Ալեքսանդր Դաշկևիչ

Ալեքսանդր Դաշկևիչ (ռուս.՝ Александр Диомидович Дашкевич, մարտի 1, 1912(1912-03-01), Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 15, 1984(1984-06-15), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, բեմանկարիչ և ռեստավրատոր, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Ալեքսանդր Դաշկևիչ
Ծնվել էմարտի 1, 1912(1912-03-01)
ԾննդավայրՄոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 15, 1984(1984-06-15) (72 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն

Ալեքսանդր Դաշկևիչը ծնվել է 1912 թվականի մարտի 1-ին Մոգիլյով նահանգի Օրշա գավառի Կրապիվնո գյուղում` գյուղացու ընտանիքում։ 1927-1930 թվականներին սովորել է Վիտեբսկի գեղարվեստական ուսումնարանում, իսկ 1934-1940 թվականներին սովորել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիային կից Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Սովորել է Սերգեյ Պրիսելկովի, Սեմյոն Աբուգովի, Ալֆրեդ Էբերլինգի, Միխայիլ Ֆեդորովի և Իսահակ Բրոդսկու մոտ։ 1940 թվականին ավարտել է ինստիտուտը` Իսահակ Բրոդսկու արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Դեկաբրիստների ապստամբությունը» նկարը[2]։

Ինստիտուտն ավարտելուց հետո 1940-1947 թվականներին աշխատել է որպես գլխավոր նկարիչ Կամչատսկի շրջանային թատրոնում, Պետրոպավլովսկ Կամչատսկում, Նիկոլայևյան շրջանային դրամատիկական թատրոնում` Նիկոլայևում Ամուրի վրա, ղեկավարել է խորհրդային նկարիչների միության Խաբարովյան կառավարումը` այդ տարիների ընթացքում Հեռավոր Արևելքի թատրոններում ձևավորելով ավելի քան 25 ներկայացում։ Լենինգրադ վերադառնալուց հետո դասավանդել է Լենինգրադյան գեղարվեստա-մանկավարժական ուսումնարանում։

1940 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1949 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Նկարել է դիմանկարներ, թեմատիկ կոմպոզիցիաներ և բնանկարներ։ 1965-1970 թվականներին աշխատել է ռեստավրատորների կոլեկտիվում` Պուշկինում Եկատերինբուրգի պալատի մոնումենտալ գեղանկարչության վերականգման վրա։ Ալեքսանդր Դաշկևիչի ստեղծագործություններից են` «Գյուղում, հացի հետևից»[3] (1957 թվական), «Բայկալի ափին»[4] (1959 թվական), «Ընտանիքը լողափին»[5] (1960 թվական), «Հեռավոր շինարարության կամավորները»[6] (1961 թվական), «Գիշերային սերմացանից հետո»[7], «Շինհրապարակում», «Բայկալի վրա»[8] (բոլորը` 1964 թվական), «Նոտակալի մոտ»[9] (1975 թվական) և այլ նկարներ։

Մահացել է 1984 թվականի հունիսի 15-ին Լենինգրադում` 73 տարեկան հասակում։

Ալեքսանդր Դաշկևիչի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի և արտասահմանյան երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ