Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Հայաստանում նշվող տոները և հիշատակի օրերը սահմանվում են «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ընդունվել է ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին[1]։

Հայաստանում նշվում են հետևյալ տոները և հիշատակի օրերը՝

Ամանոր և Ծննդյան տոներ՝դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)ոչ աշխատանքային oրեր
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օրհունվարի 7-ինոչ

աշխատանքայինին oր

Բանակի օրհունվարի 28ոչ աշխատանքային oր
Մայրենի լեզվի օրփետրվարի 21-ին
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրփետրվարի 28-ին
Կանանց միջազգային օրմարտի 8ոչ աշխատանքային oր
Ծիծաղի օրապրիլի 1
Մայրության և գեղեցկության տոնապրիլի 7
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրապրիլի 24ոչ աշխատանքային oր
Հայաստանի քաղաքացու օրԱպրիլի վերջին շաբաթ օրը
Աշխատանքի օրմայիսի 1ոչ աշխատանքային oր
Երկրապահի օրմայիսի 8
Հաղթանակի և խաղաղության տոն Շուշիի ազատագրման օրՄայիսի 9ոչ աշխատանքային oր
Ընտանիքի օրՄայիսի 15
Ուսանողների և երիտասարդների օրմայիսի 16
Հանրապետության տոնմայիսի 28ոչ աշխատանքային oր
Երեխաների իրավունքների պաշտպանության օրհունիսի 1
Բռնադատվածների հիշատակի օրհունիսի 14
Սահմանադրության օր, պետական խորհրդանիշների օրհուլիսի 5ոչ աշխատանքային oր
Գիտելիքի և դպրության օրսեպտեմբերի 1
Անկախության տոնսեպտեմբերի 21ոչ աշխատանքային oր
Ուսուցչի օրհոկտեմբերի 5
Թարգմանչաց տոնՀոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը
Տեղական ինքնակառավարման օրնոյեմբերի 10
Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օրդեկտեմբերի 7
Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրդեկտեմբերի 9
Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օրՍուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը
Սուրբ Էջմիածնի տոնՍուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը

Հայաստանում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր։

Կառավարությունը հավանություն է տվել օրենքի փոփոխության նախագծի համաձայն որի հունվարի 3, 4 և 5-ը կհամարվեն աշխատանքային օրեր[2]։ Նախագծի ընդունման դեպքում ոչ աշխատանքային տոների քանակը Հայաստանում կկազմի 13 օր։

Տես նաև

Ծանոթագրություններ