Մակդիր

Մակդիրը, էպիտետ (հին հունարեն՝ ἐπίθετον — «հավելում»), բանարվեստի և ոճաբանության հասկացություն։ Գեղարվեստական խոսքի ամենատարածված արտահայտամիջոցներից, որն առանձնահատուկ ձևով բնորոշում է առարկան, երևույթը, գործողությունը։ Մակդիրը հատկանիշ արտահայտող բառ է։(«Լուսեղեն ճամփա» (Մ. Մեծարենց), «ողբանվագ, լացակումած լար» (Ե. Չարենց))։ Մակդիրը գեղարվեստական պատկեր ստեղծելու գլխավոր միջոցներից է։ Երբեմն մակդիրը կարող է խտացնել մի ամբողջ նկարագրություն («մահախուճապ սերունդներ» (Ա. Իսահակյան))։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 172

։