Հայաստանի պատմական մայրաքաղաքներ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Հայաստանի պատմական մայրաքաղաքներ, տասներկու բնակավայրեր, որոնք պատմական տարբեր ժամանակահատվածներում եղել են համահայկական պետությունների վարչաքաղաքական, տնտեսական, կրոնական-մշակութային կենտրոնները։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ
Հայաստանի Մայրաքաղաքները

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Տարսոն, Սիս և Երևան։

Իրենց մայրաքաղաքներն են ունեցել նաև պատմական տարբեր ժամանակահատվածներում անկախ հռչակված Փոքր Հայքի (մ.թ.ա. 4-1-ին դարեր), Ծոփքի (մ.թ.ա. 260-մ.թ.ա. 94), Վասպուրականի (908-1021), Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113), Սյունիքի (987-1170), Կիլիկիայի (1198-1375) թագավորությունները և հայկական իշխանապետությունները։

Քաղաք (ժամանակակից քաղաք)ՀիմնադրումԺամանակաշրջանՊետություն
1Տուշպա-Վան (Վան)մ.թ.ա. 825մ.թ.ա. 825-331Վանի թագավորություն (մ.թ.ա. 9-6-րդ դարեր)
Երվանդունիների թագավորություն (մ.թ.ա. 570-201)
2Արմավիր (Արմավիր)մ.թ.ա. 1032մ.թ.ա. 331-220Երվանդունիների թագավորություն
3Երվանդաշատմ.թ.ա. 220մ.թ.ա. 220-160Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն (մ.թ.ա. 189-1)
4Արտաշատ (Արտաշատմ.թ.ա. 185մ.թ.ա. 160-77,
մ.թ.ա. 69- 120
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն (52/66-428)
5Տիգրանակերտ (Դիարբեքիր)մ.թ.ա. 87մ.թ.ա. 77-69Արտաշեսյանների թագավորություն
6Վաղարշապատմ.թ.ա. 2–րդ դար120-336Արշակունիների թագավորություն
7Դվին336336-885Արշակունիների թագավորություն
Մարզպանական Հայաստան (428-642)
Արմինիա կուսակալություն (701-885)
8Բագարան3–րդ դար885-890Բագրատունիների թագավորություն (885-1045)
9Երազգավորս(Շիրակավան)890-928Բագրատունիների թագավորություն
10Կարս928-961Բագրատունիների թագավորություն
11Անի5-րդ դար961-1045Բագրատունիների թագավորություն
12Երևանմ.թ.ա. 7821918 թվականիցՀայաստանի առաջին հանրապետություն (1918-1920)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական
Հանրապետություն (1920-1991)
Հայաստան
Քաղաք (ժամանակակից քաղաք)ՀիմնադրումԺամանակաշրջանՊետություն
1Տարսոնմ.թ.ա. XIIմ.թ.ա։ XIIԿիլիկիայի Հայկական Թագավորություն
2Սիսմ.թ.ա. 3-րդ հազարամյակ1198-1375Կիլիկիայի Հայկական Թագավորություն

Աղբյուրներ