Jump to content

ԳՆՈՒ ազատ փաստաթղթային արտոնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է GNU Free Documentation Licenseից)
GNU-ի լոգոն

GNU ազատ փաստաթղթային արտոնագիր (GNU Free Documentation License)GNU ազատ փաստաթղթային արտոնագիրը (GNU FDL կամ պարզապես GFDL) հեղինակային իրավունքի արտոնագիր է ազատ փաստաթղթերի համար, որը մշակել է Ազատ ծրագրակազմի հիմնադրամը (Free Software Foundation (FSF) GNU նախագծի համար։ Այն նման է GNU հանրային արտոնագրին (GNU General Public License), որն ընթերցողներին տալիս է աշխատանքը պատճենելու, վերաբաշխելու և ձևափոխելու իրավունք և պահանջում է, որ բոլոր պատճենների և ածանցյալների վրա տարածվեն նույն արտոնագրի պայմանները։ Պատճենները կարող են նաև վաճառվել, սակայն եթե դրանք արվում են մեծ քանակությամբ (100-ից մեծ թվով), ապա օրիգինալ փաստաթուղթը կամ ելակետային կոդը պետք է մատչելի լինեն աշխատանքը ստացողի համար։GFDL-ը մշակվել է ձեռնարկների, դասագրքերի, այլ ուսումնական նյութերի և փաստաթղթերի համար, որոնք հաճախ ուղեկցում են GNU ծրագրակազմը։ Սակայն այն կարող է օգտագործվել ցանկացած տեքստային հիմք ունեցող աշխատանքի համար՝ անկախ թեմատիկայից։ Օրինակ՝ Wikipedia անվճար առցանց հանրագիտարանն իր բոլոր տեքստերի համար օգտվում է GFDL-ից։

Ժամանակացույցխմբագրել կոդը

FDL-ի սևագիր տարբերակը՝ արձագանքներ ստանալու նպատակով, ստեղծվել է 1999-ի սեպտեմբերին։ Վերանայումներից հետո 1.1 տարբերակը լույս է տեսել 2000 թ. մարտին, 1.2 տարբերակը՝ 2002-ի նոյեմբերին, իսկ 1.3 տարբերակը՝ 2008-ի նոյեմբերին։ Ներկայումս կիրառվում է արտոնագրի 1.3 տարբերակը։

GFDL-ի 2-րդ տարբերակի առաջին քննարկային սևագիրը լույս է տեսել 2006 թ. սեպտեմբերի 26-ին՝ նոր GNU ավելի պարզ ազատ փաստաթղթային արտոնագրի (GNU Simpler Free Documentation License) սևագրի հետ։

2007 թ. դեկտեմբերի 1-ին Ջիմի Ուելսը հայտարարեց, որ Free Software Foundation, Creative Commons, և Wikimedia Foundation և այլ կազմակերպությունների միջև երկարատև քննարկումների ու բանակցությունների արդյունքում ձևավորվել է առաջարկ, որը սատարել են և FSF-ը, և Creative Commons-ը՝ այնպես ձևափոխելու FDL-ն, որ հնարավորություն տա Wikimedia Foundation-ին տեղաշարժելու (migrate) նախագծերը նմանատիպ Creative Commons Attribution Share-Alike (CC-BY-SA) արտոնագրի դաշտ։ Այս փոփոխություններն իրականացվեցին արտոնագրի 1.3 տարբերակի վրա, որը ներառում է մի նոր դրույթ, որը թույլ է տալիս արտոնագրով մշակված որոշ նյութեր օգտագործել նաև Creative Commons Attribution Share-Alike արտոնագրով։

Պայմաններխմբագրել կոդը

Արտոնագրի ներկա տարբերակի պայմաններով արտոնագրված նյութերը կարող են օգտագործվել ցանկացած նպատակով, եթե դրանք բավարարում են որոշակի պահանջներ.

  • Պետք է նշվեն աշխատանքի բոլոր նախորդ հեղինակների անունները
  • Աշխատանքի վրա արված բոլոր փոփոխությունները պետք է գրանցվեն մատյանում
  • Բոլոր ածանցյալ աշխատանքները պետք է արտոնագրվեն նույն արտոնագրով
  • Արտոնագրի լրիվ տեքստը, հեղինակի կարծիքով՝ չձևափոխված ինվարիանտային հատվածները, եթե այդպիսիք կան, և ցանկացած այլ ավելացված երաշխիքային հրաժարումները (ինչպես ընդհանուր հրաժարումը, որը զգուշացնում է ընթերցողներին, որ փաստաթուղթը կարող է ճշգրիտ չլինել) և հեղինակային իրավունքի մասին տեղեկացումները նախորդ տարբերակներից պետք է պահպանվեն
  • Չեն կարող օգտագործվել տեխնիկական միջոցներ, ինչպես օրինակ DRM-ը, փաստաթղթի բաշխումը կամ խմբագրումը վերահսկելու կամ խափանելու համար։

Առևտրային վերաբաշխումխմբագրել կոդը

GFDL-ն պահանջում է հնարավորություն՝ «պատճենելու և բաշխելու փաստաթուղթը ցանկացած միջավայրում՝ առևտրային կամ ոչ առևտրային նպատակներով» և, ուստի, անհամատեղելի է այն նյութերին, որոնք բացառում են առևտրային վերաօգտագործումը։ Առևտրային վերաօգտագործումը բացառող նյութերն անհամատեղելի են արտոնագրին և չեն կարող ընդգրկվել աշխատանքի մեջ։ Սակայն նման սահմանափակված նյութի ընդգրկումը կարող է հանդիսանալ օրինական կիրառում համաձայն ԱՄՆ հեղինակային իրավունքի օրենքի (կամ օրինական գործարք համարվել մի շարք այլ երկրներում) և կարիք չունի արտոնագրման, որպեսզի համապատասխանի GFDL-ի պահանջներին, եթե նման օրինական կիրառումը տարածվում է բոլոր հետագա պոտենցիալ գործածողների վրա։ Նման ազատական ու առևտրական օրինական կիրառման օրինակ է ծաղրապատճենումը՝ պարոդիան։

Համատեղելիություն CC-BY-SA-ինխմբագրել կոդը

Թեև երկու արտոնագրերն աշխատում են հեղինակային իրավչունքի նման սկզբունքներով, GFDL-ն անհամատեղելի է Creative Commons Attribution-ShareAlike արտոնագրին։ Սակայն 1.3 տարբերակում ավելացված է մի նոր հատված, որը թույլ է տալիս GFDL օգտագործող վեբկայքերի որոշակի տեսակների անցում կատարել CC-BY-SA արտոնագրի։

Այս ազատումները թույլ են տալիս GFDL հիմք և բազմաթիվ հեղինակներ ունեցող համագործակցային նախագծերին անցում կատարել CC-BY-SA 3.0 արտոնագրին (ինչը սովորաբար պահանջում է յուրաքանչյուր հեղինակի թույլտվությունը), եթե աշխատանքը բավարարում է մի քանի պահանջներ.

  • Աշխատանքը պետք է ստեղծված լինի «խոշոր բազմահեղինակ համագործակցային կայքում (Massive Multiauthor Collaboration Site - MMC), ինչպես, օրինակ՝ հանրային wiki-ն։
  • Եթե կայքում առկա է արտաքին բովանդակություն, որը նախապես հրատարակվել է MMC-ով, ապա աշխատանքը պետք է արտոնագրված լինի GNU FDL 1.3 կամ ավելի վաղ տարբերակով, սակայն «կամ որևէ այլ ավելի ուշ տարբերակով» նշումով, առանց գլխաբառային տեքստի կամ ինվարիանտային հատվածների։ Եթե այն նախապես հրատարակված չի եղել MMC-ով, այն կարող է վերաարտոնագրվել, միայն եթե ավելացվել է MMC-ին մինչև 2008 թ. նոյեմբերի 1-ը։

Բաժին 11-ի թույլտվությունների ժամկետը լրանում է 2009 թ. օգոստոսի 1-ից հետո։ Սա արվել է, որպեսզի կանխվի դրա կիրառումը որպես ընդհանուր համատեղելիության միջոց։ FSF-ում նշվում է, որ բոլոր այն բովանդակությունները, որոնք ավելացվել են Wikipedia-ին մինչև 2008 թ. նոյեմբերի 1-ը որպես օրինակ, բավարարում են այս պահանջները։

Կիրառումխմբագրել կոդը

Wikipedia-ն GFDL օգտագործող ամենահայտնի աշխատանքներից է, սակայն 2007 թ. դրությամբ նրա ոչ մի հեղինակ դեռևս չի փորձել դատարանով պահանջել GFDL-ի կիրառում, մինչդեռ նրա «քույրը»՝ GNU հանրային արտոնագիրը, հաջողությամբ պարտադրվել է կիրառման դատարանի որոշմամբ։

Արտաքին հղումներխմբագրել կոդը

🔥 Top keywords: Main PageSpecial:SearchIndian Premier LeagueWikipedia:Featured picturesPornhubUEFA Champions League2024 Indian Premier LeagueFallout (American TV series)Jontay PorterXXXTentacionAmar Singh ChamkilaFallout (series)Cloud seedingReal Madrid CFCleopatraRama NavamiRichard GaddDeaths in 2024Civil War (film)Shōgun (2024 miniseries)2024 Indian general electionJennifer PanO. J. SimpsonElla PurnellBaby ReindeerCaitlin ClarkLaverne CoxXXX (film series)Facebook2023–24 UEFA Champions LeagueYouTubeCandidates Tournament 2024InstagramList of European Cup and UEFA Champions League finalsJude BellinghamMichael Porter Jr.Andriy LuninCarlo AncelottiBade Miyan Chote Miyan (2024 film)