում էՀայաստան Հայաստան
ՀաստատվածՀունվարի 6, 2001 թ.
ՏոնումՀունվարի 28

Պատմություն

Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր[1]։

Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը[1]։

Տոնակատարության ընթացակարգ

Տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը և ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը շնորհավորում են իրենց ենթականերին, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվում են տարբեր աստիճանի մեդալներով և խորհրդանշական իրերով։

Հունվարի 28-ի երեկոյան տոնի շրջանակներում Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի համար կազմակերպվում է համերգ, որին հասարակությունը շատ մեծ ոգևորությամբ է ընդունում։ 2017 թվականին միջոցառումների շարքը համալրվել է հունվարի 29-ի առավոտյան Մայր Աթոռում և եկեղեցու բոլոր թեմերում պատարագի մատուցումը՝ կապված զինված ուժերի հետ[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ